User Tag List

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 140 հատից

Թեմա: Համակարգչային ցանցերի աշխատանքը

  1. #16
    Մշտական անդամ Cracker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2006
    Հասցե
    Orange Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Հովհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ խնդրում եմ իմ ասած վիդեոն մեկդ նայեք տեսեք ոնցն ա 78 Մբ ա վոնցվոր
    Լավն ա լավը
    p.s. Իմացողի համար շատ հասկանալի ա, չիմացողի համար` ոնց որ խոզն ու բալերինան պարեն )))))
    Здесь могла быть моя подпись...

  2. #17
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    33
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Cracker-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն ա լավը
    p.s. Իմացողի համար շատ հասկանալի ա, չիմացողի համար` ոնց որ խոզն ու բալերինան պարեն )))))
    Անգլերեն իմացող չիմացողի համար իմ կարծիքով չիմացողի համար քիչ թե շատ պատկերացնելու թեմա ա
    Resume.do.am

  3. #18
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.08.2009
    Հասցե
    Գառնիի
    Տարիք
    30
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Բարև որ ծրագրով պետք է ցանցի միջոցով Comp-1-ով տեսնեմ Թե comp-2-ով ինչ գործողություն են կատարում, այսինքն desktop-ը տեսնեմ:

  4. #19
    Մշտական անդամ Cracker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2006
    Հասցե
    Orange Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում barevlevon-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև որ ծրագրով պետք է ցանցի միջոցով Comp-1-ով տեսնեմ Թե comp-2-ով ինչ գործողություն են կատարում, այսինքն desktop-ը տեսնեմ:
    Radmin, TightVNC, etc ....
    Здесь могла быть моя подпись...

  5. #20
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Cracker-ի խոսքերից Նայել գրառումը
    Radmin, TightVNC, etc ....
    էտ ծրագրի անունը տենց ստորակետերովա?

  6. #21
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Goooal-ի խոսքերից Նայել գրառումը
    էտ ծրագրի անունը տենց ստորակետերովա?
    Radmin-ը ու TightVNC տարբեր ծրագրեր են, իսկ etc .... նշանակում ա և այլն
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cracker (18.09.2009)

  8. #22
    Մշտական անդամ Cracker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2006
    Հասցե
    Orange Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մոդերատորական․ Միայն սմայլերից կազմված գրառումը ջնջվել է, հեղինակը` պատժվել։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 18.09.2009, 20:34:
    Здесь могла быть моя подпись...

  9. #23
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.08.2009
    Հասցե
    Գառնիի
    Տարիք
    30
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մոդերատորական․ Անիմաստ գրառումը ջնջվել է։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 18.09.2009, 20:35:

  10. #24
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Համակարգչային ցանցերի փոխհամագործակցությունը

    Համաշխարհային Ինտերնետ ցանցի նախահայրը կարելի է համարել ARPANet հաշվողական ցանցը, որը հիմնվել էր «Առաջադիմական հետազոտությունների գործակալություն (Advanced Research Projects Agency) ամերիկյան կառավարական կազմակերպության կողմից, 60-ական թվականների վերջին: Այդ էլեկտրոնային ցանցի ստեղծման փաստը կմնար աննկատ կամ հետզհետե մոռացության կմատնվեր, եթե չլինեին մի քանի կոնցեպտուալ առանձնահատկություններ, որոնք դրված էին նախագծի հիմքում: Առաջին առանձնահատկությունն այն էր, որ ARPANet-ի բոլոր համակարգիչները փոխկապակցված էին իրար հետ հավասար մակարդակներով, այսինքն` չկար «գլխավոր համակարգիչ - ենթակա համակարգիչ» հասկացությունը՝ ցանցը ապակենտրոնացված էր: Երկրորդը՝ որպես ցանցային արձանագրություն, ARPANet-ում ընդունվել էր միջցանցային IP (Internet Protocol) արձանագրությունը:
    Ցանցային արձանագրությունը համաձայնեցված և հաստատված ստանդարտ է, որը պարունակում է երկու համակարգիչների միջև տեքստի, գծապատկերների (գրաֆիկայի) և այլ ինֆորմացիայի հաղորդման ու ընդունման կանոնները և սինխրոնացնում է ցանցում ընդգրկվող համակարգիչների աշխատանքը:
    Այդ արձանագրությունն օգտագործելու շնորհիվ ծրագրերն ու տվյալների փաթեթները ինքնուրույն էին «գտնում ճանապարհը» մեկ հանգույցից մյուսը, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ուներ սեփական հասցեն (այսպես կոչված` IP-հասցեն, որին կանդրադառնանք հետագա շարադրանքում), որն իրենից ներկայացնում էր որոշակի թվային ծածկագիր: Դա նշանակում էր, որ ուղարկող համակարգչից մինչև ստացողը փաթեթները կարող էին հասնել տարբեր ճանապարհներով և դա, անկասկած, թույլ էր տալիս մեծացնել այդպիսի համակարգի կայունությունը: Միջցանցային IP արձանագրությունը հանդիսացավ ունիվերսալ միջհիմքային ստանդարտ և թույլ տվեց միավորել մեկ ցանցում տարատեսակ համակարգիչներ, որոնք աշխատում էին տարբեր օպերացիոն համակարգերի ղեկավարման ներքո: Կարևոր էր միայն, որ այդ համակարգերը կարողանային սատարել IP արձանագրությանը:
    Սակայն IP արձանագրությունը թույլ էր տալիս միայն հաղորդել տվյալները: Հաղորդման գործընթացը ARPANet-ում ղեկավարելու համար 80-ական թվականների սկզբին վերջնականապես մշակվեց տվյալների փոխանակումը վերահսկող TCP (Transmission Control Protocol) արձանագրությունը, որը հիմնվում էր IP արձանագրության հնարավորությունների վրա: Միավորված TCP/IP արձանագրությունը դարձավ հիմնականը՝ փաթեթների փոխանակումը ցանցում իրականացնելու համար: Այդ ժամանակ էլ պարզ դար-ձավ, որ նշված արձանագրությունը կարող է օգտագործվել նաև տարբեր համակարգչային ցանցերի միացման համար: Դա թույլ էր տալիս կազմակերպել տվյալների փոխանակումը ազգային և, նույնիսկ, միջազգային մակարդակներով: Հենց այդպիսի «ցանցերի ցանցի« անվանման համար առաջին անգամ օգտագործվեց «Ինտերնետ» տերմինը: 80-ական թվականների վերջին ARPANet նախագիծն ավարտվեց, սակայն այդ ժամանակ Ինտերնետը արդեն հասանելի էր դարձել բազմաթիվ համալսարանների և գիտական կազմակերպությունների: 90-ականների սկզբին տարբեր կորպորացիաներ ակտիվորեն սկսեցին օգտագործել Ինտերնետը` «Էլեկտրոնային փոստի» միջոցով տվյալներ փոխանակելու համար: Իսկ 1991 թ., երբ Ազգային գիտական ֆոնդը հանեց ցանցի` կոմերցիոն օգտագործման վրա դրված արգելքը, Ինտերնետը հասանելի դարձավ բազմաթիվ անհատների և կազմակերպությունների:
    Ինֆորմացիայի հաղորդման գործընթացի վերահսկումը պարզաբանելու նպատակով պատկերացնենք, որ ցանկանում ենք փոստով ուղարկել մի հաստ ամսագիր` չծախսելով լրացուցիչ գումար ծանրոց ձևակերպելու համար: Ինչպե՞ս լուծել պրոբլեմը այն դեպքում, երբ փոստը չի ընդունում մեկ թերթիկից ավելի պարունակող նամակներ: Ելքը հետևյալն է՝ բաժանել ամսագիրը առանձին թերթիկների և յուրաքանչյուրը ուղարկել առանձին նամակով: Իսկ ստացողը, ըստ էջերի համարների, նորից կհավաքի ամսագիրը:
    Մոտավորապես նույն սկզբունքով էլ աշխատում է TCP արձանագրությունը: Այն մասնատում է ինֆորմացիան մի քանի մասերի, համարակալում յուրաքանչյուր մասը, որպեսզի հետագայում հնարավոր լինի միավորել այն մյուսներին, կցում յուրաքանչյուր մասին «ծառայողական» ինֆորմացիա և տեղավորում առանձին «IP ծրարում»: Դրանից հետո, ստացված «ծրարը» ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը (իսկ IP ինֆորմացիայի մշակման եղանակը արդեն հայտնի է): Հասցեատուի համակարգչում TCP արձանագրությունը կատարում է գործողությունների հակառակ հաջորդականությունը՝ զտում է ինֆորմացիան և ներկայացնում «հավաքված» (այսինքն՝ սկզբնական) տեսքով: Ինտերնետում տվյալների հաղորդման ժամանակակից սխեման ունի բազմաշերտ կառուցվածք, որն ընդգրկում է մի քանի մակարդակներ: Այդ կառուցվածքը կոչվում է OSI (Open Systems Interconnection՝ բաց համակարգերի փոխհամակցում): Այսինքն` «ծրարի» փաթեթավորումը կատարվում է մի քանի մակարդակներում (հաղորդելիս` վերից վար, իսկ ընդունելիս` վարից վեր), և յուրաքանչյուր մակարդակում «ծրարին» ավելացվում է (ստացողի մոտ հակառակը՝ պակասեցվում է) որոշակի ծառայողական ինֆորմացիա:
    Էլեկտրոնային ցանցերով հաղորդվող ինֆորմացիան շատ հաճախ կորչում է կամ տարբեր պատճառներով աղավաղվում կապի գծերում: TCP-ին ունի ներկառուցված ծրագրեր, որոնք վերահսկում են հաղորդվող ինֆորմացիայի ստույգությունը: Օրինակ, առավել տարածված վերահսկման մեթոդն այն է, որ յուրաքանչյուր IP փաթեթ ուղակելիս համակարգիչը դրա վերնագրային (ծառայողական) մասում գրանցում է ստուգողական թվեր: Ստացող համակարգիչը համապատասխան ձևով հաշվարկում է այդ թիվը և համեմատում վերնագրում եղած թվի հետ: Անհամապատասխանության դեպքում TCP-ն փորձում է կրկնել հաղորդումը: Հարկ է նշել, որ ինֆորմացիոն փաթեթներ ուղարկելիս TCP-ն պահանջում է ստացման հավաստագրումը: Դա իրականացվում է հաղորդման ընթացքում հատուկ սպասումների (թայմ-աութների) կազմակերպման միջոցով: Եվ, նույնիսկ այն դեպքում, երբ հավաստագրումը դեռ չի ստացվել, տվյալները շարունակվում են հաղորդվել: Առաջանում է հաղորդված, սակայն ստացումը չհավաստված տվյալների որոշակի ծավալ: Այլ կերպ ասած` TCP-ն կազմակերպում է ինֆորմացիայի երկկողմանի փոխանակում, ինչը նպաստում է դրա հաղորդման ավելի մեծ արագագործությանը:
    Իրականում, հաղորդող համակարգչից ինֆորմացիան անմիջապես չի հաղորդվում հասցեատեր համակարգչին: Սկզբում տվյալները հաղորդվում են այն համակարգչին, որը կապակցում է հաղորդողին Համաշխարհային ցանցի հետ, հետո` հաջորդին և այդպես մինչև առաջին ցանցային հանգույց:
    Ցանցային հանգույց է կոչվում համակարգիչը, որը միավորում է միևնույն ցանցային արձանագրությունը օգտագործող մի քանի լոկալ ցանցեր:
    Հանգույցում որոշվում է այն ուղղությունը, որը մոտավորապես համապատասխանում է հասցեատեր համակարգչի գտնվելու վայրին, այսինքն` որոշվում է ինֆորմացիոն փաթեթի երթուղին: Ամեն մի հաջորդ հանգույցում նույնպես որոշվում է փաթեթի հետագա երթուղին և այդպես շարունակ, մինչև այն հասնում է վերջնական ստացողին: Որպեսզի փաթեթը «չմոլորվի», Ինտերնետի բոլոր հանգույցներում առկա են, այսպես կոչված, «երթուղային աղյուսակներ» – տվյալների բազաներ, որոնք պարունակում են այս կամ այն փաթեթը ուղարկելու ուղղությունների որոշման կարգագրերը: Երթուղիները որոշող հանգույցների համակարգիչ սերվերները ստացել են երթուղավորողներ կամ ռոութերներ (router) անվանումը: Երթուղիները որոշող կանոնները նկարագրված են մի քանի արձանագրություններում՝ ICMP (Internet Control Message Protocol), RIP (Routing Internet Protocol) և OSPF (Open Shortest Path First):
    Իսկ ինչպե՞ս է երթուղավորողը իմանում` որ ուղղությամբ է անհրաժեշտ ուղարկել ինֆորմացիոն փաթեթը: Իհարկե` հենց հաղորդողից, քանի որ, ինչպես և փոստով նամակ ուղարկելիս, ինֆորմացիան ցանցով հաղորդելիս անհրաժեշտ է նշել, թե ու՞ր (կամ ու՞մ) է ուղարկվում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.10.2009, 00:27: Պատճառ: Ar

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (03.07.2013), Elmo (30.01.2010), NetX (28.01.2010), Ապե Ջան (10.01.2010)

  12. #25
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Հասցեավորման համակարգը Ինտերնետում

    Ինչպես երկրագնդի յուրաքանչյուր բնակիչ ունի հասցե, ըստ որի` անհրաժեշտության դեպքում նրան կարելի է գտնել, այնպես էլ Ինտերնետում աշխատող յուրաքանչյուր համակարգիչ ունի եզակի հասցե: Իհարկե, Ինտերնետի հասցեները տարբերվում են փոստայիններից: Օրինակ, եթե գրենք «Պարոն Intel Pentium IV – ին, ք. Երևան, փ. Աբովյան, շ.15, բն.10», ապա համակարգիչը լավագույն դեպքում կանտեսի այդպիսի գրանցումը: Սակայն, օրինակ՝ 192.85.102.14 տեսքի գրանցումը համակարգչին միանգամայն հասկանալի է, քանի որ այն համապատասխանում է TCP/IP արձանագրության ստանդարտին և կոչվում է IP հասցե:
    IP հասցեն կազմված է չորս տասական մեկ բայտանոց իդենտիֆիկատորներից (չորս օկտետներից), որոնք իրարից բաժանվում են կետերով: Ձախ օկտետը բնութագրում է այն լոկալ ենթացանցի տեսակը, որին անմիջապես միացված է համակարգիչը: TCP/IP ստանդարտը նախատեսում է հինգ տեսակի ենթացանցեր, որոնք ներկայացված են աղյուսակ 1.2.1-ում:

    Աղյուսակ 1.1
    Ենթացանցերի տեսակները


    A դասի հասցեները նշանակված են ընդհանուր օգտագործման խոշոր ցանցերի համար, որոնք թույլ են տալիս ստեղծել մեծ թվով հանգույցներ ընդգրկող համակարգեր: B-ն՝ միջին չափերի կորպորատիվ ցանցերի համար: C դասը օգտագործվում է ոչ մեծ ձեռնարկությունների լոկալ ցանցերում: Համակարգիչների առանձին խմբերին դիմելու համար օգտագործվում է D դասի համարների սերիան, իսկ E դասը առայժմ (ինչպես մեզ հայտնի է) չի օգտագործվում:
    IP հասցեի վերջին օկտետը ցույց է տալիս հոստի համարը տվյալ լոկալ ցանցում:
    Հոստ են անվանում Ինտերնետին միացած ցանկացած համակարգիչը` անկախ դրա նշանակումից:
    Մյուս երկու օկտետները ավելի ցածր մակարդակների ենթացանցերի համարներն են: Բացատրենք դա օրինակով: Ենթադրենք` ցանկանում ենք 196.65.28.14 հասցեով ուղարկել թարմ համակարգչային վիրուսների փաթեթ: Սկզբում այն կուղարկվի Ինտերնետի 196-րդ ցանցին (այն պատկանում է, ինչպես տեսնում ենք, C դասին): Ընդունենք, որ այդ ցանցը պարունակում է 71 ենթացանցեր, սակայն փաթեթը ուղարկվում է դրանցից 65-րդի 28-րդ ավելի փոքր ենթացանցին, և եթե այդ ցանցին միացված են, օրինակ, 30 համակարգիչներ, ապա դժվար չէ կռահել, որ փաթեթը կստանա դրանցից 14-րդ համարն ունեցող համակարգիչը:
    Սակայն աշխարհում դժվար թե գտնվի մի մարդ, որը կկարողանա անգիր անել թվերի այդ ահռելի հավաքածուները, իսկ քանի որ Ինտերնետը ստեղծող մասնագետները նույնպես մարդիկ են, ապա որոշ ժամանակ մտորելուց հետո նրանք ստեղծեցին հասցեավորման չափազանց օգտակար և հարմար եղանակ, որը կոչվում է «Անունների դոմեյնային համակարգ» – DNS (Domain Name System): Որպես հիմք` DNS-ում ընդունված է սովորական փոստային հաղորդումների (օրինակ՝ նամակների) հասցեավորման սկզբունքը: Սկզբում «նամակը» ուղարկվում է առավել խոշոր ադմինիստրատիվ տարածք՝ երկիր: Քանի որ աշխարհում գոյություն չունեն միևնույն անունն ունեցող երկու երկրներ, ապա այդ փուլում նամակը չի կորչի: Դրանից հետո, հաջորդաբար այն հասնում է քաղաք, փողոց, շենք և, վերջապես, բնակարան: Այսինքն` եթե մենք նկարագրենք հասցեն օրինակ այսպես` «բն.1, շ.12, փ.Աբովյան, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն» (Միացյալ Նահագներում, որտեղ ստեղծել են Ինտերնետը, հասցեն գրանցվում է հենց այդպիսի հաջորդականությամբ), ապա հասնելով սկզբում Հայաստան, ապա Երևան, Աբովյան փողոց, 12-րդ շենք և, վերջապես, 1-ին բնակարան՝ նամակը կգտնի հասցեատիրոջը:
    Գործնականում դոմեյնային հասցեն ոչնչով չի տարբերվում վերը նշվածից, օրինակ` myhost.mydomain.am: Վիրտուալ հասցեի այդպիսի նշանակումը ընդունված է անվանել URL (Uniform Resourse Locator), ինչը կարելի է թարգմանել` «ռեսուրսի տեղորոշման ունիվերսալ որոշիչ»: Ինչպես տեսնում ենք, Համաշխարհային ցանցի այս կամ այն ռեսուրսի հասցեն մասնատված է մի քանի բաղադրիչների, որոնք կոչվում են դոմեյններ:
    Դոմեյնը Ինտերնետի որոշակի տրամաբանական մակարդակ է, այսինքն` ցանցային ռեսուրսների մի խումբ, որն ունի սեփական անվանումը և ղեկավարվում է սեփական ցանցային կայանով:
    DNS հասցեի հիմնական բաղադրիչը, այսպես կոչված, «առաջին մակարդակի դոմեյնն է», որը բնութագրում է որոշակի գլոբալ աշխարհագրական տարածք, օրինակ` առանձին պետության տարածքը (հատկանշական է, որ Միացյալ Նահանգների սեփական տարածքային դոմեյնը՝ «US», սովորաբար չի նշվում, քանի որ սկզբնական շրջանում Ինտերները հանդիսանում էր ամերիկյան ազգային ցանց): Երկրորդ մակարդակի դոմեյններին (դրանք կարող են լինել բանկերի, գիտական կազմակերպությունների, քաղաքային մունիցիպալ ծառայությունների լոկալ ցանցեր կամ առանձին սերվերներ, որոնք տրամադրում են օգտվողներին տարբեր տեսակի ծառայություններ) տրվում են կամայական անուններ, միայն թե վերջիններս չկրկնվեն ավագ դոմեյնի սահմաններում: Նույն սկզբունքով են տրվում անուններ երրորդ մակարդակի դոմեյններին: Չորրորդ մակարդակում՝ որպես հոստ, սովորաբար վերցվում է կամ լոկալ ցանցում համակարգչին տրված անունը (օրինակ, comp10) կամ որևէ այլ անուն (օրինակ՝ Sargis, Lusine և այլն)՝ ըստ համակարգչի տիրոջ ճաշակի:
    Ինչպես ասվեց, Ինտերնետը միասնական կառուցվածք է, որը միավորում է 13 հազարից ավելի տարբեր լոկալ ցանցեր և, բացի այդ, բազմաթիվ առանձին (անհատ) օգտվողների: Նախկինում Ինտերնետում միավորված բոլոր ցանցերը տվյալներ հաղորդելու համար օգտագործում էին միայն IP արձանագրությունը, սակայն զարգացման ընթացքում նրան միացան նաև այն լոկալ համակարգերի օգտվողները, որոնք չէին օգտագործում IP: Տարբեր արձանագրություններից օգտվող ցանցերը միավորելու համար ստեղծվեցին, այսպես կոչված, շլյուզները:
    Շլյուզը ծրագիր է, որի միջոցով կարելի է ինֆորմացիան փոխանակել երկու՝ տվյալների հաղորդման տարբեր արձանագրություններ օգտագործող, համակարգերի միջև:
    Շլյուզի միջոցով ինֆորմացիան հաղորդելու համար մշակվեցին նաև միջանցիկ արձանագրություններ, որոնք ապահովում են տվյալների անարգել անցումը IP ցանցերից ոչ IP-երին և, հակառակը:
    Ավարտելով Ինտերնետի կառուցվածքի և աշխատանքի սկզբունքների նկարագրությանը վերաբերող թեման, հարկ է նշել ևս մեկ ցանցային արձանագրություն՝ Ֆայլերի փոխանակման արձանագրությունը – FTP (File Transfer Protocol): Ինչպես հետևում է անվանումից, այն նշանակված է Ինտերնետի միջոցով ֆայլեր հաղորդելու համար: Հենց այդ արձանագրության վրա են հիմնված, այսպես կոչված, «դաունլոդի» և «ափլոդի» գործառույթները:
    Դաունլոդ է (Download) կոչվում հեռացված ցանցային համակարգչից (սերվերից) նրան հարցում կատարող համակարգչի (կլիենտի՝ հաճախորդի) վրա ֆայլերի պատճենահանման գործընթացը: Ափլոդը (Upload) դրան հակառակ գործողությունն է՝ ֆայլերի բեռնումը հեռացված համակարգչի վրա:
    FTP արձանագրությունը թույլ է տալիս համակարգչից համակարգիչ փոխադրել ոչ միայն առանձին ֆայլեր, այլև ամբողջական դիրեկտորիաներ, որոնք կարող են ընդգրկել ցանկացած խորությամբ ներդրված ենթադիրեկտորիաներ: Դա իրականացվում է տվյալ արձանագրության ներկառուցված ֆունկցիաները նկարագրող հրամանների համակարգին դիմելու միջոցով:
    Սերվերի և հաճախորդի միջև կապը իրականացնելու համար FTP արձանագրությունը օգտագործում է TCP-ի երկու տարբեր միացումներ: Այդ միացումները կոչվում են ղեկավարող (control connection) և տեղեկատվական (data connection): Վերջինս կոչվում է նաև տվյալների փոխանակման միավորում (data transfer connection): Միացումը կարող է գտնվել 2 վիճակներից մեկում՝
    - Ղեկավարող միացումը կապ է ապահովում հաճախորդի և FTP սերվերի միջև և մնում է միացած սեանսի ամբողջ ընթացքում:
    - Ղեկավարող միացումը հսկվում է գործընթացների հատուկ խմբով՝ սերվերի արձանագրության վերծանիչով (ինտերպրետատորով` server Protocol interpreter կամ server PI):
    Շահագործողական արձանագրության ինտերպրետատորը իրականացնում է տվյալների հաղորդման գործընթացի ղեկավարումը (user Data Transfer Process՝ user DTP): Ինֆորմացիոն միացումը իրականացվում է հաճախորդի և սերվերի միջև տվյալների հաղորդման ժամանակ, իսկ ինֆորմացիայի հաղորդումը վերջացնելուց հետո այն փակվում է, որից հետո ղեկավարումը մնում է բաց:
    Ամեն դեպքում, երբ սկսվում է հաղորդման նոր գործընթաց, բացվում է հաճախորդի նոր հանգույց: Տվյալների հանգույցը սերվերում միշտ ունի 20 համարը: FTP սեանսը գործարկվում է հրամանային տողով: Գործընթացը սկսելու և սերվերին միանալու համար անհրաժեշտ է հրամանային տողում հավաքել՝
    ftp: // IP հասցեն կամ դոմեյնային հասցեն:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.10.2009, 00:29: Պատճառ: ArmSCII->Unicode

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (30.01.2010), NetX (28.01.2010), razmik21 (27.12.2009), Ապե Ջան (10.01.2010)

  14. #26
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Համաշխարհային ոստայն (WWW)
    Web-սերվերը համակարգիչ է, որը միացված է Ինտերնետին և ունի սերվերային ծրագրային ապահովում (օրինակ՝ Windows 2000 server, MacOs, Unix և այլն): Այն մշտապես առկա է Ինտերնետում և հարցումներ է սպասում կլիենտ-ծրագրերից: WWW ծառայությունում որպես կլիենտ-ծրագրեր հանդես են գալիս web-մեկնաբանները՝ բրաուզերները (browser) կամ համանման ծրագրերը, որոնք կարողանում են մշակել web-էջերը (օրինակ` Internet Explorer, Netscape, Opera): Web-սերվերները մշակում են web-մեկնաբանների հարցումները և ուղարկում վերջիններին անհրաժեշտ ֆայլերը:
    WWW-ում, որպես սերվերների և կլիենտների միջև «երկխոսության» հիմք, օգտագործում են HTTP (HyperText Transfer Protocol) – բարձրամակարդակ արձանագրությունը, որը աշխատում է TCP/IP արձանագրության «վրայից», այսինքն` սկսվում է աշխատել միայն այն բանից հետո, երբ TCP/IP արձանագրությունով հաստատվի կլիենտ-սերվեր միացումը: Այդ կապը սովորաբար իրագործվում է ստանդարտ՝ 80-րդ հանգույցի (պորտի) միջոցով: Միանալուց հետո կլիենտ-ծրագիրը (web-մեկնաբանը) HTTP հրամանի միջոցով հարցում է ուղարկում web-սերվերին: Հարցումը մշակվում է, և կլիենտ-ծրագրին ուղարկվում է պատասխան, որը պարունակում է պահանջվող ինֆորմացիան` հատուկ ձևով գծանշված HTML փաստաթղթի տեսքով: Փաստաթուղթը ստանալիս ընդունող կողմը արդեն ինքն է որոշում, թե ի՞նչ է պետք անել դրա հետ՝ ցուցադրել էկրանի վրա, պահպանել սկավառակի վրա, թե բղավել «կեցցե»:
    HTTP արձանագրությունում օգտագործվում է հասցեավորման հետևյալ տեսքը՝ http://IP հասցեն կամ դոմեյնային հասցեն:

    Էլեկտրոնային փոստ (E-Mail)
    Էլեկտրոնային փոստը միմյանց հետ հաղորդակցվելու առավել տարածված միջոցներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս հաշված վայրկյանների ընթացքում հաղորդել ամենուր, որտեղ կա Ինտերնետ, տեքստ, web-էջեր և, առհասարակ, կամայական ֆայլեր` որպես նամակների ներդիրներ:
    Էլեկտրոնային փոստի հասցեները որոշ չափով տարբերվում են DNS համակարգում ընդունված հասցեներից: Յուրաքանչյուր օգտվողի փոստարկղի հասցեն ունի հետևյալ տեսքը՝
    օտվողի_անուն@փոստային_սերվերի_հասցե:
    Որպեսզի համակարգիչը կարողանա զատել սերվերի անունը, որին ուղարկվում է նամակը օգտվողի անունից (ավելի շուտ` նրա անձնական կարգացանկից` կատալոգից, որում սերվերը գրանցում է ստացված նամակները), օգտագործվում է @ նշանը (շատ հաճախ այն անվանում են «շնիկ»): Այդ կարգացանկում նամակը պահպանվում է այնքան ժամանակ, մինչև հասցեատերը չվերցնի այն կամ չավարտվի պահպանման ժամկետը:

    Հեռակոնֆերանսներ (Usenet)
    Usenet-ի հեռակոնֆերանսները երկխոսական խմբեր են, որոնք կազմակերպված են ստորակարգման (հիերարխիկ) սկզբունքով: Վերին մակարդակում Usenet-ը բաժանված է յոթ հիմնական թեմատիկ խմբերի: Դրանցից յուրաքանչյուրը իր հերթին ընդգրկում է հարյուրավոր ենթախմբեր: Կազմավորված է ծառանման կառուցվածք, որը հիշեցնում է ֆայլային համակարգի կառուցվածքը: Որպես օրինակ` հիմնական (վերին մակարդակի) թեմատիկ խմբերից կարելի է առանձնացնել հետևյալները՝ Comp, Sci, News, Soc, Talk:
    Մասնակցելով հեռակոնֆերանսի ըստ որևէ թեմայի, բաժանորդը կարող է ուղարկել իրեն հետաքրքրող թեմայով հաղորդագրություն: Գոյություն ունի այս գործընթացի իրականացման երկու մեթոդ՝
    - պատասխանի ուղարկումը հոդվածի հեղինակին էլեկտրոնային փոստի միջոցով,
    - սեփական հաղորդագրության տրամադրումը հեռակոնֆերանսի բոլոր մասնակիցներին:

    Համակարգիչների փոխհամագործակցումը (Telnet)
    Telnet համակարգը (ծառայությունը) ստեղծվել է հեռացված համակարգիչներին, ադմինիստրատորի մակարդակով, ոչ հասանելիություն ապահովելու նպատակով: Հիմնականում այն նշանակված է հեռացված սերվերների վրա տեղադրված կայքերը սպասարկելու համար:
    Telnet-ի աշխատանքի մեխանիզմը, պարզեցված տեսքով, հետևյալն է: Հեռացված սերվերային համակարգչի ադմինիստրատորը բացում է օգտվողի (կայքի տիրոջ) համար «ադմինիստրատորի հաշիվ» (root account)` հատկացնելով տրամաբանական հաշվառման գրանցում (login) և գաղտնաբառ (password)` սերվերի հետ միացումը իրագործելու համար: Տեղադրելով անձնական համակարգչի վրա հատուկ՝ Telnet-կլիենտ ծրագրային ապահովումը և կապ հաստատելով հեռացված համակարգչի հետ, օգտվողը կարող է ղեկավարել հեռավոր համակարգչը ինչպես անձնականը (բնականաբար, հեռացված համակարգչի ադմինիստրատորի կողմից թույլատրված շրջանակներում): Օրինակ՝ հնարավոր է փոփոխել, հեռացնել, ստեղծել ֆայլեր և դիրեկտորիաներ: Հիմնականում օգտվողը ստանում է անսահմանափակ հասանելիության հնարավորություն միայն անձնական «թղթապանակին»: Telnet-ը կարող է մատուցել նաև ծառայությունների երկու տեսակներ՝
    - գրադարանային կարգացանկեր (կատալոգներ),
    - հայտարարությունների էլեկտրոնային վահանակներ (BBS–Bulletin Board System):
    Առաջին դեպքում օգտվողը հնարավորություն է ստանում դիտարկելու այլ օգտվողների կարգացանկերի բովանդակությունը, սակայն չի կարող դրանցում կատարել որևէ փոփոխություն:
    Գոյություն ունեն երկխոսական ծառայություններ, որոնք տրամադրում են հայտարարությունների էլեկտրոնային վահանակների դիտարկման իրավունք: Էլեկտրոնային վահանակների միջոցով կարելի է արտագրել տարբեր ֆայլեր, իրականացնել երկխոսություններ, մասնակցել տարբեր խաղերի: BBS-ը ունի նաև էլեկտրոնային փոստի սեփական համակարգ: Հայտարարությունների էլեկտրոնային վահանակների առավել հայտնի տեսակը «Compu Serve» համակարգն է: Վերջինս հնարավորություն է տալիս Ինտերնետի բաժանորդներին օգտվելու ցանցի ռեսուրսներից:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.10.2009, 00:31: Պատճառ: ArmSCII->Unicode

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (03.07.2013), Elmo (30.01.2010), NetX (28.01.2010), Ապե Ջան (10.01.2010)

  16. #27
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2010
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Բարև ժողովուրդ,սենց մի հարց ունեմ` ինչքանով գիտեմ UTP կաբելով 100 մետրից ավել կապը կորումա,եթե տենցա հնարավորա օրինակ մի 80 մետրի վրա սվիչ դնել հետո էլի 80 մետր շարունակել,սիգնալը նոռմալ տեղ կհասնի???

  17. #28
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2009
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Mr.Sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ժողովուրդ,սենց մի հարց ունեմ` ինչքանով գիտեմ UTP կաբելով 100 մետրից ավել կապը կորումա,եթե տենցա հնարավորա օրինակ մի 80 մետրի վրա սվիչ դնել հետո էլի 80 մետր շարունակել,սիգնալը նոռմալ տեղ կհասնի???
    Հա հանգիստ միացրա, երևի Hi-line ես հա ուզում բաժանես իրար մեջ՞

  18. #29
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Mr.Sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ժողովուրդ,սենց մի հարց ունեմ` ինչքանով գիտեմ UTP կաբելով 100 մետրից ավել կապը կորումա,եթե տենցա հնարավորա օրինակ մի 80 մետրի վրա սվիչ դնել հետո էլի 80 մետր շարունակել,սիգնալը նոռմալ տեղ կհասնի???
    Իմ մոտ 85 մետրը նոռմալ աշխատումա:
    Երևի եթե շատ երկարացնես, դիմադրությունը կկորի ու սիգնալը չի գնա: Եթե ամեն 100 մետրը սվիչ դնես, կարաս 1 կիլոմետր էլ երկարացնես

  19. #30
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Mr.Sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ժողովուրդ,սենց մի հարց ունեմ` ինչքանով գիտեմ UTP կաբելով 100 մետրից ավել կապը կորումա,եթե տենցա հնարավորա օրինակ մի 80 մետրի վրա սվիչ դնել հետո էլի 80 մետր շարունակել,սիգնալը նոռմալ տեղ կհասնի???
    UTP կա որ 150 մետր կարաս քցես աշխատի, նայած ինչ որակի կաբելա: Բայց տենց երկար տեղերը նամանավանդ օդով FTP ավելի լավա քցես, ինքը ավելի որակովա ու տռոսով: Բայց կարմիր պաչկեքով FTP-ներից չառնես: Չինական Զիբիլա:

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 723
    Վերջինը: 13.05.2017, 01:10
  2. Համատիրությունների աշխատանքը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2012, 10:36
  3. Ի՞նպես թեթևացնել համակարգչի աշխատանքը
    Հեղինակ՝ John, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 30.08.2011, 23:11
  4. Ամեն ինչ համակարգչային ցանցերի մասին Պրոայթիլաբ թիմի կողմից
    Հեղինակ՝ Dar, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.03.2011, 15:50
  5. Router Սարքի աշխատանքը ծրագրով
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 01.09.2008, 21:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •