Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
Ես իմ տետր-օրագրի առաջին էջի առաջին տողում գրել եմ. «Խնդրում եմ չկարդալ»: Ու դա ճիշտ եմ համարում: Ես միայն ինքս իմ համար եմ գրում, գրում եմ գաղտնիքներ, որոնք չեմ ուզենա ուրիշներն իմանան: Ուղղակի ինքս ինձ համար եմ գրում, հետագայում վերհիշելու և ինչ-որ տեղ նաև ժամանակի մեջ ճամփորդելու համար:
Ու եթե բլոգը օրագրից չի տարբերվում, ապա ես այդպես էլ չհասկացա, թե ինչու պիտի իմ օրագիրը կարդան ուրիշները, մանավանդ եթե այդ ուրիշները լրիվ օտար մարդիկ են
Ասածս հենց այն էր, որ տարբերություններից մեկն այն է, որ ընթերցող կա, մյուսն էլ, որ հնարավորություններն են ավելի լայն: Միևնույն ժամանակ բլոգը հնարավորություն է տալիս սահմանափակել ընթերցողների թիվը՝ հասցնելով զրոյի: