User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: 21. Հարսանեկան փախուստ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    21. Հարսանեկան փախուստ

    21. Հարսանեկան փախուստ


    - Պարոն գնդապետ, լավագույն ընկերներիցս մեկի հարսանիքն է, ազատ արձակում կձևակերպե՞ք, - հարցնում եմ հուզված:
    - Արտակ, շատ կուզեի օգնել, բայց անհնար ա...
    - Պարոն գնդապետ, ես ցանկացած պարագայում այդ հարսանիքին պետք է լինեմ:
    - Արտակ, հնարավոր չի...
    - Լավ: Թույլ կտա՞ք գնալ:
    - Արտակ, ասում եմ հնարավոր չի:
    - Պարոն գնդապետ, նկատի ունեի ձեր սենյակից:
    - Հա, սխալ հասկացա: Գնա, ազատ ես:

    Էլի նույն կոտրած տաշտակը: Հնարավոր չի: Եթե իրենց ինչ-որ բան պետք լիներ, հաստատ հնարավորի խորանարդ աստիճան կլիներ: Բայց... Ես ազնվորեն մտա, հարցրի: Չթողե՞ց, խնդիր չկա: Կփախնեմ: Ես նույնիսկ ազվնորեն զգուշացրի, որ ցանկացած պարագայում այդ հարսանիքին պետք է լինեմ:

    Դասական իմաստով զորամասը ինքնակամ գրեթե չեմ լքել: Որպես կանոն իմ հարցերն այլ կերպ էի կարգավորում: Այս անգամն էլ բացառություն չէր: Հերթապահներին զգուշացրի, որ հարսանիքի եմ գնում, կգամ առավոտյան 8-ից 9-ը: Դասակիս զինվորներին զգուշացրի, որ ստուգումներին չներկայանան, որ դեպքում ինչ անեն: Հերթապահներին զգուշացրի, որ դասակիս զինվորներին չհարցնեն: Ու գնացի: Դուրս եկա զորամասից, կանգնեցի փողոցում, տաքսի կանգնացրի, գնացի տուն, փոխեցի զինվորական համազգեստս, հագա քաղաքացիական շորեր ու գնացի հարսանիքի: Մի անգամ համենայն դեպս դասակիս ընկերներին զանգեցի, համոզվեցի որ ամեն ինչ նորմալ է, հետո համենայն դեպս հերթապահներին զանգեցի, նորից համոզվեցի որ ամեն ինչ նորմալ է ու սկսեցի ուրախանալ: Սիրելի ընկերներիս՝ Անահիտի ու Վազգենի հարսանիքն էր: Հարսանիքի սկիզբը հիշում եմ: Վերջն արդեն չէ: Չափազանց շատ խմեցի: Մնացածկ կտորներով եմ հիշում, ես՝ ծնկի եկած.

    - Ձեր կենացը պետք է ծնկի եկած խմել...

    Ու հիշում եմ ուրիշ ընկերներիս, որ հետևեցին օրինակիս ու ծնկի եկան:

    Հետո հիշում եմ, որ ինձ տուն էին տանում: Երկու հոգու ուսերին հենված, գլուխս կախ: Թաղի տղերքը տեսնելով այդ անսովոր տեսարանը հարցնում են ինձ տանողներից մեկին.

    - Ինչ-որ բա՞ն է եղել:

    Գլուխս բարձրացնում եմ.

    - Չէ, բան էլ չի եղել, ուղղակի քիչ մը խմած եմ:

    Ու նորից գլուխս կախ եմ գցում ու ինձ տանում են տուն: Տանը հանվում եմ, պառկում ու ինձնից գոհ քնում եմ: Լավ օր էր, հրաշալի օր, բայց այդ օրը վերջացավ ու եկավ նոր օրը:

    * * *
    Առավոտյան գումարտակի հրամանատարը ժամը 6:30-ին եկավ զորամաս: Ֆիզոյի ժամանակ: Այդպես հազվադեպ էր լինում: Բայց այդ օրն եղավ: Ու գուցե միևնույն է ամեն ինչ խաղաղ լիներ ու չնկատեր իմ բացակայությունը, եթե իմ հետևից եկած չլիներ: Բայց հերիք չի եկել էր, եկել էր հենց իմ հետևից: Չէ... չէին մատնել: Պարզապես հետս գործ ուներ: Եկել էր, որ մինչև ժամը 9-ը աշխատեինք: Ու հետևաբար միանգամից մոտեցավ դասակիս ու հարցրեց.

    - Արտակն ու՞ր է:
    - Լավ չի զգում, գնաց լվացվի, - պատասխանեց տղերքից մեկը:
    - Կասեք մոտս գա:

    Դե տղերքը ի՞նչ իմանային, որ հետս գործ ունի: Կարծեցին, թե «բռնվել եմ»: Զանգեցին խառնված: Հեռախոսը վերցրի, դեռ խմած.

    - Ալոոո:
    - Արտ, շուտ արի զորամաս, բռնվել ես:

    Միանգամից ուշքի եկա.

    - Ի՞նչ է եղել:
    - Գումարտակի հրամանատարը զորամասում է, քեզ է հարցնում:
    - Ասեք, որ գործով գնացել եմ ուսումնական մասնաշենք, շուտով կգամ: Դուրս եմ գալիս:

    Արագ հագնվեցի, տաքսի կանչեցի ու սլացա զորամաս:

    Այդ ընթացքում բնականաբար մի քանի անգամ ինձ հարցնում է, ամեն անգամ մի պատճառաբանություն լսելով. «Փորը թույլ էր, զուգարան մտավ», «Ուսումնական մասնաշենքում է», «Լավ չէր զգում, դեղ խմի գա» և այլ «սովորական արտահայտություններ»: Զորամաս հասա 40 րոպե անց: Պատմեցին, որ էսպես-էսպես: Է՛, ես էլ գիտեմ, որ ինքը խելոք մարդ է, հասկացած կլինի, որ դրսում եմ, եթե անգամ նախօրոք իմացած չլինի: Հոգեպես պատրաստվեցի տույժին, հավանաբար մեկշաբաթյա կալանքին ու թակեցի դուռը.

    - Թույլ կտա՞ք, պարոն փոխգնդապետ:
    - Մտիր, Արտակ: Որտե՞ղ էիր:
    - Քնած էի, պարոն փոխգնդապետ:
    - Լավ, Արտակ: Գիտեմ որ հաճախ ֆիզոյի չեք իջնում: Բայց ոչ այն ժամանակ, որ ես զորամասում եմ: Որ եկան, արթնացրին, ինչու՞ միանգամից մոտս չեկար:
    - Պարոն փոխգնդապետ, հենց-որ արթնացրին, արագ հագնվեցի ու սլացա ձեր մոտ:
    - Արտա՛կ, 40 րոպե է անցել:
    - Է հա, պարոն փոխգնդապետ, մեր տնից զորամաս 40 րոպեյվա ճանապարհ է:

    Միանգամից ձգվեց ու զարմացած դեմքիս է նայում:

    - Տանն ի՞նչ էիր անում:
    - Քնած էի, պարոն փոխգնդապետ:
    - Ինչու՞ էիր տանը քնած, ոչ թե զորամասում:
    - Դե պարոն փոխգնդապետ, շատ էի խմել, ասեցի էլ զորամաս այդքան խմած չգամ, տանը քնեմ, օյաղանամ, այսօր կգամ:

    Աչքերը կլորացան:

    - Արտակ, ինչու՞ էիր խմած, դու ծառայության մեջ ես:
    - Դե չէ պարոն փոխգնդապետ, հարսանիքի էի...
    - Ինչպե՞ս թե հարսանիքի էիր:
    - Դա հա, զորամասն ինքնակամ լքել էի, գնացել էի հարսանիքի, ընկերներիս ամուսնությունն էր, լավ ուրախ էի, չափազանց շատ խմեցի, որոշեցի էլ զորամաս չգալ, գնացի տանը քնեցի, հետո զանգեցին, ասեցին, որ զորամասում եք, միանգամից արթնացա ու քանի որ կանչել էիք, սլացա ձեր մոտ:

    Մեկ րոպեից ավել լռություն էր: Զարմացած ու շվարած ինձ էր նայում: Այսքան լկտիություն, թերևս, չէր սպասում: Անակնկալի էր եկել: Ու թերևս իր անելիքը չգիտեր: Ախր մի կողմից էլ ազնիվ էի ու զգում էի, որ անզվությունս գնահատում է: Ուրիշները հիմա հեքիաթներ կպատմեյին իրենց լուծի ու զուգարանից դուրս գալ չկարողանալու, կամ համազգեստը պատռված լինելու պատճառով կարկատելու մասին: Ու չգիտեր, թե ինչ աներ: Վստահ եմ, որ եթե ազնիվ չլինեի, ինքը իմանալու էր, որ փախել եմ ու պատիժն անխուսափելի կլիներ, բայց էս դեպքում...

    - Արտակ, հաջորդ անգամ հարսանիքի գնալուց առաջ ինձ կտեղեկացնես:
    - Լսում եմ, պարոն փոխգնդապետ:
    - Ազատ ես, գնա մինչև ժամը 9-ը քնիր, օյաղացի:

    Այսպես էլ ավարտվեց հարսանեկան փախուստս:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 08.07.2009, 01:36:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 47 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.07.2009), Albus (07.04.2011), Ambrosine (08.07.2009), aragats (07.01.2012), Ariadna (10.03.2011), armen9494 (06.09.2011), ars83 (08.07.2009), Askalaf (28.10.2009), CactuSoul (10.03.2011), cold skin (20.07.2009), comet (08.07.2009), Diana99 (28.03.2017), Enigmatic (08.07.2009), h.s. (05.10.2009), helium (09.07.2009), Kuk (08.07.2009), Lion (08.07.2009), Lord (07.04.2011), Maxpayne (26.12.2010), ministr (08.07.2009), Miq_stdio (17.07.2010), Mr. Annoying (13.01.2016), murmushka (08.07.2009), Norton (08.07.2009), Rammstein (11.12.2010), Sagittarius (10.03.2011), Second Chance (13.08.2009), Ungrateful (08.07.2009), Valentina (07.04.2011), yerevanci (29.04.2011), Արամ (08.07.2009), Արշակ (08.07.2009), Արևածագ (09.11.2010), Բարձրահասակ (08.07.2009), Լեո (08.07.2009), Կաթիլ (08.07.2009), Հայկօ (08.07.2009), Ձայնալար (08.07.2009), Մանոն (11.04.2011), Միքայէլ (11.07.2009), Նաիրուհի (15.12.2009), ՆանՍ (10.03.2011), Նիկեա (13.01.2016), Ուլուանա (08.07.2009), Ռուֆուս (08.07.2009), Սլիմ (10.03.2011), Փոքրիկ (08.07.2009)

  3. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,748
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Արտակ ՇԱՏ լավն էր

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.07.2009)

  5. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Դզեց, Արտ Էն պահը հատկապես. էն որ ուրիշները ստիպված կամ իրանց կամքով նույնիսկ լուծ կընգնեին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.07.2009)

  7. #4
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    29
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    լավն էր

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.07.2009)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի ընկերներիս՝ Անահիտի ու Վազգենի հարսանիքն էր:
    Ի դեպ, նրանց համար, ովքեր գլխի չեն ընկել. Ուլուանայի ու Վազգենի հարսանիքն էր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (08.07.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,182
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Արտ դզեց

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.07.2009)

  13. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Սա նոր ես տեղադրել? առաջ չեմ տեսել այս մեկը
    լավն էր շատ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.07.2009)

  15. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա նոր ես տեղադրել? առաջ չեմ տեսել այս մեկը
    լավն էր շատ
    Այսօր, 02:01
    Նոր եմ գրի առել, Աստղ


    Բոլորին շնորհակալություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր, 02:01
    Նոր եմ գրի առել, Աստղ


    Բոլորին շնորհակալություն
    մտածում էի՝ ջնջած կլինեիր՝ խմբագրման համար
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  17. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    - Ձեր կենացը պետք է ծնկի եկած խմել...
    Էս խոսքդ արդեն կլասիկա է դարձել....

    Երոյի հետ միասին էիք չէ՞ ծնկաչոք խմում
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.07.2009)

  19. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Արտակին հարսանիք կանչելը հանցագործություն ա, բոլորին ծնկի կբերի
    Ես էս պատմությունը գիտեի սիրուն ա:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 08.07.2009, 20:20:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.07.2009)

  21. #12
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Արտակն ինչպես միշտ փայլեց իր թեթև գրելու ոճով
    Ես ոչինչ չեմ ուզում...

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.07.2009), Lion (08.07.2009)

  23. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակն ինչպես միշտ փայլեց իր թեթև գրելու ոճով
    Համաձայն եմ

    Լավն էր, դուրս եկավ, տղամարդկային էր: Իրոք, կան տենց «մուժիկ» սպաներ… Սպայակազմի այդ տեսակին միշտ էլ անչափ հարգել եմ Դե իսկ մեր զինվորի ազնվությունը միանգամայն գովելի, ես նույնիսկ կասեի պարգևի է արժանի: Նման զինվորին մարտի ժամանակ կարող ես հանգիստ թիկունքդ դեմ տալ - կպահի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.07.2009), Մանոն (11.04.2011)

  25. #14
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    լավն էր
    Արտ ջան իսկ որտեղ էիր ծառայու՞մ
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.07.2009)

  27. #15
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,248
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21. Հարսանեկան փախուստ

    Փոխգնդապետը երևի իր կյանքում առաջին անգամ է քեզ նման զինվոր տեսել, դրա համար էլ զարմացել է

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.07.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանեկան պարերգեր և վալսեր
    Հեղինակ՝ murmushka, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.02.2017, 15:48
  2. երգեր հարսանեկան վիդիոյի մոնտաժման համար
    Հեղինակ՝ Anahit Jan, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.01.2011, 22:02
  3. Փախուստ բանտից 5
    Հեղինակ՝ Adam, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.05.2010, 11:06
  4. Հայկական «Փախուստ բանտից»
    Հեղինակ՝ AG16, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 20.04.2009, 08:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •