Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն Տրիբուն ջան նախ սալաթը ամենից առաջ ուտելիք է և հետո արդեն քձիբ եվրոպացիների ուտելիք: Ինչու՞ դու միայն զուտ հայկական խոհանոց ես օգտագործում կամ ինչու միայն եվրոպակա սալաթներ կան
Ինչ վերաբերվում է կողմ կամ դեմ լինելուն ավանդույթներին, ապա իմ սուբյեկտիվ կարծիքով և ինձ համար այդ ավանդույթը մեծ դեր չի խաղում, դրանից հաստատ մեր ազգը չի կործանվի ու հաստատ դրանից ավելի կարևոր ավանդույթներ կան, որ պետք է պահպանվեմ ու որոնք աչքաթող են արվում, հիմա մտքիս չի գալիս օրինակ
Ամեն դեպքում ահավոր եմ ջղայնանում, երբ շատ ընտանիքներ, իրենց կաշվից ելնելով, էտ բուդը առնում ու դնում եմ ու արդեն այստեղ ավանդույթի հարցը չէ, այլ ոնց ասվեց թեմայում ամոթ է կամ նոր տարուն պիտի բուդ լինի սեղանին.....
Այսքանը էլ ծավալվելու կարիք չկա
Կիտա ջան, մեր պապերը բուծել, պահել ու մեծացրել են խոզերին, որ մեզ փոխանցել նոր տարուն բուդ ուտելու այդ գեղեցիկ ավանդույթը, իսկ դու դրան դեմ ես:

Ես կարծում եմ նույնիսկ, որ դու հատկապես չես սիրում խոզի պես առաքինի կենդանուն: Նայի, բոլոր կճղակավորներն էլ մեզ միս են տալիս, որոշները նույնիսկ կաթ, իսկ բուդ տալիս է միայն խոզը: