Ոնց կամենաս Chuk ջան հուսովեմ շատ շուտ ժամանակը կգա վահանակի վերադարձի արդեն որպես ոչ միայն կայքը գովազդող այլ նաև գումար բերող աշխատանքային սկզբունքներով:
Իսկ կոնտեքստային գովազդի հետ կապված ասեմ , որ կլինի դա Hanguyc Points-ը կամ նմանատիպ այլ նախագծեր , դրանց աշխատանքի զարգացման համար միանշանակ առաջնահերթը գրանցված կայքերի քանակն է , եթե ուզում ենք որ հայկական ինտերնետի բյուդժեն հարստանա պետք է օգնել բոլոր այն կայքերին որոնք գումար աշխատող նախագծեր ունեն (ոչ միայն կոնտեքստային գովազդ այլ բեռնու(download) , սոցիալական նախագծեր և այլն ) առանց որև է գումարային շահի 8), ճիշտ է դա թվում է անհետետություն , բայց HP ԳՎՑ-ի օրինակով ( հասկացեք ամեն տեսակի ուրիշ գումար վաստակող նախագծերի համար ) ներկայացնեմ մի ֆինանսական շխթա , որին հետևելով կպարզաբանվի վերը նշվածս:
I օղակ - Ստեղծվել է հսյկսկսն կոնտեքստային գովազդի ծառայություն , օր-օրի նոր կայքեր է ընդգրկում իր ցանցում , բայց դեռ շրջանառությունը բավարարեցնում է մատուցել միայն որոկյալ գովազդի ծառայություն իսկ գումարի վաստակման ծառայություն դեռ չունի :
II օղակ - Մի հայկական կայքի ադմին տեղեկանում է այդ նախագծի մասին բայց ոչ գրանցվում է ոչ էլ վահանակ է տեղադրում իր մոտ , որովհետև դա գումար չի բերում , այսպես վարվում են բազմաթիվ այլ հայ ադմիններ :
III օղակ - Կայքի գովազդման համար սկսում են ձգտել արտերկրյա այլ նմանատիպ ծառայություններին , որոնք գումար են տալիս , որը առանձնապիս ոչ մի տեղաշարժի չի բերում հայ ինտերնետի զարգացման և բյուդժեի ավելացման ուղությամբ , այլ հակառակը հայ վճարունակ գովազդատուն ավելի շատ դուրս կհանի գումար տեսնելով վահանակների տարածվածությունը իր շուրջը , քան հայ վահանակ տեղադրած կայքի տերը :
IV օղակ - Ստեղծվում է արատավոր շխթա և դրական հետադարձ կապով բերում է ավելի ու ավելի հայկական ինտերնետի աղքատացմանը:
Հետևանքը`
1) Դատարկվում է հայկական ինտերնետի բյուդժեն
2) Գումարը դուրս է գալիս հայ ինտերնետից
3) Հայ ոչ գովազդատուն ոչ էլ ծառայություն մատուցողը գումար չեն վաստակում ( գործարկի շրջանակում)
Իսկ հիմա պատկերացրեք , որ հայկական կայքի ադմինը հյուսում է այս շխթան ուրիշ ուղությամբ սկսած II օղակից `
II օղակ - գրանցվում է ու դնում է իր մոտ վահանակ , թեկուզ միայն իր կայքը այլ կայքերում գովազդման համար , մյուսները նույնպես :
III օղակ - գովազդային ցանցը շատ արագ ձեռք է բերում մեծ գովազդման դաշտ և վարկանիշ , օրինակ հայկական ամին 2-րդ կայքում լինի վահանակ:
IV օղակ - Վարկանիշ-Վճարովի Գովազդատու ուղիղ համեմատականության սկզբունքով գովազդային ցանցը սկսում է ավելի ու ավելի շատ գումար վաստակել և արդեն կարողանում է հայ ադմիններին գումար փոխհատուցել (ինչը որ պահանջվում էր) իրենց միավորների դիմաց :
Վերջին օղակը բերում է էլ ավելի ադմինների ու կայքերի ներգրավմանը ու ցանցի բարձ վարկանիշը արդեն ստիպում է արտերկրյա վճարունակ գովազդատուին գրանցվել համակարգում և ծախսել գումար :
Կրկին ասեմ որ ես այս օրինակը բերում եմ բոլոր գումար աշխատելու սկզբունքով կայքերի համար այս շխթան աշխատում է գլոբալ տեսքով ոչ թե միայն մի գովազդային ցանցի միջոցով և տալիս է հետևյալ արդյունքը`
1) Հարստանում է հայկական ինտերնետի բյուդժեն
2) Գումարը դուրս չի գալիս այլ հակառակը ներս է մտնում հայ ինտերնետ
3) Հայ երկու կողմերն էլ աշխատում են գումար
Վերը շարադրվածով կոչ եմ անում հայ ինտերնետի կայքերի ղեկավարներին համագործակցել և ինչով հնարավոր է օգտակար լինել հայկական այն կայքերին որոնք գումար աշխատող նախագծեր ունեն որպեսզի դրանք ռեալ , ստաբիլ եկամուտ ունենան : Հավատացնում եմ Ձեզ վերը բերված օրինակս մի կաթիլ է այն ծովի չափով հնարավորությունից , որը կարող է ունենալ հայ ինտերնետը , վերջապես հայկական ինտերնետը հանենք այս զրոյական վիճակից , գոնե սկսենք նման շնորհակալություններ չտալով , որը տվել են քեզ Chuk ջան վերևի գրառմանդ համար :Ասեմ որ գումար աշխատող նախագծերով կայքերի հարստացած ադմինները ինչքան էլ որ ժլատ ու չկամ լինեն կարևորը , որ նրանց վաստակաց գումարը կգտնվի հայ ինտերնետում և հնարավոր բան չի որ գումարը ճանապար չկգտնի նրանից հասնելու ում շնորհիվ այդ նախագիծը հարստացել է:
P.S. ԱՄՆ - ի հարստականների և հասարակ ժողավրդի 70% օգտվում են միայն ամերիքյան արտադրության մեքենաներից որը ԱՄՆ-ի բյուդժեի կայունության 8%-ն է կազմու , էլ չեմ ասում ուրիշ բնակավառների մասին :
Էջանիշներ