Կարևորագույն թեմա ես առաջարկում, Հայկօ յան,
Բայց երբ նայեցի արդեն եղած քննարկումը, հասկացա, որ այն ոչ մի տեղ էլ չի տանի, քանի որ հարցերը քննարկվում են հիմքից և կոնտեքստից դուրս: Եթե անգլերեն կկարդաս, մոդերաթորից վերցրու իմ մայլը, կամ քոնն ուղարկիր, մի 20 էջանոց հեշտ ընթեռնվող տեկստ կուղարկեմ կոնկրետ դեմկրատիայի առաջացման և գոյության պայմանների մասին:
Այստեղ նշեմ միայն, որ դեմոկրատիան հասկանալու համար պետք է հասկանալ, թե որն էր պատճառը, որ այն առաջացավ 13 դարի Անգլիայում այլ ոչ թե ցամաքային Եվրոպայում, կամ իսլամական աշխարհում, կամ 2009 թվի Հայաստանում: Մի խոսքով, դա հետաքրքիր է և եթե քաղաքականության մեջ ես, այն իմանալ պարտադիր է
Հետաքրքրվողներին ասեմ նաև, որ հայկական քաղաքական-հասարակական մտածելակերպում քաղաքագիտական շատ հասկացություններ դոգմատիկ- մակերեսային իմացության և դիտարկման մակարդակում են: Շատերին թվում է, թե դեմոկրատիան վայրի բույսի պես մի բան է, տնկես ու մի քիչ ջրես, կկպնի, կաճի: Էդպես չէ, դեմորկրատիան ջերմոցային-պետական հոգածության պայմաններ է պահանջում, և եթե մի րոպե աչքդ հեռացրեցիր, մոլախոտերը կհոշոտեն: Բայց այն հզոր է, երբ նորմալ խնամք է ստանում, աճում, արմատներ սփռում: Այ այդ դեպքում է, որ դեմոկրատիան պտուղ կտա և կստվերի ու կոչնչացնի սափրագլխին էլ, ցանկացած հաբռգածի էլ:
Միջնադարյան Անգլիայում դեմոկրատիան ստեղծվեց գործող բոլոր քաղաքական ուժերի ջանքերով, շահերի շատ սուր պայքարում: Ամերիկյան իրավունքների հռչակագիրը նույնպես ստեղծվեց այն բանից հետո, երբ զինված մարդիկ նստեցին մի սեղանի շուրջ, հանեցին զենքորը դրեցին սեղանին և իրար հարցրին, մինչև երբ պետք է իրար կոտորենք՞: Հռչակագիրը ընդունվեց երբ բոլորն արդեն պատրաստ էին իրար զիջելու: Հայաստանում իրար դեմ կանգնած համարժեք, հակամարտող, իրար ոչնչացնելու պատրաստ ուժեր չկան և դրա համար էլ էստեղ դեմոկրատիա չի էլ ծնվի:
Իսկ թե ինչ է դեմոկրատիան, դա արդեն ամեն մեկն իր ձևով կարող է ընկալել.
Էջանիշներ