User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Խենթ պարուհին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խենթ պարուհին

    Սենյակը գրեթե մութ էր: Լուսավորվել էր միայն միացված հեռուստացույցի ու նվագարկիչի լույսի հաշվին: Ինչ-որ արևելյան երաժշտություն էր տարածվել սենյակում:
    -Անջատիր էդ երաժշտությունը, կինո եմ նայելու:
    Երիտասարդ կինը ամուսնուն դարձավ. աչքերում ինչ-որ խնդրանք կար:
    -Սպասիր...
    Խորամանկ, մի փոքր անհանգիստ ժպտաց ու դուրս վազեց սենյակից:
    Քիչ անց վերադարձավ, դռան հետևից ստուգեց` հո երաժշտությունը չի՞ անջատել: Ամեն ինչ նորմալ էր: Մի փոքր հավաքեց իրեն, խոր շունչ քաշեց ու ներս մտավ սենյակ: Ամուսինը, տեսնելով կնոջ արտասովոր հագուկապը, անակնկալի եկավ: Նրան այդպիսին երբեք չէր տեսել:
    Կինը հագել էր մինչև սրունքները հասնող բալի գույն ունեցող թափանցիկ զգեստ, այնպիսին, ինչպիսին հագնում են արևելյան պորտապարուհիները: Դեմքը, մազերը ծածկված էին նույն գույնի թափանցիկ քողով: Երևի շքեղ էր... Կամ գոնե գեղեցիկ...
    Կինը ամենայն հավանականությամբ չափից շատ էր ջանացել անթերի ու գեղեցիկ երևալու համար: Արևելյան հնչյունների տակ մի փոքր անվարժ, բայց միաժամանակ սահուն շարժումներով սկսեց պարել: Որպեսզի ավելի լավ տեսներ ամուսնու աչքերի արտահայտությունը, հանեց գլխաշորը, բավականին վարժ պտտեց գլխավերևում ու նետեց նրա ոտքերի մոտ: Դեմքի արտահայտությունը դեռևս ոչինչ չէր ասում, բայց կինը շարունակում էր պարել` առանց հայացքը ամուսնու աչքերից կտրելու:

    wena wena wena....

    Ամուսինը հանգիստ կռացավ, վերցրեց գլխաշորը հատակից, դանդաղ քայլերով մոտեցավ կնոջը: Նա շարունակում էր պարել, իսկ ամուսինը գնալով ավելի էր մոտեցել, ու կինը, նրա` դեռևս ոչինչ չասող հայացքի տակ կանգ առավ: Երաժշտությունը դեռ շոյում էր սենյակի կիսախավարը, կնոջ արևելյան հագուստը, կիսաբաց կուրծքն ու ոտքերը, կիրքը, որ կար աչքերում... Նա շատ էր ջանացել այդ տեսքն ունենալու ու այդ պարը պարելու համար: Անհանգիստ աչքերը թարթեց: Շնչառությունը գնալով անհանգստությունից արագանում էր... Ամուսինը շատ մոտ էր կանգնած, այնքան մոտ, որ կարելի էր անգամ նրա հոտն զգալ: Թվում էր` վերջապես հաշտության եզր են գտել: Կինն ուզեց աչքերը փակել... Համբույրի էր սպասում... Բայց հանկարծ համբույրի փոխարեն մի տաք ապտակ շոյեց դեմքը.
    -Ես փողոցայինի հետ չեմ ամուսնացել,- բռնեց կոկորդն ու սեղմեց պատին,- Հանի'ր, հանի'ր էդ պոռնիկի զգեստը հագիցդ,- աչքերում լիքը ատելություն էր, խանդ, կատաղություն...
    Մի քանի վայրկյան պատին սեղմած պահելուց հետո բաց թողեց, հավաքեց իրեն ու ցածր, հանգիստ տոնով, ասես ինքն իրեն ասաց.
    -Վաղվանից գիշերային ակումբում կպարես... Պորտապարոհի է դարձել գլխիս...
    Փնթփնթալով դուրս է գալիս սենյակից` հեկեկացող կնոջը թողնելով հատակին...
    Իսկ երաժշտությունը դեռ հնչում էր, հնչում էր, որ շոյեր կիսամերկ պորտապարուհու արցունքները...
    Ես ոչինչ չեմ ուզում...

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.07.2009), Chilly (13.07.2009), Chuk (13.07.2009), cold skin (14.07.2009), Kita (13.07.2009), Lion (13.07.2009), murmushka (13.07.2009), Nadine (13.07.2009), Renata (26.10.2011), Sona_Yar (13.07.2009), Surveyr (13.07.2009), Եկվոր (13.08.2009), Երկնային (13.07.2009), Լեո (13.07.2009), Նարե (13.07.2009), Ուլուանա (14.07.2009), Փոքրիկ (13.07.2009), Ֆոտոն (17.08.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Լավն էր, չնայած սկիզբը կարդալուց վերջն արդեն պատկերացնում էի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (13.07.2009)

  5. #3
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Ես էլ հավանեցի, բայց էնքան եմ զզվում պորտապար պարող հայ կանանցից, որ էս դեպքում ես տղու կողմից էի
    When life gives you lemons, make lemonade

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (13.07.2009)

  7. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Շարունակություն 1.
    Ամուսնու հոտը զգալու փոխարեն զգաց խոնավ հատակի հոտը: Հիշեց սարսափելի ասացվածքը՝ Քեզ նմանները պիտի երկնքից ցած գցվեն, որ ասֆալտի հոտը զգան: Դա էլ կհասցնի: Չկա ամուսին, չկա սեր, չկա ընտանիք, բայց կա երեխա, որին պետք էր խնամել ու բալագույն պարտապարուհու զգեստ: Ապագան պարզ էր անձրևաջի պես՝ ցեխոտ ու անանցանելի: Վեր կացավ, լվաց երեսը, վերցրեց խոհանցոի դանակն ու...


    Շարունակություն 2.
    Հատակին պառկած անիծում էր իրեն, կորցրած սերն ու կրծքի տակ ապրող մանկիկին: Հիշում էր Աստվածաշնչյան խոսքերն ու անիծում ինքն իրեն, ոչ այնքան գայթախղության համար, որքան կորցրածի՝ կրկնակի: Վաղն ևեթ կազատվի օտարի մանկիկից ...


    Սիրուն էր հուսով եմ իմ շարունակություններս չեն նեղացնի ամեն դեպքում եթե տղամարդ լինեի, կցանկանայի, որ կինս ինձ համար պորտապար պարի

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.07.2009), comet (13.07.2009), Kita (13.07.2009), Renata (26.10.2011), Sona_Yar (13.07.2009), Եկվոր (13.08.2009), Երկնային (13.07.2009)

  9. #5
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Ես կուզեի արևելյան մե՜ծ հարեմ ունենալ, ու իմ տասից ավել կանայք ինձ համար ամեն օր պորտապար ու ստրիպտիզ պարեին (ու ոչ միայն...)

    comet, վատիկը չէր

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (13.07.2009)

  11. #6
    ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԻԿ :) Surveyr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    222
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Պորտապար եմ ուզուուուում



    Պատկերավոր էր, չգիտեմ ում մոտ ոնց, բայց ես պատկերացրեցի էդ ամեն ինչը, ապրես:
    Երկիրը կլորա, ինքն էլ փոքր

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (13.07.2009)

  13. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Ես գրվածքի ասելիքը չհասկացա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (13.07.2009)

  15. #8
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Պորտապար....
    comet սիրուն էր, հետաքրքիր կլիներ շարունակել

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (13.07.2009)

  17. #9
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ հավանեցի, բայց էնքան եմ զզվում պորտապար պարող հայ կանանցից, որ էս դեպքում ես տղու կողմից էի
    Բայց չէ որ իր ամուսնու համար էր պարում, ոչ թե ուրիշի: Ամուսինը պեռք է որ գոհ լիներ

    Kuk-ի խոսքերից.
    Ես գրվածքի ասելիքը չհասկացա
    Ասելիքն էն էր, որ որոշ հայ տղամարդիկ անհանդուրժելի ստերեոտիպեր ունեն, ինչի հետևանքով պրոբլեմների առաջ են կանգնում ու սկսում են մտածել, թե որն ինչի հետևանք է...

    Փոքրիկի խոսքերից.
    comet սիրուն էր, հետաքրքիր կլիներ շարունակել
    Չեմ կարծում, որ կշարունակեմ: Իմ փոխարեն Դայն արդեն 2 տարբերակ առաջարկեց
    Ես ոչինչ չեմ ուզում...

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (13.07.2009), Enigmatic (13.07.2009), Jarre (13.07.2009), Sona_Yar (13.07.2009)

  19. #10
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չէ որ իր ամուսնու համար էր պարում, ոչ թե ուրիշի: Ամուսինը պեռք է որ գոհ լիներ
    Comet ջան, ես պորտապար շատ եմ սիրում մուսուլմանների կատարմամբ, չեմ հիշում որ ալիքով, մի ժամանակ հաճախ ցույց էին տալիս, մեծ հաճույքով նայում էի, բայց հայի կատարմամբ օրգանիզմս չի ընդունում, ինչ ասեմ։ Էդ նույնն ա որ հայ տղեն իր սիրած աղջկա համար մուղամ կլկլացնի։ Բայց արաբները, թուրքերը, օրինակ, որ երգում են, մեծ հետաքրքրությամբ լսում եմ երբեմն։
    When life gives you lemons, make lemonade

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (13.07.2009), Kita (13.07.2009), Փոքրիկ (13.07.2009)

  21. #11
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Comet ջան, ես պորտապար շատ եմ սիրում մուսուլմանների կատարմամբ, չեմ հիշում որ ալիքով, մի ժամանակ հաճախ ցույց էին տալիս, մեծ հաճույքով նայում էի, բայց հայի կատարմամբ օրգանիզմս չի ընդունում, ինչ ասեմ։ Էդ նույնն ա որ հայ տղեն իր սիրած աղջկա համար մուղամ կլկլացնի։ Բայց արաբները, թուրքերը, օրինակ, որ երգում են, մեծ հետաքրքրությամբ լսում եմ երբեմն։
    Պարզ երևում էր, որ կինը պորտապարուհի չի, պարզապես ցանկացել էր ամուսնուն անակնկալ անել կամ ուրախացնել: Այդ կինն հաստատ հասարակության մեջ կամ մի այլ տեղ պորտապար չէր պարի: Էս պարագայում սա շատ անձնական էր ու արված հատուկ ամուսնու համար, իսկ ամուսինների մեջ էդ արգելքը կարծում եմ` չպետք է որ լիներ...
    Ես ոչինչ չեմ ուզում...

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (13.07.2009), Sona_Yar (13.07.2009)

  23. #12
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Լավն էր, ինձ դուր եկավ: Հատկապես այնքանով էր հետաքրքիր, որ այստեղ նի նուրբ հարց է շոշափվում: Մեր կյանքում մենք հաճախ ենք հանդիպում միմյանց չհասկացող, միմյանց չգնահատող հարաբերությունների, հատկապես ամուսնական հարաբերություններում: Այսպիսի տղամարդիկ ուղակի արժանի չեն այդպիսի կանայք ունենալ: Հաճախ է լինում, երբ տեսնում եմ, թէ կանայք ինչպես են կաշվից ելնում իրենց ամուսինների համար հաճելին անելու համար, հաճելի լինելու համար, իրենց ամուսիններին երջանկացնելու համար: Իսկ նրանք իրենց կանանց մի բարի հայացքի, մի շնորհակալության էլ չեն արժանացնում: Ասեմ նաև կան նաև այնպիսի տղամարդիկ, որոնք իրենց կանանց համար են պատրաստ երկնքից աստղեր իջեցնել: Բայց այս դեպքում էլ լինում են այնպիսի կանայք, որոնք, իրենց նախապաշարմունքներից ելնելով, չեն գնահատում իրենց տղամարդկանց, ի վիճակաի չեն իրենց սրտները ազատելու այն կապանքներից, որոնք ի հայտ են եկել դաստիարակության շնորհիվ, որը տրվում է ծնողներից, հասարակությունից: Եվ ի՞նչ է ստացվում: Այդ նախապաշարմունքների շնորհիվ նրանց կյանքը դժոխք է դառնում և որ ավելի վատ է նրանք համակերպվում են դրա հետ՝ հազար ու մի պատճառ բերելով: Մի՛ համակերպվեք, պայքարեք ազատ ու երջանիկ լինելու համար, որը ձեր բնական իրավունքն է:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (13.07.2009), Ֆոտոն (17.08.2009)

  25. #13
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չէ որ իր ամուսնու համար էր պարում, ոչ թե ուրիշի: Ամուսինը պեռք է որ գոհ լիներ
    Ասելիքն էն էր, որ որոշ հայ տղամարդիկ անհանդուրժելի ստերեոտիպեր ունեն, ինչի հետևանքով պրոբլեմների առաջ են կանգնում ու սկսում են մտածել, թե որն ինչի հետևանք է...
    Սիրուն էր Քոմեթ Կինը բայց հիմար էր , լավ չէր ճանաչում ամուսնուն, ոչ թե ամուսինը բռի, անտաշ, կնիկ ծեծողի մեկն էր, այլ էնքան չէր ճանաչում ամուսնուն, որ իմանար ինչ է դուր գալիս իր սիրելիին, ինչ է սիրում, որ պահերին ինչով օգնի, ամուսինը ասում ա՝ հեռուստացույց եմ նայում անջատիր, ինքը գալիս ա դեմը պորտապար ա պարում .... ես էլ լինեի ամուսնու տեղը կապտակեի հետո կգրկեր ու հիմնականում կանայք այդպիսին են, մտածում են բոլոր տղամարդկանց դուր է գալիս պորտապարը, ուրեմն իրենց տղամարդուն էլ դուր կգա , էքսպերիմենտներ ջղային պահերին պետք չի անել , բայց դե խեղճը ինադու հո չէր արել :
    Чеширский КотЭ

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.07.2009), comet (14.07.2009), murmushka (13.07.2009), Renata (26.10.2011), Հայկօ (14.07.2009), Սլիմ (14.07.2009)

  27. #14
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Բոլոր կարծիքների համար շնորհակալ եմ
    Ես ոչինչ չեմ ուզում...

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (14.07.2009)

  29. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խենթ պարուհին

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ հավանեցի, բայց էնքան եմ զզվում պորտապար պարող հայ կանանցից, որ էս դեպքում ես տղու կողմից էի
    Ես էլ չեմ սիրում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (13.07.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Տիեզերքի խենթ սիրուց Ծնված`ը
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.05.2014, 14:34
  2. Խենթ ասպետների սիրո ռեկորդները
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 14.12.2010, 18:38
  3. Խենթ հայելիների շարքից...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 09.07.2009, 14:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •