Այս հարցն արդեն շոշափվել է այլ թեմաներից մեկում: Հասարակությունից է կախված: Հայաստանի դեպքում ես կարծում եմ, որ այն չի աշխատի, եթե նույնիսկ ինչ որ հրաշքով դեմոկրատիա հաստատվի, դա միևնույնն է երկար չի տևի, աստիճանաբար ամեն ինչ իր տեղը կընկնի: Ռուսաստանում այդպես էլ եղավ, Ելցինի ժամանակ իբր թե դեմոկրատիա էր, սակայն այն երկար կյանք չունեցավ: Ընդհանրապես, իմ կարծիքով դեմոկրատիան լավ աշխատում է բութ ժողովուրդների վրա: Մարդը եթե բութ է, ապա վախենում է օրենքը խախտել, իսկ հայը մի ձև կգտնի այն շրջանցելու: Հիշում եմ, դպրոցականների ծրագրավորման համաշխարհային օլիմպիադաներին միշտ լավ արդյունքներ էր ցույց տալիս արևելքի ժողովուրդը (պայմանականորեն արևելյան Եվրոպային էլ եմ արևելքի մեջ գցում), իսկ Ֆրանսիա, Գերմանիա, զրո էին: Կարծում ես պատահակա՞ն է: Ես այդպես չեմ կարծում:
Իսկ վերադառնալով ընտրազանգվածին` ես չէի էլ ասում, թե մարդիկ առանց հասկանալու են ընտրում: Հարցն այն է` լավ են հասկանում թե ոչ:
Էջանիշներ