Դասախոսին է՞լ են վերևից ստիպում կաշառք վերցնել: Քո ասածը տեղի ունի միայն բավական բարձր մակարդակի վրա` նախարար, դատավոր, հարկային:
այո
ոչ
Դասախոսին է՞լ են վերևից ստիպում կաշառք վերցնել: Քո ասածը տեղի ունի միայն բավական բարձր մակարդակի վրա` նախարար, դատավոր, հարկային:
Հենց այդ արյունարբու տեռորիստ բոլշեվիկներից էր որ առանց արյան իշխանությունը 1990ին վերցվեց։
Եթե ընդիմությունը կարողանա ժողովրդին ընդունելի տարբերակ առաջարկի, թե ինչ է անելու այդ իշխանության հետ, որ նրան տալու են, սերժանտներին ու հաբռգիստներին կմնա միայն կամ քոչել մոսկվաներ ինչպես քոչարյանը կամ ինքնաՍՍամասուդ լինել։
Ինչ պիտի անեն սերժանտները եթե նորից 80ականների նման համատարած դասադուլներու գործադուլներ սկվեն Հայաստանով մեկ։
ՈՒղղակի դեռ իրեն այդքան ուժող չի զգում ընդիմությունը որ համահայաստանյան գործադուլների, դասադուրլների ու հացադուլների անցնի, առայժ միայն 20/30% բնակչությունը պատրաստ կլինի ինչ որ բան անել, երբ դա հասնի գոնէ 70/80 տոկոսի կանեն, քանի որ արվել է...
Վերջին խմբագրող՝ voter: 11.07.2009, 21:32:
Ընդգծվածի մասին էի հենց գրել – այդ շահերը, ծապսերը, դրամագլուխը ժողովրդի ունեցվածքն է որի տնորինման համար էլ հենց ժողովրդավարության սկզբունքներով առանձնացվում է հասրակությունից նա ում համարում են մեծամասնությունը ունակ դա անելու։
Հին հռոմեա–հունական քաղաքներում, դա քաղաքի գանձարաններ որի պահապանին ընտրում էին, որոշ քաղաքներում նույնիսկ ամեն երեկո էր ընտրություն անցկացվում, այսինքն միայն մեկ օրով, որ ընտրվածը չհասցնի թալանել գանձարանը։ Նմանատիմ մի համակարգ Շվեյցարիայում է, որտեղ 26 կանտոնները ամեն տարի պրեզիդենտ ու կառավարություն են ընտրում ու ամեն ինչ շատ լավ աշխատում է ու նույնիսկ ոչ միայն իրենք շվեյցարացիք այլ ամբողջ աշխարն է իր դրամագլուխը վստահում այդ պետությանը....
Եթե կատարեին ԱՄՆն ստիպված չեր լինի ոտ ու ձեռ ընգներ ու խնդրեր որ Աֆղանստան զորք ուղարկեն։
Կամ Գուանտանամոյում անօրեն պահվողներին կստիպեր որ ընդունեին։
Կամ Եվրոպական քրեական դատարանը փակել կտար։
Այն, որ Եվրոպան ԱՄՆի ասածները թվում է թե լսում է միայն տնտեսական հիմքեր ունի, ԱՄՆի շուկայից չզրկվելու համար է սիլի բիլի անում և ոչ թե ԱՄՆ ինչ որ բան ասում է իսկ Եվրոպան ի վնաս իրեն անում է, ինչպես հիմա Ռուսները ինչ ասում են ու սերժանտները ի վնաս Հայաստանի անում են...
Եթե ժողովրդավարություն լինի Հայաստանում, ի վնաս հայաստանի գործողություններ իրականացնող իշխանությունը գոյություն ունելա չի կարող, քանի որ իշխողին ժողովուրդը ընտրած կլինի։ Դրա համար էլ բոլորը դեմոկրատ են պլստում, այլապես իրենց հետ խոսացող չի լինի։
Այդ ի՞նչ է այս իշխանությունը արել ի վնաս Հայաստանի հենց Ռուսաստանի պահանջով: ՆԱՏՕ չի մտե՞լ: Կոսովոն չի ճանաչե՞լ: Չեմ կարծում որ դա ի վնաս Հայաստանի է: Էդ էր պակաս, ՆԱՏՕ մտնեինք կամ Ղարաբաղը դեռ չճանաչած Կոսովո ճանաչեինք:
Ասենք՝ Իրանի գազատարը: Կամ՝ Բաքու-Ջեհյանը: Կամ՝ ինչ կա-չկա Ռուսաստանին տալն ու ծախելը: Սրանք հենց ի վնաս Հայասանի են, իշխանությունն էլ մամա Թերեզա չի, որ որպես բարի կամքի դրսևորում՝ Ռուսաստանին էդքան ադալժենի աներ. ուզել ա, տվել են, արել են:
DIXIcarpe noctem
Քննարկման՝ դեմոկրատիային դեմ հանդես եկող բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցույլ այն լավագույն մոդելը, որը դեմոկրատիա չէ (բառի լայն իմաստով), այլ մեկ այլ հասարակարգ: Ըստ իս՝ նման բան դեռ չկա:
«Բառի լայն իմաստը» հատուկ եմ ընդգծել, քանի որ երկիրը կարող է լինել ոչ թե հանրապետություն, այլ միապետություն, ասենք, սակայն դե ֆակտո լինի դեմոկրատական:
DIXIcarpe noctem
Mephistopheles (12.07.2009), REAL_ist (11.07.2009)
Ուղղակի սխալ է հասկացվում 2 պայման բավարար է, որ լինի դեմոկրատական պետություն:
1.ազատ, արդար ընտրություններ
2. և ըստ այդ կազմավորվածիշխանություն` իշխանության ճյուղերի տարանջատումով՝ օրենսդիր, գործադիր, դատական:
Ու վերջ, մնացած իր հունով կգնա:
Հայկօ, ունեցած-չունեցածը ռուսներին ծախելու վերաբերյալ ճիշտ ես ասում, մոռացել էի այդ մասին:
Հայկօ (11.07.2009)
Ժողովուրդ, մի շատ հետաքրքիր դիտարկում ունեմ և որոշեցի ձեզ հետ կիսվել…
բանն այն է, որ այս ֆորումի ամենահայրենասերները, ամենաազգասերները, ցեղապաշտները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնվել, պատկերացնել և վերջապես թույլ տալ որ իրենց պաշտած ժողովուրդը ինչ որ կերպ ազատ լինի և առնչվի իր սեփական երկրի կառուցմանը… իրենց որ հարցնես աշխարհը իհարկե սկսել է Հայաստանից, լեզուները սկիզբ են առել Հայաստանում, բոլորի նախահայրերը Հայ են (Անգլիայով, Բավարիայով/Գերմանիայով), առաջին աստղադիտարանները Հայաստանում հայերն են կարուցել, բայց այ ազատ խսելու, ապրելու ու իրենց երկրի ապագան տնօրինելու իրավունք պետք չէ տալ… Զարմանալի է որ մարդիկ կան որ կարծում են թե այս ժողովուրդը, որ հարկեր է վճարում որպեսզի Բ.Տ. ոստիկաններին, կառավարությանն ու իրենց հաստավիզ թիկնապահներին աշխատավարձ տան, հետո էլ պարտավոր է կաշառք տալ որ իրեն հասանելիքը ստանա ու դեռ իրենց հարկերից կազմված բյուդջեն թալանում են, դառնում է զինվոր ու կյանքն է տալիս ու հետո էլ դավաճանաբար հանում են ու տանում իր իսկ ժողովրդի դեմ… իրավունք չպիտի ունենա ազատ ապրելու, խոսելու և ընտրելու… իրենց կարծիքով մեր ժողովուրդը դրան արժանի չի, կարող է հանկարծ հոմոսեքսուլ դառնա, պոռնոգրաֆիա նայի, "Որոգայթ" նայի…
Չգիտես ինչու, դեբիլ Ամերիկացիներն ու Եվրոպացիները որ ձեռները ինստրուկցիայով են լվանում իրավունք ունեն ազատ ապրելու, մասնակցելու իրենց երկրի կառուցմանը, իսկ շուստռի, խելացի, բազմադարյա, հանճարեղ օրենքը շրջանցող հային այդ իրավունքից պետք է ամեն գնով զրկել…
էս ի՞նչ տրամաբանություն ունեք, որտե՞ղ են ձեզ սենց տրամաբանել սովորեցնում… երևի Գլաձորի Համալսարանում……
Վերջին խմբագրող՝ Elmo: 12.07.2009, 18:26:
Meph ջան, դու ինձ վրա միշտ խելացի մարդու տպավորություն ես թողել...... բայց գրառմանդ էս տողերից մի տեսակ եղա... էտ ամերիկացին ա ազատ ապրում??? ամերիկացին ազատ ա ապրում էնքանով, ինչքանով նրան թողում ա ՍԵՓԱԿԱՆ պետական իշխանությունը, որը ի տարբերություն բոլորի, կարողանում ա այդ ամենը այնպես ներկայացնել, թե ժողովուրդն ա ամեն ինչ որոշում, իսկ իրանք հլու հնազանդ կատարողներ են...... բան չեմ ասում, Zeitgeist-ը նայած կլինես, դրա երկրորդ մասն էլ երեկ նայեցի, չնայած արդեն մի տարի ա կա.... ցանկացող լինի, կտամ թող նայի.....
էտ ամեն ինչը նայելուց հետո մոտս շատ հարցականներ առաջացան, մասնավորապես ԱՄՆ-ում տիրող "դեմոկրատիայի մասին":
"ամերիկայի ժողովուրդն ա որոշում " դա չի նշանակում որ ամերիկյան կավբոյը կամ մի մեքենաշինականի ինժեներ բան ու գործ թողած օրենքներ ա մշակում ու ընդունում:
դա նշանակում է, որ եթե հարցումներ են կազմակերպվում ժուռնալիսները, որ սաղ օրը կեղտ են ման գալիս իշխանությնների վրա որ իրանց հացի փողը աշխատեն, ժողովուրդը այ էտ ճանապարհով ասում ա կողմ ա ՞ թե դեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ