Wordpress–ն էլ, չնայած LJ–ի նկատմամբ ունեցած որոշ առաելություններին՝ մի շարք թերություններ ունի. որոնցից մեկն, օրինակ, ընկերների խմբեր ստեղծելու ու դրա միջոցով կոնկրետ գրառումները միայն ուզածդ անդամների համար տեսանելի դարձնելու հնարավորության բացակայությունն է, ինչն անձամբ ինձ համար շատ մեծ մինուս է. միայն այդ թերությունը բավական է, որ ոչ մի դեպքում LJ–ից չտեղափոխվեմ Wordpress։ Բայց դա, անշուշտ, կախված է կոնկրետ մարդու նախընտրությունից։ Համոզված եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր միայն հրապարակավ (public) կամ անձնական (private) գրառումներ կանեն, և այդ դեպքում, իհարկե, դա խնդիր չի լինի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան ջան, իսկ ես այսպես կոչված protected գրառումներ եմ անում ու պարոլը գիտեն միայն մի քանի ընկերներ, այնպես որ ընկերախւմբ ձևավորելու կարիք չկա:Չգիտեմ, ինձ իմ wordpress-ը շատ ա դուր գալիս ու ամենակարևոր մասը, դա friend pages չունենալն է, որով ընկերներն առանց էջդ բացելու կարդում են քեզ, ընկերների ընկերները, որոնք քո ընկերը չեն, նույն էջից կարդում են գրառումներդ:
Դա ինքնին հասկանալի է թեմաներում քննարկումներում գրառումները ամեն դեմքպում մարդիկ անում են հասկանալով, որ այսուհետ անցնում է խմբագիրների հայեցողության տակ։
Բայց ասածս այն է, որ LJում կամ ուրիշ սոցալական կայքում, եթե օրագիր ստեղծես ու կորի ոչ մեկից էլ չես պահանջի։
Ակումբում էլ, որոշ առումով մեր viparmenia.com էլ ոչ մեկ չի պարտավորվում հավերժ պահել մարդկանց գրառումները, բայց գոնե ցանկության դեքպում գիտես որ ծանոթ մարդիկ են, իրական կյանքում հասանելի են, կարող ես վստահել կամ պահանջել «ծանոթով» կվերադարձնի...
Նույնիսկ այդ ամենը ոչ կարևոր համարելով ու հույս դնելով, որ հա էլ լինելու է մեծ սոցիալական կայքեր ինչպես LJ-ներ, միշտ պետք է հաշվի առնել, որ քո գրածները ՎՍՏԱՀՈՒՄ ես ինչ որ մեկին, որը դրանով գումար է աշխատում ու մի օր էլ նույնիսկ քեզանից գումար կուզի դրանք պահելու համար, ինչպես օրինակ geocities.com հոկտեմբերին փակելու են ով չվճարի ունեցածը ջնջելու են...
Այսինքն իմ խորհուրդը - վստահեք ձեր ստեղծածը ու արարածը կառավարելի ու ձեր ազդեցությանը ենթարկվողներին, այլապես նրանք ձեզ կենթարկեն իրենց, իսկ ձեր արածը կսեփականաշնորհեն...
խնդիրներից մեկն էլ dashboard-ի անվերջ խափանումներն են
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Խորհուրդս կրկնեմ - վստահեք ձեր ստեղծածը ու արարածը կառավարելի ու ձեր ազդեցությանը ենթարկվողներին, այլապես նրանք ձեզ կենթարկեն իրենց, իսկ ձեր արածը կսեփականաշնորհենԿոտրել են ռուսական հայտնի В контакте կայքը։ Ինտերնետում ի հայտ է եկել ավելի քան 130 հազ. գրանցված օգտատերերի ծածկագրեր և էլեկտրոնային փոստեր պարունակող բազա, որը զետեղվել է կայքերից մեկում։ Տվյալների իսկությունը ստուգել է Ведомости-ի թղթակիցը։ «Մենք այժմ մանրամասնորեն ստուգում ենք այդ տեղեկատվությունը»,- հայտնել է В контакте-ի գործադիր տնօրեն Լև Լևիևը։ Նա ենթադրում է, որ այդ տվյալները հավաքագրվել են այսպես կոչված «ֆիշինգային» կայքերի միջոցով, որոնք ստեղծվում են խաբեբաների կողմից՝ ստիպելու օգտատերերին գրանցել իրենց անձնական տվյալներն այնտեղ։
Անօրինական ներխուժման հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ էջի օգտատերը անձամբ է հնարավորություն տվել չարագործներին ներխուժել իր փոստարկղ՝ օրինակ, ստուգելով «ֆիշինգային» նամակի տեղեկատվությունը, ասել է Mail.ru-ի տեխնիկական տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանը։
Քիչ հավանական է, որ В контакте կայքից տվյալների արտահոսք է եղել, նշում է Одноклассники-ի համասեփականատեր Ալբերտ Պոպկովը։ Այդ դեպքում ինտերնետում անմիջապես ի հայտ կգային տեղեկություններ հասարակական ցանցի ամենահայտնի օգտատերերի՝ ցանցի հիմնադիր Պավել Դուրովի, աստղերի և այլոց մասին։ Պոպկովն ընդունում է, որ էլեկտրոնային փոստերի մուտքագրերի և ծածկագրերի գողությունը տարածված է դարձել, այդ թվում նաև Одноклассники-ում։ Սակայն ցանցը մինչ այժմ չի բախվել գրանցված էջերի ամբողջական հրապարակման դեպքերի հետ։ Ինչպես նշում է Պոպկովը, երբեմն հակերները զետեղում են այս կամ այն տվյալները սպամից պաշտապանության նոր համակարգի ստեղծման համար։
Նրա խոսքերով՝ հասարական ցանցերի գողացված էջերի հիմնական սպառողները սպամերներն են. գոյություն ունի տվյալների վերավաճառքի սև շուկա. նրանք հավաքագրում են տվյալները «ֆիշինգային» կայքերի միջոցով։ Одноклассники-ում բազմաթիվ սպամներ տարածվում են հենց նման հարցաթերթիկների միջոցով։ Ֆորումների ժամանակ հակերները В контакте կամ Одноклассники կայքերի էջերը կոտրելու համար պահանջում են 500-ից մինչև 5000 ռուբլի։
փուստ
Ուրեմն էս էլ Mercury-ի ԿՄ-ն՝ tanamasi.livejournal.com։ Խոսքի ինքը տեղյակ չի, որ ստեղ գրում եմ։ Շուշուտ մտեք քանի չի նկատել![]()
Ինչու՞ ես քոնը թողած՝ ուրիշինը ռեկլամ անում:Հիմա ես էլ քեզ վառե՞մ:
http://stfreddie.livejournal.com
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ