Բարև ակւմբցիներ:
Մեկ շաբաթից մտադիր եմ գնալ հանգստանալ Վրաստան: Այսօր միտք հղացավ նաև այցելել Թուրքիա, մասնավորապես պապերիս գյուղը՝ Տանձուտը, որ գտնվել է Արդվինի շրջանում: Սահմանից պետք է որ հեռու չլինի: Բայց դժբաղտաբար գյուղի մասին տեղեկություններ չկան: Ինտերնետում մի քանի հղում գտա, այդ գյուղում ծնված մարդկանց հուշեր Եղեռնից փրկվելու վերաբերյալ: Բայց բուն գյուղի մասին ոչ մի տեղեկություն չկա, որտե՞ղ է գտնվում, հայաթափվելուց հետո ի՞նչ են դրել անունը: Հնարավոր աղբյուր կարող է հանդիսանալ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը»: Չորս հատորյակ է, մենք միայն առաջին երկուսը ունենք: Խնդրում եմ տանը նայեք, եթե ունեք բոլոր հատորները տեղադրեք այստեղ հոդվածը: Նախապես շնորհակալություն
Էջանիշներ