Այդ իսկ պատճառով Հայաստանում դեմոկրտիա հաստատելոււ համար պետք է բացել ԿԳԲ-ի արխիվները և դուրս հանել ռուսական զորքրեը: Ցավոք քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը սա իրականացնել հնարավոր չի...
Էդ որ դուք ուզում եք դեմոկրտաիա հաստատել... ես չեմ կարծում, որ այսօր մեր ժողովրդին ավելի անհրաժեշտ է դեմոկրատիա... պարզապես անհրաժեշտ է ազգային գաղափարախոսություն սկսել պրոպագանդել: Միայն ազգային հողի վրա հայը կլուծի իր հարցերը և միայն այդ հողի վրա հայը կարող է իրեն կատարյալ զգալ:

Turojan ժամանակակից աշխարհում մարդու ազգությունը ոչինչ չի որոշում: Կա պետություն և քաղաքացիությունը: Քո ասած "ազգությունը" միշտ ստորադասվում է քաղաքացիությանը: Իսկ ընդհանարապես հիմա ազգությունը և քաղաքացիությունը նույնացվում է...Խոսքը չի վերաբերվում մարդու ծագման վայրին:
Ախպեր ջան ես չգիտեմ, թե դու որ մոլորակից ես իջել...
Բայց մեջբերեմ Սամվել Կարապետյանի հարցազրույցի հետևյալ հատվածը...

Panorama.am- Ինչի՞ց է գալիս այդ ամենը: Ինչու՞ է մեզ մոտ բացակայում ազգայինը:

Ս. Կարապետյան- Կան ուժեր` դրսից, որոնց ձեռնտու է մեզ, իբրև ազգ, վերացնելը: Այդ ուժերը օգտագործում են մեր ներսի փչացվածությունը, հենվում են դրանց վրա: Անդեմ զանգվածը, ապազգային, այլասերված, փչացած զանգվածը, եթե ինքը ազգային չէ, ապա հասարակությանը չի կարող պիտանի լինել: Այն ուժերը, որոնց ձեռնտու է ազգերի ձուլումը, այլասերված վիճակը` այն էլ հնագույն ազգերի, հսկայական միջոցներ են ներդնում, որ ազգային կրթություն չստանան, ազգային արժեքներին չկառչեն և դրանցով դեպի դարերի խորքը քայլեր չանեն: Նրանք հենվում են մեր ազգի մեջ ապրող, հայի անուն-ազգանուն կրող այն անհատների վրա` նրանց ֆինանսավորելով, ուժ տալով, ովքեր որ արդեն լրիվ փչացել են: Այդ ուժերը գիտակցաբար են հենվում սրանց վրա: Մեր հասարակությունն այսօր իր մեջ այնքան բացիլներ ունի, որ դժվար չէ գտնել մարդկանց, որոնց ուղեղի փոխարեն աղիքներ են, ուղեղը գրպանի մեջ է: Դա ամենուրեք է, նույնիսկ պետական մակարդակում: Այսօրվա դրությամբ մենք լրջորեն արմատի խնդիր ունենք: Մեր արմատի չորացման համար աշխատող ուժերը լուրջ արդյունքների են հասել: Մեզ խորթացնում են մեր հայրենիքից: Երբ որ հուշարձանները վատ են վերականգնվում, դրա անդրադարձն է:

Panorama.am -Ի՞նչ անենք, որ չչորանա այդ արմատը:

Ս. Կարապետյան -Պետք է սնուցել բոլոր ազգային ուժերը, որոնք որ կվերակենդանացնեն, կվերականգնեն մեր ազգի նկարագիրը: 1991-ից սկսած մինչև օրս մշակույթի և կրթության ու գիտության նախարարները, որոնք տվյալ պարագայում ամենամեծ դերակատարությունն ունեն, իսկապես ժողովրդի ծոցից են դուրս եկել և լավագույնս արտահայտում են մեր ժողովրդի ազգային, բարոյական իրավիճակը: Հատուկ տիպեր չեն նրանք: Հայելու պես արտահայտում են մեր հասարակության ազգային նկարագիրը:
Ես չգիտեմ դու ինչ նկատի ունես ժամանակակից աշխարհ ասելով... գոնե գիտես հիմա ինչ է կատարվում Եվրոպայում?
Էդ մենակ ԱՄՆ-ն է, որի քաղաքացիները բազմազգ են ու այնտեղ չկա ազգություն հասկացողությունը: Մեկ մեկ ծիծաղս գալիս է, որ թե ոնց են հպարտ հպարտ ասում,"ես ԱՄՆի քաղաքացի եմ":