User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Նոր բաժինների առաջարկներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Նոր բաժինների առաջարկներ

    Սիրելի ակումբցիներ, առաջիկայում ակումբի բաժինների կառուցվածքում հավելումներ ու փոփոխություններ են լինելու: Ու այս հարցում անշուշտ հետաքրքիր ու կարևոր է նաև ՔՈ՛ կարծիքը:

    Հետևաբար առաջարկում եմ մինչև 11.08.2009թ.-ը (շաբաթ օրը) ներկայացնել ձեր առաջարկները ու պատկերացումները, մասնավորապես, թե ինչ նոր ու հետաքրքիր բաժիններ կուզեիք տեսնել, որ բաժիններն եք համարում ավելորդ, որոնք կուզեիք իրար միավորված տեսնել, կամ որոնք կուզեիք, որ ենթաբաժին լինեին, որ ենթաբաժինները կուզեիք, որ դուրս գային ենթաբաժնի կարգավիճակից ու բաժին դառնային, որ բաժինը կուզեիք, որ բաժանվեր մի քանի մասի, ավելի նեղ ուղղություններով և այլն: Ցանկալի է, որ բոլոր առաջարկները լինեն փաստարկված, հիմնավորված, մանրամասն ներկայացվի այդ առաջարկի արդիականությունը, կարևորությունը, ճիշտ լինելը:

    Միաժամանակ հայտնում եմ, որ թեև քննարկվելու են բոլոր առաջարկները, բայց բոլորովին պարտադիր չի, որ բոլորն ի կատար ածվեն: Վերջնական որոշումը կայացնելու է ակումբի ղեկավար կազմը, առանձին քննարկման ժամանակ, հետևաբար դա էլ պետք է ձեզ հուշի, որ ձեր առաջարկը որքան փաստարկված լինի, այնքան ավելի հավանական կլինի դրա իրագործումը:

    Նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջարկների համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.07.2009), Artgeo (07.07.2009), Elmo (08.07.2009), Katka (08.07.2009), Manya (08.07.2009), Norton (07.07.2009), REAL_ist (08.07.2009), Ungrateful (07.07.2009), Հայկօ (07.07.2009), Ռուֆուս (08.07.2009), Վարպետ (12.07.2009)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Կարծում եմ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը լուրջ վերանայման կարիք ունի: Առաջարկում եմ հիմնական բաժանումը կատարել հետևյալ սկզբունքով՝ Hardware / Software երկու բաժին, որոնք իրենց հերթին բաժանվում են տարբեր ենթաբաժինների: Հեռահաղորդակցությունն ու Վեբը միացնել իրար, Վեբը անվանափոխել (թող հայերեն լինի ), նոր ենթաբաժնի անունը թողնել Հեռահաղորդակցություն, թող մնա որպես առանձին ենթաբաժին՝ Hardware-ի ու Software-ի հետ զուգահեռ: Հիմա, օրինակ, Համակարգչային ձևավորում և Ծրագրավորում բաժինները լրիվ տեղավորվում են Software վերնագրի տակ. թե ինչու են առանձնացված որպես առանձին բաժիններ, հասկանալի չէ (Ձևավորումում, օրինակ, կա ընդամենը 26 թեմա): Ակումբը հատուկ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆորում չէ, այդ պատճառով, կարծում եմ, խիստ թեմատիկ բաժանումների (օրինակ՝ Soft-ի տակ՝ Խաղեր, Դիզայն, Մուլտիմեդիա, Սիստեմային և այլն, Hard-ի տակ՝ Վիդեո, Պրոցեսոր, Հարդ դիսկ, Մոդեմ և այլն) կարիք առանձնապես չկա: Բայց, բնականաբար, եթե նման բաժանումը հնարավոր է իրականացնել առանց լուրջ ջանքերի, ցանկալի է, որ դա լինի, այնուամենայնիվ: Մասնավորապես՝ Խաղեր բաժնի առկայությունը լավ կլիներ:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.07.2009), Manya (08.07.2009), Աթեիստ (08.07.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը լուրջ վերանայման կարիք ունի: Առաջարկում եմ հիմնական բաժանումը կատարել հետևյալ սկզբունքով՝ Hardware / Software երկու բաժին, որոնք իրենց հերթին բաժանվում են տարբեր ենթաբաժինների: Հեռահաղորդակցությունն ու Վեբը միացնել իրար, Վեբը անվանափոխել (թող հայերեն լինի ), նոր ենթաբաժնի անունը թողնել Հեռահաղորդակցություն, թող մնա որպես առանձին ենթաբաժին՝ Hardware-ի ու Software-ի հետ զուգահեռ: Հիմա, օրինակ, Համակարգչային ձևավորում և Ծրագրավորում բաժինները լրիվ տեղավորվում են Software վերնագրի տակ. թե ինչու են առանձնացված որպես առանձին բաժիններ, հասկանալի չէ (Ձևավորումում, օրինակ, կա ընդամենը 26 թեմա): Ակումբը հատուկ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆորում չէ, այդ պատճառով, կարծում եմ, խիստ թեմատիկ բաժանումների (օրինակ՝ Soft-ի տակ՝ Խաղեր, Դիզայն, Մուլտիմեդիա, Սիստեմային և այլն, Hard-ի տակ՝ Վիդեո, Պրոցեսոր, Հարդ դիսկ, Մոդեմ և այլն) կարիք առանձնապես չկա: Բայց, բնականաբար, եթե նման բաժանումը հնարավոր է իրականացնել առանց լուրջ ջանքերի, ցանկալի է, որ դա լինի, այնուամենայնիվ: Մասնավորապես՝ Խաղեր բաժնի առկայությունը լավ կլիներ:
    hardware/software բաժանման դեպքում մի քիչ պարզ չէ, թե որտեղ է մտնում համակարգչային և հեռահաղորդակցական անվտանգությունը: Կարելի է առանձին բաժին բացել՝ «համակարգչային և հեռահաղորդակցական անվտանգություն» անունով:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (07.07.2009)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    համակարգչային և հեռահաղորդակցական անվտանգություն
    Շատ փոքր բաժին չի լինի՞: Ինչ պիտի քննարկվի՝ վիրուսներ, անտիվիրուսներ, նման մի քանի բան: Լրիվ ընդունելի ա որպես Software-ի ենթաբաժին, ասենք:
    DIXI
    carpe noctem

  8. #5
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Ես Խաղեր բաժին եմ ուզում

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.07.2009), Elmo (08.07.2009), masivec (07.07.2009), Հայկօ (07.07.2009)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Առաջարկում եմ Կրթություն բաժին կամ ենթաբաժին ստեղծել, քանի որ շատ հաճախ կրթությանը վերաբերող թեմաները բացվում են տարբեր բաժիններում, իսկ դրանց էնքան էլ չեն համապատասխանում: Օրինակ, արտասահմանյան գրականության դասավանդման մասին թեման ստիպված բացել էի Գրականություն բաժնում:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.07.2009), Chuk (07.07.2009), Արշակ (08.07.2009), Վարպետ (12.07.2009)

  12. #7
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ փոքր բաժին չի լինի՞: Ինչ պիտի քննարկվի՝ վիրուսներ, անտիվիրուսներ, նման մի քանի բան: Լրիվ ընդունելի ա որպես Software-ի ենթաբաժին, ասենք:
    Չէ հա, ինչո՞ւ մենակ վիրուսներ:
    Անվտանգության արձանագրություններ և հաղորդակցման ծրագրեր:
    Ծածկագրման սխեմաներ:
    Անվտանգ նամակագրություն, տեղեկատվության պաշտպանություն, սմարթ-քարտեր, և այլն:

    Keywords: IPSec, SSH, PGP/GPG, PKI, Kerberos, Digital signature, Smart cards, security tokens, computer malware, anti-viruses...

    Լիքը բան կա
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (08.07.2009)

  14. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ հա, ինչո՞ւ մենակ վիրուսներ:
    Անվտանգության արձանագրություններ և հաղորդակցման ծրագրեր:
    Ծածկագրման սխեմաներ:
    Անվտանգ նամակագրություն, տեղեկատվության պաշտպանություն, սմարթ-քարտեր, և այլն:

    Keywords: IPSec, SSH, PGP/GPG, PKI, Kerberos, Digital signature, Smart cards, security tokens, computer malware, anti-viruses...

    Լիքը բան կա
    Չափազանց մասնագիտական ա, Արս ջան: Համ էլ քանի՞ նման թեմա պիտի բացվի, ու ովքե՞ր պիտի լինեն քննարկողները: Էս թվածներիցդ (ինչքան հասկացա, էլի) կեսը տողավորվում ա Սոֆթի տակ, կեսն էլ՝ Հարդի:
    DIXI
    carpe noctem

  15. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Ունեմ մի առաջարկ, պարզապես ինքս դեռ մտածում եմ՝ արժի թե ոչ։

    Միշտ մտածել եմ, որ Գրականություն բաժնում չի խանգարի Թարգմանություններ ենթաբաժինը։
    Այնտեղ մենք կարող ենք տեղադրել մեր արդեն կատարած թարգմանությունները, կամ հավեսի ընկնել, նոր բաներ թարգմանել..

    Կարծում եմ, որ դրանք Ստեղծագործողի Անկյունում տեղադրելը սխալ կլինի։
    Թարգմանությունը մոտ է իհարկե ստեղծագործության, բայց իրականում չի համարվում այդպիսին։

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.07.2009), Cassiopeia (08.07.2009), Chuk (08.07.2009), Manya (08.07.2009), StrangeLittleGirl (08.07.2009), xaladilnick (08.07.2009), Հայկօ (08.07.2009), Ուլուանա (08.07.2009), Ռուֆուս (08.07.2009)

  17. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Առաջինը հենց կցանկանայի նշել հետևյալը... Քաղաքականությունը, Պատմությունը գտնվում են Ընդհանուր ֆորումում, իսկ Իրավաբանությունը, Տնտեսագիտությունը գտնվում են Գիտություն-ում՝ Ֆիզիկայի, Մաթեմատիկայի, Քիմիա, Կենսաբանության հետ միասին. առաջարկում եմ Իրավաբանությունը տեղափոխել Ընդհանուր ֆորում: Ստեղծել առանձին բաժին՝ Տնտեսություն, իսկ Գիտությունում՝ Իրավունք կամ Իրավագիտություն

    Կարելի է նաև ստեղծել Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն բաժին և միացնել Իրավունք բաժնին, որպեսզի ապահովվի առավելագույն ակտիվություն, որովհետև սերտորեն առնչվում են այս երկուսը

    Ասելիքս հետևյալն է. մի տեղ քննարկվում է տեսականը, մյուսում՝ գործնականը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.07.2009), davidus (08.07.2009)

  19. #11
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջինը հենց կցանկանայի նշել հետևյալը... Քաղաքականությունը, Պատմությունը գտնվում են Ընդհանուր ֆորումում, իսկ Իրավաբանությունը, Տնտեսագիտությունը գտնվում են Գիտություն-ում՝ Ֆիզիկայի, Մաթեմատիկայի, Քիմիա, Կենսաբանության հետ միասին. առաջարկում եմ Իրավաբանությունը տեղափոխել Ընդհանուր ֆորում: Ստեղծել առանձին բաժին՝ Տնտեսություն, իսկ Գիտությունում՝ Իրավունք կամ Իրավագիտություն

    Կարելի է նաև ստեղծել Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն բաժին և միացնել Իրավունք բաժնին, որպեսզի ապահովվի առավելագույն ակտիվություն, որովհետև սերտորեն առնչվում են այս երկուսը

    Ասելիքս հետևյալն է. մի տեղ քննարկվում է տեսականը, մյուսում՝ գործնականը
    Իրավաբանություն բաժինը պետքա վերանվանվի Իրավագիտություն, բայց այ գործնականի քննարկման համար բաժնի իմաստը չեմ հասկանումգորնականի տեղը քաղաքականություննա:
    Կարևորը մոդերատորական հսկողություն լինի բաժնի նկատմամբ
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  20. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրավաբանություն բաժինը պետքա վերանվանվի Իրավագիտություն, բայց այ գործնականի քննարկման համար բաժնի իմաստը չեմ հասկանումգորնականի տեղը քաղաքականություննա:
    Կարևորը մոդերատորական հսկողություն լինի բաժնի նկատմամբ
    դե հնարավոր է սկսեն նաև դատավարություններ քննարկել
    էդ առումով գործնական
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  21. #13
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Դե եթե քաղաքական ենթատեքստերը պետքա քննարկվեն, ուրեմն քաղաքականություննա նման քննարկումների տեղը, իսկ եթե իրավունքի տեսանկյունից` իրավագիտությունը միջանկյալ օղակ չեմ տենում ուղղակի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  22. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Զուտ տեսական քաղաքագիտության բաժինը կարծում եմ երկար կյանք չի ունենա: Իմաստ չունի բացելը: Հենց հիմա Ակումբում քանի՞ թեմա կա, որ շոշափում են միայն տեսական քաղաքագիտությանը վերաբերվող հարցեր: Ոչ մի, կարծես թե:
    DIXI
    carpe noctem

  23. #15
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր բաժինների առաջարկներ

    Բաժին ՝ Ազատ կյանք ,կարծում եմ, արժի վերանվանել: Կարելի է թեկուզ անվանել Ժամանց:Ավելի պարզ՝

    Բաժին՝ ժամանց

    Ենթաբաժիններ
    1.Ակումբատնակ կամ ակումբի անցուդարձ
    2.Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    3.Դեսից-դենից
    •Ժամանց
    • Ի՞նչ կա-չկա
    4.Հայտարարություններ

    Կարելի է Գիտություն բաժինը դարձնել՝ Գիտություն եւ Կրթություն, իսկ Արվեստ, Մշակույթ եւ կրթություն բաժինը համապատասխանաբար՝ Արվեստ, մշակույթ, գրականություն:
    Գիտություն եւ Կրթություն բաժնում ստեղծել ենթաբաժիններ՝ Լեզվագիտություն կամ լեզվաբանություն. ինչպես որ լեզվաբաններն են կարծում՝ ճիշտ է: Իսկ Լեզվագիտություն ենթաբաժինը ներկայացնել հետեւյալ էլի որ ենթաբաժիններով՝ Հայերեն, Այլ լեզուններ: Հայերեն ենթաբաժինը կարող է ներառել այն, ինչ -որ ունենք:Այլ լեզուններում՝ բոլոր մնացած լեզուներին առնչվող հարցեր: Թեեւ կայքը առավել հայկական է, այդ առումով գուցե Լեզվագիտություն ենթաբաժինը չներկայացվի առանձին մասերով, լեզվական հարցերը քննարկվել առանձին թեմաներով:
    Գիտություն եւ կրթություն բաժնում ներառել նաեւ պատմությունը, ներառել նաեւ մեկ այլ ենթաբաժին՝ Կրթական համակարգ:

    Կարելի է ստեղծել Տնտեսություն, քաղաքականություն եւ իրավունք բաժին: Ենթաբաժիններ այստեղ, կարծում եմ, արժե տարանջատել ասենք միջազգային հարաբերություններ, բիզնես:
    Վերջին խմբագրող՝ Katka: 08.07.2009, 10:47:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.07.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջարկներ
    Հեղինակ՝ JAVA, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 1222
    Վերջինը: 21.05.2022, 03:31
  2. Բաժինների վերակառուցում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 15.01.2018, 08:54
  3. ԱԿՈՒՄԲ :: Ակումբի բաժինների վերակառուցում
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 20.08.2014, 09:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •