User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Խենթ պարուհին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խենթ պարուհին

    Սենյակը գրեթե մութ էր: Լուսավորվել էր միայն միացված հեռուստացույցի ու նվագարկիչի լույսի հաշվին: Ինչ-որ արևելյան երաժշտություն էր տարածվել սենյակում:
    -Անջատիր էդ երաժշտությունը, կինո եմ նայելու:
    Երիտասարդ կինը ամուսնուն դարձավ. աչքերում ինչ-որ խնդրանք կար:
    -Սպասիր...
    Խորամանկ, մի փոքր անհանգիստ ժպտաց ու դուրս վազեց սենյակից:
    Քիչ անց վերադարձավ, դռան հետևից ստուգեց` հո երաժշտությունը չի՞ անջատել: Ամեն ինչ նորմալ էր: Մի փոքր հավաքեց իրեն, խոր շունչ քաշեց ու ներս մտավ սենյակ: Ամուսինը, տեսնելով կնոջ արտասովոր հագուկապը, անակնկալի եկավ: Նրան այդպիսին երբեք չէր տեսել:
    Կինը հագել էր մինչև սրունքները հասնող բալի գույն ունեցող թափանցիկ զգեստ, այնպիսին, ինչպիսին հագնում են արևելյան պորտապարուհիները: Դեմքը, մազերը ծածկված էին նույն գույնի թափանցիկ քողով: Երևի շքեղ էր... Կամ գոնե գեղեցիկ...
    Կինը ամենայն հավանականությամբ չափից շատ էր ջանացել անթերի ու գեղեցիկ երևալու համար: Արևելյան հնչյունների տակ մի փոքր անվարժ, բայց միաժամանակ սահուն շարժումներով սկսեց պարել: Որպեսզի ավելի լավ տեսներ ամուսնու աչքերի արտահայտությունը, հանեց գլխաշորը, բավականին վարժ պտտեց գլխավերևում ու նետեց նրա ոտքերի մոտ: Դեմքի արտահայտությունը դեռևս ոչինչ չէր ասում, բայց կինը շարունակում էր պարել` առանց հայացքը ամուսնու աչքերից կտրելու:

    wena wena wena....

    Ամուսինը հանգիստ կռացավ, վերցրեց գլխաշորը հատակից, դանդաղ քայլերով մոտեցավ կնոջը: Նա շարունակում էր պարել, իսկ ամուսինը գնալով ավելի էր մոտեցել, ու կինը, նրա` դեռևս ոչինչ չասող հայացքի տակ կանգ առավ: Երաժշտությունը դեռ շոյում էր սենյակի կիսախավարը, կնոջ արևելյան հագուստը, կիսաբաց կուրծքն ու ոտքերը, կիրքը, որ կար աչքերում... Նա շատ էր ջանացել այդ տեսքն ունենալու ու այդ պարը պարելու համար: Անհանգիստ աչքերը թարթեց: Շնչառությունը գնալով անհանգստությունից արագանում էր... Ամուսինը շատ մոտ էր կանգնած, այնքան մոտ, որ կարելի էր անգամ նրա հոտն զգալ: Թվում էր` վերջապես հաշտության եզր են գտել: Կինն ուզեց աչքերը փակել... Համբույրի էր սպասում... Բայց հանկարծ համբույրի փոխարեն մի տաք ապտակ շոյեց դեմքը.
    -Ես փողոցայինի հետ չեմ ամուսնացել,- բռնեց կոկորդն ու սեղմեց պատին,- Հանի'ր, հանի'ր էդ պոռնիկի զգեստը հագիցդ,- աչքերում լիքը ատելություն էր, խանդ, կատաղություն...
    Մի քանի վայրկյան պատին սեղմած պահելուց հետո բաց թողեց, հավաքեց իրեն ու ցածր, հանգիստ տոնով, ասես ինքն իրեն ասաց.
    -Վաղվանից գիշերային ակումբում կպարես... Պորտապարոհի է դարձել գլխիս...
    Փնթփնթալով դուրս է գալիս սենյակից` հեկեկացող կնոջը թողնելով հատակին...
    Իսկ երաժշտությունը դեռ հնչում էր, հնչում էր, որ շոյեր կիսամերկ պորտապարուհու արցունքները...
    Ես ոչինչ չեմ ուզում...

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.07.2009), Chilly (13.07.2009), Chuk (13.07.2009), cold skin (14.07.2009), Kita (13.07.2009), Lion (13.07.2009), murmushka (13.07.2009), Nadine (13.07.2009), Renata (26.10.2011), Sona_Yar (13.07.2009), Surveyr (13.07.2009), Եկվոր (13.08.2009), Երկնային (13.07.2009), Լեո (13.07.2009), Նարե (13.07.2009), Ուլուանա (14.07.2009), Փոքրիկ (13.07.2009), Ֆոտոն (17.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Տիեզերքի խենթ սիրուց Ծնված`ը
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.05.2014, 14:34
  2. Խենթ ասպետների սիրո ռեկորդները
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 14.12.2010, 18:38
  3. Խենթ հայելիների շարքից...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 09.07.2009, 14:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •