Դեռ ու՞ր եք: Հեսա քաղաքական թիմ ենք հավաքում «թարախ» ակումբցիներից ու գանք հայատառ ԼՋ- ն երկրորդ ակումբ սարքենք…![]()
Դեռ ու՞ր եք: Հեսա քաղաքական թիմ ենք հավաքում «թարախ» ակումբցիներից ու գանք հայատառ ԼՋ- ն երկրորդ ակումբ սարքենք…![]()
Չուկ ջան, ես մտավախություն ունեմ, որ այսօրվա Ակումբը հանկարծ ու կտեղափոխվի ԿՄ, այ դա տեսնել հաստատ չէի ուզենա
իսկ իմ սիրած Ակումբից էնտեղ դու ու էլի մի քանիսն եք պակասում![]()
Լիլ ջան, որոշ չափով ուսումնասիրելով ներկայիս LJ-ը (նախկինին ծանոթ չեմ), ուղղակի երջանիկ եմ, որ ներկայիս ակումբը դրանից էականորեն տարբերվում է
Բայց օֆտոպը դադարեցնենք: ԹԵման լրիվ շեղվել է ու թերևս հեսա մաքրությամբ կզբաղվեմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մարկիզ (15.07.2009)
LJում facebook, однокласники կամ այլ սոցիալական կայքում եջ պահել ստեղծելը միայն մի արդյունք է տալիս նրանք օրինակ LJ-ն ձեր գրառումների, մտքերի ու տանջանքի հաշվին փող է աշխատում, գովազդային վահանակներով։
Ավելին, ցանկացած ժամանակ կարող է ջնջել, գրաքններ, եթե քթին դուր չգա ձեր արածը։
Ամբողջը ջուրը կլցվի եթե մի օր փակեն։
Ինձանից խորհուրդ, տեղափխեք, պատճենեք գրառումները ակում կամ ուրիշ տեղ, որ վստահում էք ու ազդեցություն ունեք - օրինակ կարաք adminին անձամբ բռնեք ստիպեք ձեր գրածները վերականգնի կամ հանձնի ձեզ։
Կոնկրետ թեմայի առումով եթե որևէ մեկին հետաքրքիր է
http://viparmeniacom.livejournal.com/
և
https://twitter.com/armeniavip
Բայց թեմաների պատճենից բացի, որ կայքում է սկզբից ստեղծվում ու հետո այնտեղ պատճենվում, այնտեղ ոչինչ չկա ու չի էլ պլանավորվում....
Էս վեց տարվա մեջ որևէ նման խնդիր չի եղել: Իսկ ակումբն ինչո՞վ է ավելի վստահելի: Քանի՜-քանի՜ դեպքեր են եղել, երբ ակումբում միայն տեխնիկական պատճառով բազմաթիվ գրառումներ են կորել:Ավելին, ցանկացած ժամանակ կարող է ջնջել, գրաքններ, եթե քթին դուր չգա ձեր արածը։
Ամբողջը ջուրը կլցվի եթե մի օր փակեն։
Ինձանից խորհուրդ, տեղափխեք, պատճենեք գրառումները ակում կամ ուրիշ տեղ, որ վստահում էք ու ազդեցություն ունեք - օրինակ կարաք adminին անձամբ բռնեք ստիպեք ձեր գրածները վերականգնի կամ հանձնի ձեզ։
Գլոբալ առումով ոչ մի կայք էլ գերվստահելի չէ, բայց կներես, ասածդ աբսուրդ է: Ակումբը, Վիփարմենիան ու նման «մանր» նախագծերը շատ ավելի անվստահելի են, քան LJ-ի, Wordpress-ի, Blogspot-ի նման «հզոր» նախագծերը, հեչ որ չէ այն պատճառով, որ այդ նախագծերը ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ միջոց են և դրանց տերերը խիստ շահագրգռված են իրենց հեղինակությունը, համբավը պահելու գործում, հետևաբար առավել անհավանական է նման դեպքերում ինֆորմացիայի հետ կամային վերաբերմունքը, տեխնիկապես շատ ավելի ուշադիր են, որպես կանոն կախվածություն չունեն երրորդ կողմից (հոստինգ ծառայություն և այլն): Իսկ ինֆորմացիան չկորցնել ուզողներին խորհուրդ կտայի ստեղծել սեփական արխիվը: Նման դեպքում, Վոթեր, խորհուրդ տալուց իմ կարծիքով ավելի տեղին կլիներ խորհուրդ տալ սեփական կայք ստեղծելը ասենք Wordpress-ի հենքի վրա ու պարբերաբար backup անել, որպեսզի չկորեին նաև վիճակագրությունները, մեկնաբանությունները և այլնը: Բայց դե իրականում այս համակարգերը բավական վստահելի են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Որ դեռ հեղինակային իրավունքների ուղտը չի չոքել Lj կամ մյուս կայքերի դռանը, անօրինական տարածքներում գործելուց է, որին վերաբերվում է նաև ԱՄՆն։
Եվրոպայում սկսել են զբաղվել օրերս դրանով, որ յուրաքանչյուր օգտագործողի տեղակայած ինֆորմացիան իր տնօրինության տակ լինի, այսինքն facebookն կամ ուրիշ սոցիալական կայքը պարտավորություն վերցնի օգտագործողին տրամադրել ու օգտագոծողի թույլատրությամբ ու համաձայնությամբ նրա տեղակայած ինֆորմացիան տարածել կամ ջնջել...
Իսկ գրաքննություն նույնիսկ googlն է իրականացնում, որ կարծես թե ինքնուրույն ոչ մի պարունակություն չունի,բայց առնվազն իր մրցակից գովազդային գործակալությունների հացը կտրելու համար փնտրման, ռեյտինքների արդյունքները հատուկ ձևով է ներկայացվում։ Եվրոպայում մտածում են դրա մասին էլ, որ եվրոպական փնտրման համակարգ ստեղծեն, թե չէ մի օր Գուգլն կարող է որոշի ու անջատի եվրոպական կայքերը... Օրինակ չինաստանում գուգլն գործելու իրավունք ստանալու համար համաձայնվել է ու չինաստանում փնտրումներ անելիս միայն թույլատրված կայքերն են հայտնվում... Նույնպես LJ կամ ուրիշ կայքերը կարող են եթե արդեն չեն անում, որ այս կամ այն բլոգը «լավ» չերևա
Եթե մոնոպոլիա ունես թքած ունես հեղինակության վրա ու դա ցավոք ստրի արվում է....
Կարճ ասած.
Անկասկած սեփական կայքը ստեղծելը ու պատճենները պահելը ամենահարմար ու ապահով մեթոդն է։ Այդ դեպքում նաև ձեր գրածից դուք ինքներդ շահույթ կարող էք ստանալ, գովազդ տեղադրելով օրինակ ինչպես այստեղ http://www.vraert.com/am/
Բայց ասածս վերաբերում էր նրանց, ովքեր ցանկանում են օրագիր ունենալ, բայց կայք ստեղծելու հետ ոչ ժամանակ ոչ հնարավորություն ոչ գիտելիք ունեն։
Նրանց էլ հենց խորհուրդ եմ տալիս վստահել ավելի այն կայքին, որի պատճենը կարող եք տնօրինել կամ որը հնարավորություն է տալիս պատճեն ունենալ այն ամենի ինչ կստեղծեք։
Chuk եթե Ակումբի backup չես պահում առանձին տեղ լավ չի, խորհուրդ կտամ ամենօրյա backup անել։ Մեր կայքը ամեն օրվա, ամսվա ու շաբաթվա դրությամբ կարելի է վերականգնել սկսած իր ստեղծման օրվանից ու նույնիսկ ցանկության դեպքում առանց ինտեռնետի ու սեփական կոմպյուտերի վրա բացել նայել։ Եղածը մի DVD պարունակություն է....
Վերջին խմբագրող՝ voter: 15.07.2009, 23:57:
Վոթեր ջան, ես ակումբի բեքափ պահու եմ, բայց քեզ մենակ թվում ա, որ եթե ես ինչ-որ մի գրառում ջնջեցի, ինձնից կարող են պահանջել, որ ես այն բեքափից վերականգնեմ ու վերադարձնեմ: Ակումբի գրառումներն ըստ կանոնադրության տեղադրվելու պահից հետո հանձնվում են ակումբի ղեկավարությանը, նրանք են որոշում դրանց ճակատագիրը, այդ թվում ջնջելու կամ խմբագրելու: Այլ հարց է, որ մենք կանոնադրության սահմաններում արված գրառումները թողնում ենք նույնությամբ՝ միշտ: Բայց եթե հակասում են, միջոցներ ենք ձեռք առնում ու ոչ մի պարտավորություն չունենք վերադարձնելու: Սա է խնդիրը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, ես մի դեպք եմ շատ պարզ հիշում: Հայտարարվեց, որ հաջորդ օրը եսիմ որ ժամից հետո մինչև եսիմ երբ արված գրառումները կկորեն: Ու էդ ժամանակ մի հատ երկար գրառում կար, որ դուրս շատ էր եկել, բայց հեղինակը ես չէի: Բռնեցի, պահեցի: Ու պարզվեց ճիշտ արեցի, որովհետև հեղինակն օնլայն չէր, չէր իմացել, որ կորելու է գրառումը: Բայց ասում եմ, թեկուզ աննշան ինֆո կորած լինի, կարող է մեջը լինել, օրինակ, մեկի հսկայական պատմվածքը, որը թանկ է իր համար: Իսկ ԼՋ-ում նման դեպքեր չեմ հիշում:
StrangeLittleGirl (16.07.2009)
Moon (16.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ