User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Նախիջևան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախիջևան

    Հարկ է նշել, որ 1918—20 թթ. Հայաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտել է Նախիջևանում ամրապնդելու իր իշխանությունը: Այդ նպատակով էլ ՀՀ ներքին գործոց նախարարի կարգադրությամբ (1918 թ. նոյեմբերի 30-ի թիվ 159 որոշում) Նախիջևանի գա¬վառական կոմիսար է նշանակվում Գարեգի՚ն Տեր-Հարությունյանը (Նժդեհը): Կոմիսարի օգնականն էր Վահան Գալստյանը, փոխկոմիսարները՝ Բարդուղիմեոս Տոշյանը և Վասիլ Կախյանը: Այնուհետև 1919 թ. հունվարի 18-ի ՀՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Նախիջևանում կազմակերպվում է նահանգապետություն (նահանգապետ՝ Գրիգոր Շելկովնիկյան): Անդրկովկասում խաղաղություն հաստատելու և առաջին համաշխարհային պատերազմի զինադադարի կատարման ընթացքը հսկողության տակ առնելու առաքելությամբ տարածաշրջան ժամանած Անգլիայի, Ֆրանսիայի և Ամերիկայի ներկայացուցիչների հետ համաձայնության գալով Հայաստանի Հանրապետությունը 1919 թ. փետրվարից Նախիջևանում ժամանակավորապես կազմավորում է անգլիական նահանգապետություն (նահանգապետ՝ Լաուտենին): Այս նահանգապետությունն էլ, որոշ ժամանակ անց, ՀՀ Մինիստրների խորհրդի 1919 թ. հուլիսի 3-ի որոշմամբ հուլիսի 10-ից վերացվում է: Այս որոշումից մի քանի օր հետո՝ հուլիսի 14-ին ստեղծվում է Նախիջևա՛նի և Շարուր-Դարալագազի միացյալ նահանգապետություն (նահանգապետ՝ Գ.Շելկովնիկյան):

    Հետագայում, ռազմականորեն և քաղաքական իմաստով արդեն ճգնաժամ ապրող Հայաստանի Հանրապետությունը, անկարող լինելով պաշտպանել իր շահերը, 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրմամբ ստիպված համաձայնվում է Նախիջևանը կորցնելու փաստի հետ: Իսկ 1920 թ. Ադրբեջանի և Հայաստանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան գաղափարախոսությունը ոչ միայն Հայաստանից օտարեց հայ ժողովրդի այդ պապենական տարածքները, այլև մի քանի տասնամյակում այն նաև հայաթափեց:

    Նախիջևանը դարեր ի վեր գտնվելով հին աշխարհի հաղորդակցական, առևտրական տարանցիկ երթուղիների հանգուցակետերից մեկի վրա, բազմիցս ենթարկվել է օտար զավթիչների արշավանքներին և հրկիզումներին: Միաժամանակ նրա աշխարհագրական դիրքը նպաստել է գյուղաքաղաքների ու ավանների արագ վերակառուցմանն ու զարգացմանը: Անցյալում այդ երկրամասի համար կարևոր նշանակություն են ունեցել Հայաստանի գյխավոո առևտրական երթուղիներից Եկբատան-Արտաշատը, Սյունիք-Նախիջևանը, Նախիջևան-Արճեշը, բագրատունյաց ժամանակաշրջանի մայրուղիներից՝ Մարաղա–Դվինը, Դվին-Պարտավը և այլն: Նախիջևանը իր կազմի մեջ ընդգրկել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Շարուր, Վասպուրակա՚ն նահանգի Գողթն ու Նախճավան, Սյունիքի՝ Երնջակ, Ճահուկ (Շահապոնք գավառամասով) և մասամբ Արևիք գավառները: Պատմական տարբեր ժամանակահատվածներում Նախիջևանի պատմական սահմանները համարյա թե անփոփոխ են մնացել: Միայն Գողթն գավառի կազմից վաղ միջնադարում անջատվել և ինքնուրույն գավաո է կազմել Արևեքը՝ այժմյան ՀՀ Մեղրու շրջանը: Պատմական մի շարք փաստերով ու իրեղեն ապացույցներով փաստված է, որ Նախիջևանը իր գավառներով դարեր շարունակ եղել ու մնացել է կենտրոնական Հայաստանի վարչաքադաքական աչքի ընկնող կազմավորումներից մեկը և նշանակալից դեր կատարել հայ ժողովրդի թե՛ քաղաքական պատմության և թե՛ մշակույթի զարգացման բնագավառներում: Նախիջևանի գավառներում, դեռևս բանուկ, բայց արդեն մոռացված ճանապարհների եզրերին պահպանվում են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, օտարաբնակ, ավերված ու լքված մեծ ու փոքր բնակավայրեր:

    Դարերի ավերածությունների հետևանքով արաքսամերձ շրջաններում՝ Շարուր, Նախճավան և Ճահուկ գավառների պատմական բնակավայրերի ու պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը վաղուց ի վեր արդեն ավերակների է վերածվել: Համեմատաբար ավելի մեծ թվով կանգուն հուշարձաններ և պատմական բնակավայրեր են պահպանվել Գողթն, Երնջակ և Շահապոնք գավառներում, որոնց մի մասը տեղադրված են լեռնային և նախալեռնային շրջաններում և հեռու են գտնվել բանուկ երթուղիներից: Նախիջևանի բնակավայրերի ու հուշարձանների զգալի մասը վերջին դարերում ավերվել և քանդվել է հատկապես Հայաստանի տարածքում XV-XVII դարերում Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում: 1554 թ, Արարատյան դաշտից դեպի Նախիջևան և Սյունիք արշավող թուրքական բա¬նակի վայրագի գործողությունները նկարագրելիս ժամանակակից թուրք պատմիչ Իբրահիմ Փեչևին նշել է. «27-րդ օրը հասա Նախի¬ջևանի դաշտը: Հաղթական բանակի սարսափից քաղաքներն ու գյուղերը, տներն ու բնակավայրերը այն աստիճանի ամայացել, ավերվել և բուերի ու ագռավների բնակավայր էին դարձել, որ տեսնողներին սարսափ էին պատճառում: Բացի այդ, 4—5 օրվա տարածության վրա գտնվող ճանապարհի բոլոր գյուղերն ու ավանները, դաշտերն ու շինություններն այն աստիճան քանդեցին ու ավերեցին, որ շինության և կենդանության հետքն, անգամ չմնաց»: Նմանատիպ բազում վայրագություններից բացի բնակավայրերի ու հուշարձանների ավերմանը նպաստել է նաև բնության արհավիրքներն ու Նախիջևանի տարածքում տարբեր դարերում մինչև 8 բալի հասնող երկրաշարժերը: Երկարամյա ու պրպտուն, տքնաջան աշխատանքից ծնված այս հանրագիտակի ամեն մի տողն ու բառը, փաստն ու ասելիքը քաղվել ու հավաստվել է բազմաթիվ ու բազմազան պատմական ու աղբյուրագիտական, վիմագբական ու ձեռագրական, ազգագրական ու տեղագրական և այլազան աղբյուրներից: Դժվար չէ մտովի պատկերացնել, թե որքան ժամանակ և ջանքեր են պահանջվել բազմաթիվ արհեստական ու բնական արգելքներն ու դժվարությունները հաղթահարելու համար: Եվ ամենևին էլ հավակնություն չունեմ պնդելու, որ այս հանրագիտակի հետագա լրացման ուղղությամբ անելիքներ չկան: Կան և կլինեն, հնարավոր է նաև որոշ վրիպումներ ու բացթողումներ:

    Անշուշտ, դժվար է, և նույնիսկ անհնար խոսել-ներկայացնել V—VI հազարամյակից ավելի կյանք ու ճանապարհ կտրած-անցած մի երկրամասի ու նրա մարդկանց վերաբերող բոլոր անցուդարձերը, դեպքերն ու, դեմքերը: Անկասկած, իմ ուշադրությունից դուրս կարող են մնացած լինել թանկագին անուններ, նույնիսկ տեղավայրեր ու իրադարձություններ: Սակայն պատմական աղբյուրներից ու հայոց դարերի ծալքերից ընտրությամբ քաղված և հինգ գլուխների տակ թեմատիկ ու այբբենական կարգով դասդասված 2500-ից ավելի մեծ ու փոքր բառահոդվածներից, որպես անցած ժամանակների ականջալուր վկայախոսներ, առաջին անգամ մի ամբողջությամբ.՝ շարան-շարան, ՛ուրվագծվում են Նախիջևանի ավաններն ու գյուղերը, քաղաքներն ու բերդերը, լեռներն ու ձորերը, վանքերն ու եկեղեցիները... խրրոխտ ու մտածկոտ կեցվածքներով պատմության էջերից ու պատառիկներից մեզ են հառոում իրենց հայացքները հայրենի լեռնաշխարհը շենացրած և "այն քաջարի կերպով պահած-պաշտպանած հարյուրավոր քաջ ու անվեհեր այրերն ու տիկնայք, մտքի ու արվեստի, գիտության կարաաետները, հայրենի բնակավայրերն ու հուշարձանները թշնամու ավերումներից բազում անգամներ աաշտպանած ու անձանձիր վերականգնած շինականները...

    Եվ ոպում ենք, որ ընթերցողը հենց սկզբից գիտենա, որ, ինչպես մեծ պատմիչ Ղազւսր Փարպեցին կասեր, այստեղ «չեղած բաներ, չի ավելացվել, եղածներն էլ չի նվազեցվել, այլ ամեն ինչը երևան է հանվել ողջախոհ զգուշությամբ»: Ուրեմն եկեք մեկիկ-մեկիկ թերթենք հայոց դարերի պատմության էջերը, խոնարհվենք ու շոշափենք, պատմության վտշաց մաքրենք, մոռացությունից ու անհայտությունից վեր հանենք ու ընդմիշտ հիշենք և սերունդներին ավանդենք Նախիջևան հայաշխարհն ու այստեղ արարված ու դարբնված պատմությունն ու մշակույթը: Քանզի, վաղ թե ուշ, այն նորից ու նորից գտնվելու; է իր տիրոջ՝ հայ ժողովրդի գրկում և այստեղ նորից ու նորից բարբառելու է հայոց լեզուն ու ոգին, շարունակվելու է հայոց հնամենի պատմությունն ու մշակույթը:

    Ցանկությունս այն է, որ հանրագիտակի ժանրին բնորոշ այս հակիրճ ու սահմանափակ տողերի հաղորդ ած տեղեկությունները, որոնք հառնում են անցած-գնացած ժամանակներից, որպես զինվորներ գան ու կանգնեն ձեր կողքին, զրույցի բռնվեն ձեր հետ, հույս ու հավատ ներշնչեն, ամրապնդեն ձեր ու գալիք սերունդների պատմական հիշողությունը:
    Մնացածը` այստեղ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեռնցի (08.07.2009), Մեղապարտ (22.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •