Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով բոլորս էլ հասկանում ենք, որ հարցը ոչ թե ֆորմալ սահմանումներն են, այլ էությունը. Ցանկացած իշխանություն ընդունված է ռեժիմ անվանել, երբ այն ինքնագլուխ է և չի ենթարկվում ներքին և արտաքին թույլ ճնշումներին. Բուշի օրոք Բուշի ռեժիմ էր, Հայաստանում էլ հիմա հիմա ՍՍ- ի ռեժիմ է. Մի դեպքում դեմոկրատական երկրի մասին է խոսքը, մյուսի դեպքում- բռնապետության. Բուշի ռեժիմը չէր ենթարկվում թե դրսին թե ներսին, ՍՍ-ի ռեժիմը չի ենթարկվում միայն ներսին.
Կարծում եմ, որ մենք այս հարցերը չենք քննարկում այլ դեմոկրատիայի էությունը, դրսևորումները, պայմանները.
Բիձա ջան, նոր նկատեցի, որ գրառմանդ մեջ վրիպակներ կան
նախ՝ դու կարծում ես, որ բոլորս էլ հասկանում ենք, որ հարցը դեմոկրատիայի էությունն է, բայց ախր իրենք չեն քննարկում դեմոկրատիա... այստեղ քննարկվել է ցանկացած հարց, բացի դեմոկրատիայից

ապա, նշում ես, որ ցանկացած իշխանություն ընդունված է ռեժիմ անվանել, երբ այն ինքնագլուխ է... այստեղ քո թույլտվությամբ, մի քիչ ծավալվեմ
ճիշտ ես, իշխանությունը անվանում են ռեժիմ/վարչակարգ, բայց պարտադիր չէ, որ այն լինի ինքնագլուխ: Որ այս հարցը վերջնական փակենք, հիմնավորեմ ասածս.

Պետությունը մի շարք ձևերով է բնութագրվում: Նախ՝ պետությունը բնութագրվում է որպես քաղաքացիների ընկերակցություն. այս իմաստով պետությունը հասկացվում է որպես <<երկիր>>, <<ժողովուրդ>>, <<պետականորեն կազմակերպված հասարակություն>>:

Երկրորդ՝ պետությունը որպես ներհասարակական կապերի ու ձևերի որոշակի ամբողջություն. այս ասպեկտով այն հասկացվում է <<վարչակազմ>>, <<կառավարություն>>:

Երրորդ՝ պետությունը նեղ իմաստով հասկացվում է որպես հրապարակային իշխանության ինստիտուտների, նորմերի համակարգ, որը վերաբերում է ոչ թե ամbողջ հասարակությանը, այլ միայն նրա մի ինստիտուտին. այս իմաստով պետությունը հասարակության կառավարման հատուկ ապարատ է՝ <<պետական մեքենա>>: