Բանն այն է, որ իմ պահաջները առանձնապես կապ չունեն երկրի ղեկավարության հետ: Հարկերը ~20% ոնց որ թե նորմալ թիվ է, աշխատավարձս իրենց հետ ոչ մի կապ չունի: Փոխարենը կան շատ ավելի կարևոր ու նուրբ հարցեր, որոնք պետք է լուծեն երկրի ղեկավարները: Ասենք, մի թեկնածուն ասում է, որ պետք է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, որ դա մեր շահերից է բխում, ապացույցներ է բերում, մյուսն էլ ասում է որ թուրքերը հանցագործ են, պետք է մինչև վերջ թշնամի մնալ, մեր հողերը հետ բերել, և այլն, նորից ապացույցներ է բերում: Իմ խելքն էլ չի հասնում, չգիտեմ, որն է ճիշտ ասում: Հիմա որի՞ն ընտրեմ:

Էջանիշներ