Ինչ-որ տեղ համաձայն եմ, ես էլ բավականին մտածել եմ՝ այս հարցումը բացելուց առաջ: Այնուամենայնիվ՝ տեսնում ենք, որ արդեն երեք հոգի դեմ են, որ ժողովուրդը ինչ-որ բան որոշելու իրավունք ունենա: Սա առնվազն զարմանալի է. ենթադրում եմ, որ այդ երեք հոգին իրենց ժողովրդի մի հատվածը չեն համարում, «որոշում կայացնողներին» ժողովրդի մի հատվածը չեն համարում, իսկ ժողովրդին դիտում են որպես հլու-հնազանդ, այծի հետևից գնացող ոչխարների հոտ, կոպիտ ասած: Ինձ հենց սա՛ էր հետաքրքրում (թե քանի՞ հայ կա, որ արհամարած ունի հայ ժողովրդի կարծիքը). իսկ դեմոկրատիա հասարակարգի նպատակահարմարության մասին կարծիքների ընդհանուր պատկերը պարզ կդառնա նաև քննարկումների ընթացքում:
Էջանիշներ