Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
Դե հիմա ինձ կբացատրես, թե այսքանը ինչ կապ ունի դեմոկրատիայի հետ? Ու առավել ևս ինչնա քո բերած օրինակում դեմոկրատիայի բացասական հատկանիշը:
Եթե աբստրակտանանք այդ օրինակից, և խոսենք ընդհանուր (որը մասնավորապես կիրառելի է օրինակիս վրա), ապա դեմոկրատիայի բացասական կողմն այն է, որ մարդուն հնարավորություն է ընձեռվում որոշումներ կայացնել այնպիսի հարցերում, որոնցում նրա խելքը չի հասնում: Ես առանձնապես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում (այստեղ եթե ինչ-որ գրառումներ եմ անում, ապա զուտ "սիրողական" մակարդակով): Հիմա ինչու՞ եք ինձնից և ինձ նման մարդկանցից պահանջում երկրի ղեկավար ընտրել: Ես չգիտեմ, ու չեմ էլ ուզում գիտենալ Սերժն է լավը, Լևոնը, թե Կարապետիչը: Ես ծրագրավորող եմ ու ուզում եմ իմ գործն անել: Իսկ իրենք թող իրար մեջ որոշեն թե իրենցից ով է ավելի արժանի երկրի ղեկավարի պաշտոնին: