Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Դե հա, մի քանի սերունդ հետո հայերն էլ են կամաց-կամաց բթանում այդ շրջապատում: Ընդհանրապես հայերը ունիկալ հատկություն ունեն շատ արագ ընդօրինակել ուրիշ ազգերի հատկանիշները: Իսկ այն, որ եվրոպացիների ուղեղը ճկուն չէ, պարզից էլ պարզ է: Ամերիկացիներինը առավել ևս: Թեմաներից մեկում գրել եմ, այստեղ էլ գրեմ: Ամերիկայում 2 տեղ տեսել եմ լվացվելու ալգորիթմը, մի ամբողջ A4 թղթի վրա, մոտավորապես այսպիսի բովանդակությամբ:

Քայլ առաջին. բացել ծորակը:
Քայլ երկրորդ. ձեռքերը տրորել ջրի տակ:
Քայլ երրորդ. սրբել ձեռքերը:
Անհրաժեշտության դեպքում կրկնել երկրորդ և երրորդ քայլերը:

Բոլոր քայլերն ուղեկցվում էին իլլյուստրացիաներով:

Դե հիմա ասա, եթե այդ ժողովուրդը բութ չէ, ու՞մ համար են այդ թղթերը փակցրել:
ի տարբերություն Հայաստանի, որտեղ օտարազգի տուրիստ տեսնելիս բոլորս ուշադիր նայում ենք վրան թե ով՞ է սա, լիքը օտարներ կան այդ երկրիում, որոնց դա անչափ պետք է գալիս: իմիջայլոց քո գրածից ինձ ոչ մի տեղ չի պատահել: ու ասեմ նաև որ հիմա հասարակական վայրերում ոչ մեկը ձեռքով ջուրը չի բացում: ընդամենը ձեռտ շարժում ես ծորակի տակ ու ջուրիը բացվում է ավտոմատ