Ես լսել եմ, չգիտեմ ինչքանովա հավաստի, որ էն ապակուց կամուրջը ֆրանսահայ մեծահարուստներ են հովանավորել, բայց դե ամեն դեպքում հալալա մեր բոյով ախպորը, որ կարեցելա կպցնի:
Վրաստանում սպասարկում առհասարակ չկա, ասենք ընդեղ ես չեմ հանդիպել հասյատանյան ռեստորանների պես սպասարկման, որ մատուցողները գլխիդ վերևը պտտվեն կամ ասենք հենց հեռախոսային օպերատորների սպասարկումը, երբ ամբողջ սրահում մի ռուսախոս կար, էն էլ ռուսերեն ավելի վատ էր խոսում քան ես վրացերեն, վերջապես ես իմ վրացերենով բացատրեցի ինչ եմ ուզում: Նույնն էլ ասենք Բաթումի ակվարիումում, որ ինձ ասում էր գնա փողը մանրի արի մանր չունենք, վերջում ես պահանջեցի, որ իրանց տնօրենը գա և կասիրը հերթը կանգնացրեց գնաց փողը մանրելու:
Թբլիսիի կենտրոնում ամենաթանկ խանութներից մեկում Պոպուլի սուպերմարկետում 4 հոգով 15 րոպե բացատրեցինք, որ 200 գրամ շաքարավազ ենք ուզում:
Էս առումով առհասարակ հետ են, բայց մեկա, որ տեսնում եմ ընդեղի ակնհայտ փոփոխությունները էտ ինձ ոգևորում ու հավատացնումա, որ դրանով էլ են անցնելու հայաստանից:
Աջ ու ձախի առումով էլ լրիվ վ յաբլոչկո, առաջի տարին մեկին հարցրի Երևան ոնց գնամ ասեց "վոտ տակ նապռավո եդիշ" ու ձեռքով ձախա ցույց տալիս, ես ասում եմ "мoжет на лево" իսկ ինքը "դա դա, վոտ տակ նա պռավո ու էլի ձախա ցույց տալիս"
Թեմայի մեջ մնալու համար ասեմ, ով նայելա Խանումա ներկայացումը կհասկանա, երբ գնում ես Թբիլիսի հենց քաղաք մտնելուց խանումայի երգն ես սկսում հիշել ակամայից " ...течет река, за рекой стоит гора, за гоеою есть базар, за базаром Авлабар..." բառերով ներկայացնումա թբիլիսին ու երբ գնում տեսնում ես տպավորություները աննկարագրելի են:
Խորհուրդ եմ տալիս այցելել ու հանգիստ անցկացնել Վրաստանում, մասնավորապես` Թբիլիսի, Մցխետա, Ախլցիխեն, Բաթումի, Անակլիա... Հրաշք երկիրա...
Էջանիշներ