Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
Չօֆֆտոպելու համար գրեմ, որ ըստ իս ճշգրիտ ինֆորմացիա տրամադրելու տեսանկյունից ԸՍՏ ԻՍ հայլուրը շատ ավելի ազատական է, քան օր. համար նույն CNN-ը..
«Ճշգրիտ ինֆորմացիա» ասելով՝ ես հասկանում եմ հետևյալը. ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ ինչ-որ մի բան է լինում, դու միացնում ես հեռուստացույցը ու լսում ես, որ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ ինչ-որ մի բան է եղել: Վերջ: Լսում ու իմանում ես այն, ինչ եղել է: Ոչ մի ավել կամ պակաս բան: Վերլուծությունները մնում են դիտողին ու լսողին: Հ1-ով Տռուզյանի հայտարարածն այն մաին, որ մարտի մեկին զենք չի կիրառվել, ինձ համար չի կարող ճշգրիտ ինֆորմացիա համարվել: Հայլուրով լսելը, որ հանրահավաքին հազար մարդ է ներկա եղել, այն դեպքում, երբ ես իմ աչքով շատ ավելի շատ եմ տեսել, ճշգրիտ ինֆորմացիա չեմ կարող համարել: Իսկ նույն CNN-ն ու EuroNews-ը գրեթե միշտ զբաղված են զուտ ինֆորմատիվ գործունեությամբ, այսինքն՝ ցույց են տալիս եղելությունը: Վերլուծական, առավել ևս՝ իսկությունը խեղաթյուրող հաղորդումներ գրեթե չկան: Հա՛, համաձայն եմ, հարյուր տոկոսանոց մաքուր լրատվական ընկերություն, կարծես թե, չկա. հեչ որ չլինի՝ արևմտյան ԶԼՄ-ները միշտ էլ Ռուսաստանին ցեխը կոխելու առիթ կգտնեն: Բայց հայտարարել, որ Հայլուրը շա՜տ ավելի ազատական է, քան CNN-ը, ուղղակի աբսուրդ է: Դու Հայլուր նայո՞մ ես: Իսկ CNN՞: