Էրեխեք, նոր ադնակլասնիկում օնլայն մաֆիա էինք խաղում, բավական լավ էր ստացվում: Մտածեցի՝ ինչու՞ էստեղ էլ չխաղանք որ:

Գրում եմ կանոնները.
1. Խաղացողն իր գույնն ու կարգավիճակը (դոն կամ շերիֆ) իմանում է նամակի միջոցով (վարողը նամակի վերնագրում կգրի): Եթե սև է, կգրվի նաև մյուս սևերի անունները:
2. Առաջին գիշերվա ընթացքում սևերը նամակի միջոցով որոշում են զոհերին: Դրա համար կտրվի ժամանակ կտրվի:
3. Ցերեկը քննարկումը գնում է խիստ հերթականությամբ: Ով հերթից դուրս խոսի, նկատողություն կստանա: Երրորդ նկատողություն ստացողը լքում է խաղը:
4. Ցերեկը քվեարկությամբ խաղը կլքի մի մասնակից: Ուշադրություն. պետք է բոլորը միասին քվեարկեն: Հաշվի առնելով կապի որակը՝ քվեարկություն հայտարարելուց հետո երկու րոպե ժամանակ կտրվի:
5. Գիշերը կրակելիս սևերը վարողին ուղարկում են զոհի անունը, դոնն ու շերիֆն իրենց հարցերն էլ են տալիս, ստանում պատասխան: Այդ մասին կգրվի թեմայում ու կտրվի որոշակի ժամանակ:

Էս հլը չոր: Խաղի ընթացքում ավելի մանրամասն կերևա ինչը ոնց է: Սկսեք գրանցվել, ուղիղ 12-ին խաղանք: