Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտա..... Դե քանի որ ես ստեղծագործող չեմ, չեմ պատրաստվում ստեղծել իմ բլոգը.....
Բլոգը միայն ստեղծագործելու համար չէ։ Կարող ես քեզ հուզող հարցեր բարձրացնել ու քննարկել այցելուների հետ, իսկ այցելուն կարող է լինել ցանկացած մարդ՝ սկսած ընկերներիցդ, վերջացրած պատահաբար բլոգումդ հայտնված անծանոթով։ Կարող ես պահի տակ քեզ այցելած «անկապ» մտքերն անմահացնել, որոնք ուրիշ ոչ մի տեղ չէիր գրի, թեկուզ ֆորումում, էնպիսի մտքեր գրել, որոնք գուցե մարդկանց մտորելու տեղիք տան, վերջապես հուշեր գրել։

Բլոգը ֆորումի նկատմամբ այն առավելություն ունի, որ բլոգիդ տերը դու ես, ինչ կուզես՝ կգրես, որ քոմենթը դուրդ չգա, կարող ես ջնջել, պատասխանատուն միայն դու ես, ի տարբերություն ֆորումի։ Ոչ ոք չի կարող մտնել ու գրել. «Էս ինչ անկապ թեմա ես բացել, էստեղ քննարկելու բան չկա, թեման փակվում է»։ Անկապ է, դուրդ չի գալիս՝ մի՛ մտիր, ոչ ոք չի ստիպում։

Միակ թերությունը երևի այն է, որ բլոգային ընկերներից շատերն իրար ճանաչում են, ու ցանկացած գրառում ինչ–որ մեկը կարող է իր վրա վերցնել։ Այ դա լուրջ պրոբլեմ է ու լուծում չունի, իմ կարծիքով։

Կոնկրետ Live Journal–ի հնարավորություններն ինձ դուր են գալիս, հատկապես ընկերների զանազան խմբեր ստեղծելու հնարավորությունն ամեն ինչ արժե. ցանկացած գրառում կարող ես տեսանելի դարձնել միայն կոնկրետ մարդկանց համար։ Կարող ես նաև գրել միայն քեզ համար տեսանելի գրառումներ։ Մի խոսքով՝ լայն ընտրություն կա։