Հերթով հերթով անրադառնամ:
Ախբեր, էլի չեմ ուզում խորանալ էն ուղղությամբ, որից համարյա բան չգիտենք: Պարզապես ես ընդունում եմ, որ ես քիչ բան եմ հասկանում էս աշխարհի խաղերից, բայց ոնց որ թե դուք ամեն ինչ գիտեք… արա դե լավ ա էլի էս ակումբը…Աշխարհն ա դուրս եկել ՌԴ -ի դեմ ու քիթը պատին ա դեմ եղել: Ճիշտ ա ինձ ՌԴ -ի վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը էնքան էլ դուր չի գալիս, իրանք կարան ավելի օպտիմալ աշխատեն, բայց մենակ իրա հզորությունը հիացնում ա:
ՆԱՏՕ-ն հենց Ռուսաստանի վախից ա ստեղծվել: Ում դեմ ընկերանանք սկզբունքով:
Թող Հայաստանը Ռուսաստանի պես 2 համաշխարհային հաղթած լիներ, կամ գոնե իրանց պես ամեն պատերազմից հետո հող գրավեր, հիմա բոլորիս գլուխը բարձր կլիներ: Ոչ թե ОВПК "Сухой" -ի գլխավոր տնպրենը հայ լինի ու СУ-47 արտադրի ռուսների համար:
Ի դեպ, պետք է չէ ուրանալ հայերի սխրանքները համաշխարհային պատերազմներին… և առհասարակ, քո այսպիսի արտահայտությունը հուշում է, որ դու բացարձակապես անտեղյակ ես քո պատմությանը… և չես ճանաչում ՔԵԶ: Այդ իսկ պատճառով բնական եմ համարում քո արձագանքները “ազգայնամետ” գրառումներին:
Պողպատյա տրամաբանություն: Սենց երևույթներ տեսնելով ես հասկանում ինֆորմացայի աղավաղման երևույթները: Դու մեղք չունես… մարդը պարզապես շատ հաճախ տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել:Վայ արա...
Հա՛մ ասում ես՝ հայ պիտի լինենք ու մնանք, կարևրը մենք են, մնացածը սաղ ջհանդամ, հա՛մ ասում ես՝ աշխարհում էսինչ բանը չի եղել, ուրիշները չեն արել, ուրեմն մենք էլ պիտի չանենք, հա՛մ ասում ես՝ գերագույն արժեքը ՀԱՅն ա, ազգը, ազգապահպանություն, եսիմինչ, հա՛մ ասում ես՝ էդ ազգ-մազգ սաղ փաթթած, իրանք ոչ մի բան որոշելու իրավունք չունեն, ժողովրդիդ հավասարացնում ես հողին, փաստորեն, ու տենց լիքը բաներ: Ստեղ ախր գրելու բան էլ չկա արդեն, էս նախադասությունիցդ հետո ահագին մտածեցի ու զգացի, որ ոչ մի նորմալ տրամաբանական պատասխան էլ չեմ կարա սրան տամ, բայց լռել էլ չէր լինում: Ախպե՛րս, դու հենց հիմա էդ քո մտածելակերպով լրիվ արժանի ես էս վիճակին, քո ու քո նմանների շնորհիվ ա, որ դուսը օրումեջ մարդ են ծեծում ու սպանում: Մի օր էդ սպանողը կարող ա ձեզ էլ հասնի, Աստված չանի: Դուք տենց շարունակեք մտածել, որ ոչ մի բան չեք որոշելու դուք, էն մնացած՝ իրանց ուղեղներով մտածող մարդկանց էլ քարշ տվեք ձեր հետևից փոսը:
Ապե՛ր, դու աչքիս ժողովրդի մի մասը չես, որ տենց դեմ ես, որ ժողովուրդը ինչ-որ բան որոշի:
Ես ասում եմ, որ եթե ամեն հայ մտածի այնպես, ինչպես որ ընդունված էր մտածել, ամեն ինչ լավ կլիներ:
Մինչև հիմա, դուք տենց էլ չեք տարբերում, որ ՀԱՅ մարդուն, ՖՐԱՆՍԻԱՑԻ մարդուն, ՀՈԼԱՆԴԱՑԻ մարդուն, ԱՖՐԻԿԱՑԻ … և այլն… սրանք լրիվ տարբեր մարդիկ են, լրիվ տարբեր ունակություններով ու հակումներով: Եթե մի համակարգ աշխատի ֆրանսիացիների համար, ապա դա չի նշանակում, որ կարա աշխատի հայերի համար:
Ոնց ասեմ, սենց մի օրինակ … հիմա Աֆրիկայում ինչ համակարգ է աշխատում, ԴԵՄՈԿՐԱՏ պետությունները հերն անիծել էն ու դեռ անիծում են էդ ժողովուրդների… բայց եթե Աֆրիակայում ասենք ապրեին ֆրանսիացիներ, իրենք թույլ չէին տա որ դա տենց լիներ:
… էդ էն աշխարհն է, որ մինչ հիմա չի ճանաչում 20-րդ դարի ամենամեծ հանցանքներից մեկը, Հայոց Մեծ Եղեռնը… քաղաքակիրթ աշխարհ… ուրիշ տեղ տենց բան չասես… ոնց էլ կարում եք տենց մտածեք?Ես ասում եմ որ իմ կարծիքով և քաղաքակիրթ աշխարի կարծիքով պետության բարգավաճման ու հզորացման համար անհրաժեշտ են որ պետության անկյունաքարերը դրվեն դեմոկրատական արժեքների վրա : Դու սա մերժում ես, բայց փոխարենը խոսում է ՀԱՅ մարդու կարևորության, կատարելության և այլնի մասին: Ըստ էության դու ինքդ քեզ գցում ես ծուղակի մեջ: Հիմա նայի ծուղակի հանգույցը որտեղ է:







Էջանիշներ