Պորտապարը և հայ կինն անհամատեղելի են? Քննարկենք զուտ հոգեբանական առումով:
Պորտապարը և հայ կինն անհամատեղելի են? Քննարկենք զուտ հոգեբանական առումով:
Ես ոչինչ չեմ ուզում...
Եթե իր ամուսնու համար պարում ա, այ քեզ բան, ո՞ւմ ինչ գործն ա, որ մի հատ էլ սահմանի՝ համատեղելի ա, թե ոչ: Մարդը՝ իրա կինը, կուզի պորտապար կպարի, կուզի քոչարի կպարի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իմ համեստ կարծիքով, եթե խոսքը զուտ պարի մասին է, հայ կինը չի կարող այդ պարը պարել նույնքան գեղեցիկ, սլացիկ ու հմայող, որքան արաբը կամ թուրքը:
Այստեղ զուտ մենթալիտետի խնդիր է:
Հայ կնոջ արյան մեջ նստած է, որ նա պետք է վզից մինչև ոտքերի ծայրը շորերով ծածկված նազելի շարժումներ անի: Սենց ձեռքերը գլխի վերևը տանի աջ, բերի ձախ: Էդ կարգի: Մտածելակերպում մեխված պարը դա է:
Իսկ փորն ու քամակը բաց պորտապարը արհեստական է նայվում: Արհեստականն իր հետ բերում է նաև վուլգարություն: Խոսքս, հիշեցնում եմ, հենց պարի մասին է:
Իսկ եթե կնոջ մտքով անցել է ամուսնու առաջ քամակ թափ տալ, որ գրգռի, արդյունքում կարգին գործով զբաղվեն, իսկապես` միայն իրենց գործն է: Դա արդեն պորտապարի խնդիր չի: նւոյն հաջողությամբ կարող էր ստրիպտիզ ցույց տալ:
Amaru (13.07.2009), Cassiopeia (13.07.2009), Jarre (13.07.2009), Manya (14.07.2009), Renata (26.10.2011), Բարձրահասակ (13.07.2009), Ուլուանա (14.07.2009), Ռուֆուս (13.07.2009)
Ապրի մեր Comet-ը։ Հիմա գրեմ իմ կարծիքը, ես որ ասում եմ չեմ ընունում, ոչ թե ի նկատի ունեմ, որ «առաքինի հայ կնոջը վայել չէ բացել փորը և պտտեցնել պորտը և հետույքը», ոչ ամենևին, ինչը ուզում է թող բացի, մանավանդ իր ամուսնու մոտ, պարզապես իմ օրգանիզմը չի ընդունում մուսուլմանական արվեստ հայերի կատարմամբ, էդքան բան։ Էդ ատելությունը արյանս մեջ ա։ Վերջերս ընկերուհիս էր ինչ որ ծնունդի գնացել, եկել էր գժված պատմում էր, որ Հաբիբիի տակ պարում էին ընկերներից մեկի կինն ու երկու աղջիկները 11 ու 13 տարեկան, ասում էր ուզում էի վեր կենայի երեքին էլ սատկացնեի, էնքան տհաճ էր ու մարդիկ նայում ու ծափ էին տալիս։ Նույն զգացողությունը վերջերս ես ունեցա մի հարսանիքի ժամանակ։
Իսկ եթե կնոջն էլ, ամուսնուն էլ դա դուր է գալիս, ապա թող վայելեն իրենց բաժին պորտապարը, դա ոչ մեկի գործը չէ։
Վերջին խմբագրող՝ Ariadna: 13.07.2009, 15:29:
When life gives you lemons, make lemonade
Ես էլ: Մի փոքրիկ աղջնակ, ծնողների ոգևորված հայացքի տակ պորտապարանման մի բան էր պարում: Խիստ չհարգեցի այդ ծնողներին - դե երեխայից ինչ պահանջեց. բայց թող հետո չզարմանան, որ իրենց աղջիկը պարսիկի կամ թուրքի հարս դառնա, էլ չասած «դուբայագոստռոլների» մասին...Նույն զգացողությունը վերջերս ես ունեցա մի հարսանիքի ժամանակ։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ամեն մարդ ազատ ա ինչ ուզում ա, ինչ շորերով ուզում ա ու ինչ դիրքով ուզում ա պարելու: Պորտապարը արևելյան արվեստի ձևերից մեկն է ու շատ ավելի հաճելի ու սեքսուալ է, քան ասենք ստրիպտիզըԲայց դա հայկական մշակույթ չի և "պորտապարը ու հայ կինը անհամատեղելի են?" հարցը նույնն է, ինչ "ռաբիզը և հայ տղամարդը անհամատեղելի են?": Իմ համար շատ ավելի հաճելի է տեսնել, թե ոնց են հայ աղջիկները տարազները հագներին Գորանի կամ Մայրոքե պարում: Անչափ մեծ բավականություն եմ ստանում:
Apsara (14.07.2009), Manya (14.07.2009), Բարձրահասակ (13.07.2009)
Ժողովուրդ, ինձ թվում ա comet-ը էս պատմվածքը պորտապարի հայեցի լինել-չլինելու համար չի գրել, հիմնական ասելիքը թողած ընկել եք սարուձոր... Ապրես, comet ջան, շատ լավ ես ներկայացրել հիմիկվա իրականությունը, հիմիկվա հայաստանյան ներվատրյոպկա իրավիճակը, ու ամեն ինչ գալիս ա ապրելակերպից...
comet (14.07.2009)
Չէ, ժող, էդ մենթալիտետ բան էդ սաղ հեչ, դրանց տղամարդիկ ավելի շատ են հետևում, քան կանայք, ըստ իս: Նենց կարգին ստրիպտիզ պարող հայեր կան, տո հլը դիսկոներում նայեք 15-16 տարեկան աղջկեքը ոնց են քամակներով սկվազնյակ անում: Էդ հլը նորմալ ա, բա 14-15 տարեկան երեխեքը, որ փողոցում քայլելիս, դպրոց գնալիս են պորտապար պարելով գնում գալիս: Ղալաթ ա արել ամենահետաքրքիր մենթալիտետը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էդ որ լատինոամերիկյան պարեր պարում են, չեն դադարում հայ լինել, բայց որ պորտապար ա, ամա՜ն, մուսուլման դառանքԹեթև նայել ա պետք, մարդուն դուր ա գալիս, ինչու՞ ոչ: Ոչ մի վատ բան չեմ տեսնում:
Հա, չեմ ընդունում, որ բոլորի ներկայությամբ պարեն, մանավանդ փոքրիկները, քանի որ ինձ համար ինքը բավականին էրոտիկ պար ա, ստրիպտիզից էլ էլ ավելի երևի թե… ու եթե տվյալ զույգին դուր ա գալիս, թող վայելեն երկուսովՆույնքան դեմ չեմ էն հասկացությանը, որ կինն իր ամուսնու համար ստրիպտիզ պարի, կամ ամուսինը՝ կնոջ համար, ու՞մ ինչ գործն ա
Բայց ստեղ մի բայց կա, որը վերաբերում ա թե՛ պորտապարին, թե՛ ստրիպտիզին… պարել պետք ա կարողանալ, եթե լավ չես կարողանում, ավելի լավ ա չպարես, չհիասթափեցնես դիմացինին![]()
Վերջին խմբագրող՝ Երկնային: 13.07.2009, 16:12:
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Լրիվ համամիտ եմ Երկնայինի հետ։ Ինքս պորտապարը որպես պար չեմ սիրում (պարել շաաատ եմ սիրում), բայց դեմ եմ, որ նման կերպ են արտահայտվում արաբական այդ պարատեսակի հետ։ Նման ձև կարելի է արտահայտվել նաև նեգրական, օյ, ներեցեք, աֆրոամերիկյան ծագում ունեցող հիպ-հոպ պարին, որտեղ, ճիշտ է, պարողը իր հետույքն ու պորտը չի բացում, փոխարենը թափթփված հագուստով ինչ հայհոյանք հնարավոր է, մարմնի ու ձեռքերի օգնությամբ մարմնավորում է։ Իսկ մենք "հաճույքով" հետևում ենք այդ պարարվեստով զբաղվողներին։
Հիմա ի՞նչ, պորտապարն է ավելի անմեղ պար, թե հիպ-հոպը։
Վեռ, ախր մյուսների մասին չեմ ասում, բայց կոնկրետ ես, որ ասում եմ չեմ ընդունում, դա ոչ թե նրա համար, որ սեքսուալ ա, քավ լիցի (էս արտահայտությունից զզվում եմ, բայց էստեղ սազեց), սեքսուալության մեջ վատ բան չկա, լատինոն ինձ համար ավելի սեքսուալ ա ու շատ եմ սիրում, և եթե խոսքը տանը ամուսնու համար պարելուն է վերաբերում, ապա ընդհանրապես հարց չկա, կարող է կինը լրիվ մերկ էլ պարել։ Ես զուտ մուսուլմանականը չեմ ընդունում հայերի կատարմամբ, թե չէ սեքսուալ ա, սեքսուալ չի, ինչքան սեքսուալ էնքան լավ, դրանից էլ լավ բա՞ն
Նորից եմ ասում, ինձ համար դա հավասարազոր ա մուղամին, եթե մարդս ինձ համար մուղամ երգի, ես էլ իր համար պորտապար կպարեմ։
When life gives you lemons, make lemonade
Այ ժողովուրդ, եթե կնոջն ու տղամարդուն դա դուր է գալիս - թող պարեն. ի՞նչ վատ բան կա դրա մեջ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Renata (26.10.2011)
Ոչ մի վատ բան, ով ա բան ասում, բայց եթե տղամարդը զզվում ա պորտապարից, կինը պետք ա աշխատի հնարավորինս զերծ մնա նրա համար պարելուց, կինն էլ եթե զզվում ա ռաբիզ երաժշտությունից, տղամարդը պետք է աշխատի ականջակալներով լսելԻսկ ընդհանրապես լավ կլինի, որ ամուսինները նույն ճաշակի լինեն, էդ ժամանակ ոչ մի նման պրոբլեմի հետ չեն բախվի
![]()
When life gives you lemons, make lemonade
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ