Մարդուկ դու և էս կայքում բանավիճողների 99 տոկոսը պետություն և պետության կառավարման ձևերի հարցերը շփոթում եք իրար հետ: Դրանից էլ առաջացել է էս խառնաշփոթը ինչ անելու հետ կապված:
Ես «Ինչի շուրջ միանալ և ինչ խնդիրներ լուծել» բաժնի 131 գրառման մեջ մանրամասն քննարկել էի դեմոկրատական միջավայրի անհրաժեշտ պայմանների հարցը: Նորից չնշեմ, միայն ասեմ, որ հակառակը, շահի վրա հիմնված հասարակություններն են բարգավաճում, նեխում են դոգմատիկ հասարակությունները:
Ես ցանցային խաղեր չեմ խաղացել, բայց փոխարենը խաղացել եմ օրգանիզացիօննօ- դեըատելնօստնիե իգրի, որտեղ 80 իրական խաղացողների հետ, շատ էլ կոշտ վեճերում փորձել ենք լուծումներ գտնել ոչ թե վիրտուալ այլ իրական խնդիրների համար: Դու վիրտուալ կյանքը շփոթում ես իրական կյանքի հետ, որտեղ ամեն որոշում բերում է շատ լուրջ հետևանքների:
Կաշառք տալու օրինակդ լավն է:
Ուրեմն դեմոկրատական խաղն էսպիսին է: Ընտրություններին ամեն մեկին տրված է մեկ ձայնի իրավունք: Ասված է, որ իմացի, քո ունեցած չունեցածն էս մի ձայնն է , գնա ընտրի քո ուզածին ու դրանով քաղաքականություն փոխի:
Մարդը գնում ընտրում է, ու սպասում է արդյունքի: Բայց եթե նա տեսնում է, որ ինչ որ մեկը եկել, կաշառքով 2, 10, 1000000 ձայն է կեղծել: Սսահմանադրության մեջ չնայած չի նշված թե էդ դեպքում նա ինչ անի, բայց գրված է չգրված մարդկային օրենքներում: Էնտեղ պարզ, մարդկային լեզվով գրված է -տուր սատկացրու էդ գող սրիկային:
Այ սրա մեջ է մրցակցության էլեմենտը: Մրցակցությունը վերջանում է, երբ սկսվում է դաղալությունը: Դուք միշտ դաղալությունը բերում մտցնում եք դեմոկրատիայի էության մեջ ու մտնում եք տուպիկ: Համարելով որ դեմոկրատիան իր մեջ չունի արյուն. Ունի, էն էլ ինչքան. Առանց արյուն ոչ մեկն իր շահը չի զիջի. Մարդ կոչեցյալին կեղծիքից , ֆռռացնելուց ուրիշին կեղեքելուց հետ կարող է պահել միայն վախը. Դեմոկրատիան ընտրությունների ժամանակ դաղալություն չի ընդունում: Էդ պահին գործում են ոչ թե սահմանադրությունը, կամ ինչ որ միչև այդ եղած դեգեներատի օրենքներ, այլ պարզ, մարդկային արժանապատվության օրենքները:
-Քո իրավոեւնքները ոտնահարում են, ձեռիցդ խլում են, պայքարիր. քեզ մորթում են, դու էլ նույնն արա. Այլ սկզբունք այս պայմաններում գործածելը դա հավություն է:
Օրինակ բերեմ- պատկերացրու, թե մտնում ես խանութ, որտեղ միայն խանութպանն է ու դու փողը տալիս ես մի հաց վերցնելու համար: Նա գնում հացը բերում է, ասում է դե փողը տուր- հացը տամ: Էդ պայմաններում դու կարող ես հիշեցնել, որ փողն արդեն տվել ես, բայց նա շատ էլ լավ գիտի, որ տվել ես, նորից է ուզում: Մի խոսքով քեզ ուզում է թալանել: Ինչ կանես՞. Կա 2 տարբերակ, կամ կռիվ կբացես /կհաղթես, թե կպարտվես դա ուրիշ հարց է/ կամ կհեռանաս ու էլ էդ խանությը չես մտի: Մարդկությունը գնացել է 2-րդ ճանապարհով: Նա բոլոր հասարակությունների գիտակցության մեջ մտցրել է մի պարզ սկզբունք- դեմ- առ դեմ խաբել չի կարելի, կկործանվի ամբողջ հասարակությունը:
Դրանք չգրված օրենքներն են, որոնք խախտելը մահացու է հասարակության համար:
Հիմա Հայաստանում գրված օրենքները վաղուց են բլեֆ, անցել են չգրված օրենքները ոտնատակ անելուն: Այ սա է կործանարար հասարակության համար: Ընտրություն կեղծելը իրականում հենց չգրված օրենքի ոտնահարում է: Սրա դեմ խաղ չկա- միակ խաղը դա դեմն առնելն է, ինչ որ ձևով խաղի օրենքը խախտողին մեջտեղից հանելը, ընդհուպ մինչև սատկացնելը:
Տեսությունը քննարկում ենք որ էություն հասկանանք, բայց վերջում գալիս-գալիս, դեմ ենք առնում ինչ որ դոգմաների, ինչ որ կիսատ պռատ տեղեկությունների ու կարծիքների, տվյալ պայմանների հետ չառնչվող մարդասիրության, քաղաքակիրթ մոտեցումների ու չգիտեմ էլ ինչի ու լռվում:
Էջանիշներ