Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Նայեցի, և՞: Դու ԱՄՆ-ի մամուլն ու տեղեկատվական դաշտը բերեցիր-համեմատեցիր Հայլուրի հետ: Ազատ մամուլն ու հեռուստատեսությունը դեմոկրատիայի հիմնական տարրերից մեկն են. էն, որ էստեղ Հայլուրը զբաղված ա սազը ձեռքին իշխանության գովքը երգելով ու ընդդիմության գլխին կեղտաջուր լցնելով, պարզապես նշանակում ա, որ էստեղ դեմոկրատիա չկա: Նույն էդ ԱՄՆ-ում Բուշին հրապարակավ ինչ ասես ասում էին, հնարավոր բոլոր մեղքերը էնքան էին թմբկահարում աջուձախ, էնքան էին երեսով տալիս Իրաքն ու մնացած կերած քաքերը (լիամետրաժ կինոներ էին նկարվում Բուշ-կրտսերի մասին, ասենք, ու ցուցադրվում էին միջազգային փառատոնների ժամանակ), որ կամաց-կամաց ամրացավ հասարակական էն կարծիքը, որ Ջորջ դաբլյու Բուշը ապուշի մեկն ա ուղղակի, ու, ամեն դեպքում, նախագահի պաշտոնին չի համապատասխանում, ու ընտրությունների ժամանակ պարզվեց, որ իրա էդքան արածները աննկատ ու անպատիժ չեն մնացել. ռեյտինգը՝ զրո, աթոռը լքելու հավանականությունը՝ հարյուր տոկոս:
իսկ ուզում ես ասածներիդ հակառակ փաստերը..... մոռացել ես թե սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո բառիս բուն իմաստով ԲՈԼՈՐ հեռուստաընկերությունները ոնց էին թմբկահարում Բեն Լադենին սատկացնելու ու Աֆղանստան մտնելու անհրաժեշտության մասին..... բայց մինչև էսօր աշխարհում դեռ շատ մարդիկ հարցեր ունեն 9/11 դեպքերի հետ կապված....