մեկը իրան նեղություն տվեց նշածս հոդվածները կարդա??
այո
ոչ
մեկը իրան նեղություն տվեց նշածս հոդվածները կարդա??
Աչքի անցկացրեցի, շնորհակալություն: Հիմնական սկզբունքն այն էր, որ այդ միջոցով ուզում են ձևավորել դեմոկրատ հասարակարգ, սակայն առանց ընտրությունների՝ ժողովրդի միջից պատահական վերցված կամավորներով իշխանություն ձևավորելով: Անիրական սկզբունք է, կարծում եմ: Բորխեսի «Բաբելոնյան վիճակախաղ» պատմվածքը կարդա, ահագին ընդհանրություններ ունի դեմարխիայի հետ, նոր եմ հասկանում: Ամեն դեպքում՝ այսօր ոչ մի դեմարխիկ պետություն չկա՝ դեմոկրատների հետ համեմատություն անցկացնելու համար: Ու չեմ էլ կարծում, թե մոտ ապագայում կստեղծվի:
DIXIcarpe noctem
իհարկե չկա, բայց տարբերակ ա, ու մեծ շանսեր ունի դեմոկրատիայի այսօրվա պատկերացման հետ հաջող սինթեզվելու... շատ լավ ու հաջող մեխանիզմներ կան, որ կարելի է օգտագործել.....
վերջիվերջո մեր նպատակը ոչ թե որևէ այլ երկիրց copy-paste անել, այլ մշակել մի համակարգ, որը կլինի մերը ու կծառայի մեզ` առավելագույնս ի շահ իրեն օգտագործելով մեր իսկ ազգայինը
Վերջին խմբագրող՝ davidus: 13.07.2009, 20:19:
davidus, մենք այնքան էլ տարբեր չենք «որևէ այլ երկրներից», որպեսզի էդպես խուսափենք որևէ բան «copy-paste» անելուց: Ու, վերջիվերջո, ի՞նչ վատ բան կա ուրիշի ստեղծածը փոխառելու մեջ: Ասում են՝ հիմարը իր սխալների վրա ա սովորում, իսկ խելոքը՝ ուրիշի: Բոլոր մարդկանց տարրական պահանջները նույնն են. հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Դու «մեր իսկ ազգայինը» ասելով ի՞նչ ես հասկանում: Ավելի կոշտ մի բան էլ ասեմ. երբեմն կարիք ա լինում ոչ թե հասարակարգը համարեցնել հասարակությանը, այլ հասարակությունը՝ հասարակագին: Վերջին տարիներին Հայատանում քիչ թե շատ հակառակ երևույթն ա գործում. փորձ ա արվում հասարակարգը հարմարեցնել հասարակության մի որոշ խավին, դրա համար էլ էսօր արդեն ոչ թե օրենքներ են, այլ «պանյատներ», ոչ թե սահմանադրության շրջանակներում են ապրում մարդիկ, այլ «Ճշտի ռամկեքում» և այլն: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ հայ հասարակությունը պատրաստ չի կամ անընկալունակ ա դեմոկրատիայի հաստատմանը: Բոլորն էլ էսպես թե էնպես կողմ են ինչ-ինչ օրենքների ու նորմերի սահմաններում ապրելուն, բոլորն էլ ուզում են իրենց պաշտպանված զգալ՝ «գառանտիա» ունենալ վաղվա օրվա համար: Ես անձամբ կգերադասեի էնպիսի մի դրություն, որտեղ օրենսգրքի տողը ավելի լավ երաշխիք լիներ, քան թե ինչ-որ մի կիսագողագանի «հորս արևը»»:
Իսկ հասարակ cpoy-paste, բնականաբար, չի լինի: Շատ բաներ կան, որ դեմոկրատական որոշ երկրներում ընդունված են, բայց ես, օրինակ, դրանց դեմ եմ: Ասենք՝ երդվյալ ատենակալների գաղափարը, կամ երկպալատ խորհրդարանը: Սակայն սրանք երկրորդական չափորոշիչներ են. առաջնայինները նույնն են ցանկացած դեպքում:
DIXIcarpe noctem
երեխեք, ուղղակի մեր մոտ ազգ բառը նույնացվում է ժողովուրդ բառի հետ. ազգը /նացիա/ հասարակության քաղաքական կազմակերպումն է /ՀՀ քաղաքացի/, իսկ ժողովուրդը էթնիկ կազմն է մատնանշում
Արիացի ջան, բա ինչու հանկարծ հետաքրքրեց եվրոպական ատյանի կարծիքը? բա էնտեղ դեմոկրատիա չէ՞, ըստ Տուրոջանի՝ ինքնակործանվող հասարակարգ
Դավիթ, ուրեմն ֆիլմը դիտելուց հետո էլ պիտի հանդիպենք, որ առերես քննարկենք?
Ինչպես ունենար տոտալ վերահսկողություն մեր գիտակցության վրա? քո կարծիքով սերժը կամ սերժի ապարատը էնքան խելք ունեն, որ կարողանա մեր գիտակցության վրա ազդեցություն ունենալ?
Ըստ Երեխաների մասին ՀՀ օրենքի էլ չի թույլատրվում երեխաներին ծեծել, բայց մեր մոտ ծեծում են, որովհետև թույլատրում է ադաթը...
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
մոռացա նշել, որ քաղաքում չեմ եղել ու հնարավորություն չեմ ունեցել հետևել քննարկման ընթացքին... կարդացի ամբողջը՝ կարծելով թե լուրջ փաստարկներ կլինեն, համոզիչ հակափաստարկներ... շատ իզուր կարդացի, նյութ չկար
բայց եթե դեմոկրատիային կողմ բանավիճողները կարողանում են հիմնավորել դեմոկրատիայի արդարացի լինելը, ապա դեմոկրատիային դեմ արտահայտվողները գրելու բան չունեն, բացի ստրուկների ժամանակ լավ էր, հացը ձրի էր, բոլորը աշխատում էին՝ ճիպոտի վախի տակ, Հ1-ը ՍՆՆ-ից ազատական ա............ ու այսպես շարունակ
բացի այդ, դուք այստեղ չեք քննարկում դեմոկրատիան... քննարկում եք կառավարման ձևը և ոչ թե պետաիրավական կամ քաղաքական ռեժիմ հանդիսացող դեմոկրատիան
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Գուցե և դեմոկրատիան լավ բան չէ, բայց առայժմ դրանից լավ բան չի հորինվել. ինչքան կարդում եմ նման քննարկումները, այդքան այդ մտքին եմ գալիս...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
davidus (13.07.2009), Mephistopheles (13.07.2009), Norton (13.07.2009), REAL_ist (13.07.2009), Հայկօ (14.07.2009)
davidus, Դեմարխիա կոչվածը ուղղակի ժողովրդավարության էլ ավելի ուտոպիստական տեսակնա ու շանսեր չունի կյանքի գալու: Եթե ուտոպիայի սիրահար ես, խորհուրդ կտամ Պլատոնի "Պետություն" և Թոմաս Մորի "Ուտոպիա" աշխատությունների մասին կարդաս, իդեալական պետություններ են նկարագրում, ուղղակի երազանքներ շարքից են![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
REAL_ist, քո ասած աշխատություններին ծանոթ եմ, անհոգ եղիր.....բայց եթե ուշադիր կարդաս գրառումներս, կտեսնես, որ ես հանդես չեմ գալիս տիպիկ դեմարխիկ պետություն կառուցելու գաղափարներով, այլ նրա ինստիտուտների զուգակցումը ու սինթեզը ներկայիս կարգերի հետ
Հ.Գ. մեր մեջ ասած, դեմոկրատիան էլ, որպես այդպիսին, երազանքի նման մի բան ա![]()
Վերջին խմբագրող՝ davidus: 13.07.2009, 20:30:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ