Ժողովրդավարությունը դեռ հին հռոմի հանրապետության ժամանակներից նախատեսում է ծայրահեղ իրավիճակում, երկրի գոյության սպառնալիքի դեպքում միապետական ռեժիմի հաստատում - դա մեկ եզակի անգամ նաև Հռոմում է կիրառվել երբ Հանիբալը Հռոմի դարպասների առաջ է կանգնած եղել ու ամբող իտալիայի այսօրվա տարածքում թալանել ու սպանել է հռոմի հպատակներին։ Միապետական կարգ է հաստատվել հռոմում անգամ վեց ամսով ու դրա շնորհիվ Հանիբալին իհարկե չեն հաղթել, բայց ստիպել են հեռանալ, քանի որ նրան ոչ աջակցող է եղել ոչ դիմադրող բոլորը համախմբած հետ են քաշվել։

Համոզելով ամերիկյան հասարակությանը, որ երկրին վտանգ է սպառնում Սեպտեմբերի 11ի դեպքերի պատճառով Բուշի կառավարությունը միապետական ռեժիմ է կարողացել հաստատել, որը նույնպես ժողովրդավարության չափանիշ է և ոչ թե խոսում է ժողովրդավարության բացակայության մասին - այսինքն ժողովրդը պիտի համոզված լինի որ միապետական ռեժիմի կարիք կա այլապես այն չես հաստատի ինչքան էլ հնարամիտ ԶԼՄներ ու պրոպագանդա ու գերհսկողություն ունենաս։

Դա նաև հայաստանյան սահմանադրության մի մասն է, ռազմական դրության ժամանակ գերագույն հրամանատարի անսահմանափակ իրավունքները....