User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 140 հատից

Թեմա: Համակարգչային ցանցերի աշխատանքը

  1. #1
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Վերջերս նկատել եմ, որ ցանցերի մասին հայերեն ինֆորմացիա ընդհանրապես գոյություն չունի, կամ եթե ունի, ապա ահավոր վատ որակի: Կամ մասնագիտական, ոչ մատչելի սովորական ընթերցողին:
    Որոշեցի ինքս ցանցերի մասին բազային ինֆորմացիա գրել բոլորի համար:

    ԵՎ այսպես ցանցեր:

    Ի՞նչ է իրենցից ներկայացնում համակարգչային ցանցը: Ի՞նչ է գլոբալ համակարգչային ցանցը: Ի՞նչպես են համակարգիչները իրար միջև ինֆորմացիա փոխանակում և այլ հարցերին կփորձեմ պատասխանել պարզ, ու ոչ մասնագետներին հասկանալի լեզվով:

    Առաջին համակարգչային ցանցը, ինչքան էլ զարմանալի լինի, ստեղծվել է ռազմական նպատկներով: Նպատակն էր ստեղծել կապի այնպիսի տեսա, որը կաշխատի նույնիսկ միջուկային պատերազմի դեպքում: Պատմական փաստերին շատ չանրադառնալով ասեմ, որ երկրաչափական պրոգրեսիայով զարգանալով, այն տարածվեց աշխարհով մեկ, դառնալով այսօրվա ինտերնետը:

    Լավ: Անցնենմ նկարագրություններին:

    Համակարգչային ցանցերի հիմնական նպատակն է 2 և ավելի համակարգիչների միջև ապահովել ինֆորմացիայի փոխանակություն: Լավ է՞ հնչում: Դուք կարող եք ուրիշ համակարգչի մեջ գտնվող ինֆորմացիան տիրապետել: Նայել, փոփոխել, ավելացնել կամ ջնջել: Դա թույլ է տալիս տիրապետել ահավոր մեծ քանակի օգտագար և ոչ այնքան օգտակար ինֆորմացիայի:

    Բայց ինչպե՞ս են համակարգիչները իրար "ճանաչում" և "գտնում":

    Հասանք մեր սիրած բառին, որ ամեն օր լսում ենք:
    IP կամ ավելի ճիշտ TCP/IP
    IP -ն դա համակարգչի էլեկտրոնային հասցեն է: Եթե մի համակարգիչ "ուզում է" կապնվել մյուսի հետ, նախ նա պետք է իմանա նրա IP-ն: Ինչպե՞ս կբացատրեմ հաջորդիվ, հիմա ավելի ընդհանուր բացատրություն.
    IP -ն տեսականօրեն կարելի է պատկերացնել այսպես.
    Պատկերացրեք մի սենյակում 1000 -ից ավել մարդիկ, որոնցից ոչ ոք նույն անունը չունի: Երբ խոսում է նրանցից մեկը, սկզբում նշում է իր անունը, հետո հասցեատիրոջ անունը:
    Ասենք այսպես Պետրոցից Պողոսին տուր ինձ քո սև մատիտը:
    Հարց է առաջանում, իսկ բոլորը չե՞ն լսում որ Պետրոսը Պողոսից մատիտ ուզեց:
    Լսում են, բայց շատ կուլտուրական են, ու երբ Պողոսին են դիմում, ապա պետք է պատասխանի միայն Պողոսը, իսկ մնացածը պարզապես անտեսում են:
    Պողոսը լսելով որ դիմում են իրեն ու դիմողը հայտնել է իր անունը, վերցնում է սև մատիը և ասում՝ Վերցրու քո սև մատիտը Պետրոս: Ու էլի քանի որ համակարգիչները կուլտուրական են Պետրոսը ասում է: Ստացա մատիտը շնորհակալություն Պողոս:
    Հիմա փոխարինում ենք Պոտրոս ու Պողոս բառերը IP հասցեներով, մարդկանց՝ համակարգիչներով իսկ սև մատիտը՝ ինֆորմացիայի մի կտորով, որին անվանում են փաթեթ:
    Ստացանք այսպիսի մի վիճակ:
    192.168.10.2(Պետրոսից) -ից 192.168.10.1(Պողոսին) -ին տուր ինձ Պամելա Անդերսոնի նկարը(սև մատիտը): 192.168.10.1 -ից 192.168.10.2 -ն վերցրու նկարից 32 բայթ ու հաստատի, որ այն ստացել ես, և ես կուղարկեմ մնացածը, կտոր առ կտոր: 192.168.10.2(Պերտոսից) -ից 192.168.10.1(Պողոսին) -ին ստացա առաջին կտորը(շնորհակալություն) տուր հաջորդը:

    Այպսիով պարզ է դառնում, որ Պամելա Անդերսոնի նկարը ոչ թե միանգամից, այլ կտոր կտոր է փոխանցվում, ու ամեն կտորից հետո ուղարկողը ստանում է հաստատում ACK համակարգչային տերմինալոգիայով:
    Յուրաքանչյուր կտորի մեջ պետք է նշված լինի ստացողի IP հասցեն, ուղարկողի IP հասցեն, ստուգողական թիվ, որը հաշվվում է ինֆորմացիայի կտորի հիման վրա և որը վերջնական տարբերակով նորից է հաշվվում ստացողի կողմից և հաստատվում է ինֆորմացիայի անվնաս տեղ հասնելու փաստը: Ինֆորմացիան Վնասվելու դեպքում տվյալ վնաված կտորը ստացողը պահանջում է կրկնել:
    Դուք տեսած կլինեք, որ բրաուզերում նկարները բացվում են կտոր-կտոր: Դա հենց վերը նկարագրածի արդյունք է:
    Արդեն իմացանք, որ IP հասցեները համակարգիչներին ունիկալ "անուներ" տալու համար են: Իսկ քանի՞ հատ են նրանք:
    2-ի 32 աստիճան հատ: Այսինքն 4294967296 հատ: Ու այստեղից հարց է առաջանում: Բայց աշխարհում դրանից շատ համակարգիչներ և սարքեր կան, որոնք IP -ի պահանջ ունեն:
    Այո կան, և խելոք մարդիկ ժամանակին մտածել են դրա մասին:
    Բանը նրանում է որ որոշ IP -ներ պահեստավորված են լոկալ, տեղական ցանցերի համար, իսկ մնացածը՝ ինտերնետի:
    Լոկալ ցանցերի համար պահեստավորվածներից օգտագործվում են 192.168.x.x և 10.x.x.x տիպի IP -ները: Եթե ձեր IP-ն նշված տեսքի է, ապա այն այսպես կոչված "կեղծ" է:
    Կեղծ IP-ները ինտերնետ դուրս գալու հնարավորություն չունեն:
    Իսկ ինչպե՞ս են նրանք ինտերնետից ինֆորմացիա ստանում: Նրանց դիմակավորում է ինտերնետ ծառայություններ տրամդրող ընկերության համակարգչներից մեկը և ուղարկում ինտերնետ րի անունից:
    Այսինքն բոլոր կողծ IP -ները ինտերնետում երևում են մեկ իրական IP -ի անունից:
    Դիմակավորումը կատարվում է հետևյալ կերպ: 192.168.10.1 -ից 77.25.566.22 -ին հաղորդագրության մեջ դիմակավորող համակարգիչը փոխում է 192.168.10.1 -ից տողը և տեղադրում իր սեփական IP հասցեն, որը իրական է և ինտերնետ դուրս գալու իրավունք ունի: Բայց հիշում է թե ում հաղորդագրությունն է փոխել: 77.25.566.22 -ը ստանում է հաղորդագրությունը, տալիս է դիմակավորող համակարգչին, իսկ նա ՝ հասցեատիրոջը: Այդ պրոցեսը կոչվում է NAT:

    Հիմա որոշ կարդացողների մոտ սենց հարց առաջավաց: Ին՞չ IP ինչ Պողոս այ մարդ: Ես բացում եմ բրաուզերս, գրում եմ www.yahooo.com ու բացվում ա:

    Չեմ վիճում, բայց փորձեք ձեր համակարգչի կարգավորման վահանակից հանեք DNS սերվերնեը ու նորից փորձեք բացել www.yahoo.com: Հավատացնում եմ, ոչինչ չի ստացվի:

    Ինչ է իրենից ներկայացնում DNS -ը, որ առանց իրա ոչ մի սայթ չի կարելի այցելել:
    Քանի որ շատ դժվար է պատկերացնել շիկահեր , երկար ոտքերով աղջկա, որը բրաուզերում հավաքում է ոչ թե yahoo.com , այլ 206.190.60.37, խելոք մարդիկ որոշեցին ինչ որ բան մտածել, որ մարդկային լեզվով հասկանալի տեքստը վերածվի համակարգչին հասանալի IP հասցեի:
    Այո, հենց դա էլ DNS սերվերների աշխատանքի իմաստն է:
    Երբ շիկահեր և ոչ շիկահեր մեկը բրաուզերում հավաքում է ինչ որ հասցե, նախ այդ հասցեն ուղարկվում է DNS սերվերին, որի մոտ կա ցուցակ, թե որ հասցեն, որ IP -ին է համապատասխանում: Մարդկային լեզվով գրված yahoo.com -ը կոչվում է Domain Name, Դոմեյնային անվանում: Եթե DNS սերվերը չունի տվյալ դոմեյն անունի IP -ն, ապա այն փոխանցում է մեկ ուրիշ, ավելի վերին մակարդակում գտնվող սերվերի, որը կպատասխանի, կամ կփոխանցի հաջորդին: Պատասխան չգտնվելու դեպքում մենք բրաուզերում տեսնում ենք սխալի մասին հաղորդագրություն:

    Այսօր այսքանը: Կարելի է մի քանի հազար գրառում անել, բայց եթե կոնկրետ հետաքրքրող թեմա տաք, էդ թեմայի մասին մեկնաբանություն կգրեմ: Գրածս տեքստը զուտ "գեղավարի" բացատրություն էր:

    Նկատված տառասխալների ուղղելու հեղինակային իրավունքը տալիս եմ բաժնի մոդերատորին և ադմինիստրատորներին: Քննադատությանը՝ բոլոր անդամներին:

    Ուրեմն մի քիչ եթե վիճակը բարդացնենք, ինֆորմացիայի փոխանակումը իրականացվում է 7 մակարդականոց մոդելով: Ավելի ճիշտ OSI մոդելով:
    Գաղափարը հետևալն է:
    Ամեն մակարդակում ինֆորմացիան փոխանակվում է համապատասխան մակարդակին, բայց ֆիզիկապես այն իջնում է բոլոր մակարդակներով և վերև է բարձրանում ստացողի մոտ:
    Ավելի պարզ: OSI մոդելը ենթադրում է որ ցանկացած ինֆորմացիա փոխանակելու համար, այն պետք է 7 մակարդակ մշակում անցնի և հասնի հասցեատիրոջը, որը կբարձրացնի այն 7 մակարդակ ու կբերի վերջնական տեսքի:

    Ֆիզիկապես դա կարելի է պատկերացնել այսպես: Դու ուղարկում ես նամակ ինձ: Քո նպատակն է ինձ բառ ուղարկել, հասարակ բառ՝ «Ողջույն»:
    Բայց մինչև այդ դու պետք է բառը գրես թղթի վրա: Հաշվի դա որպես 7-րդ մակարդակ: Ես պետք է կարդամ թղթից: Այսինքն մենք շփվում ենք 7-րդ մակարդակում:
    Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չի կատարվում: Նամակը պետք է հասնի ինձ:
    Դրա համար դու նամակը նախ ծալում ես (6-րդ մակարդակ) և տեղավորում ծրարում (5 -րդ մակարդակ): Վրան գրում ես հացե (4-րդ մակարդակ), գցում ես փոստարկղը(3-րդ մակարդակ), նամակը փոստատարը տանում է փստ(2-րդ մակարդակ), և վերջապես նամակը հասնում է իմ փստարկղ(1-ին մակարդակ):
    Որպեսզի ես կարդամ նամակը պետք է ես այն հանեմ փստարկղից, բացեմ ծրարը, բացեմ նամակը և կարդամ:

    Բերած օրինակը մի քիչ շեղված է կոնկրետ ցացնային արձանագրությունների աշխատանքի սկզբունքներից, բայց մոդելը նույնն է:

    Հիմա ցանցում ցանկացած ինֆորմացիա, ասենք ICQ -ով ուղարկված Ա տառը որպեսզի հասնի քո հետ չաթ անողին, նախ պետք է ներկայացվի որպես տվյալների փաթեթ, հետո պետք է հաստատվի սենանս հասցեատիրոջ հետ, հետո պետք է գրվի մինչև հասցեատերը եղած ճանապարհը, հետո նրա հասցեն և ուղարկողի հետադարձ հասցեն, հետո անմիջապես հաջորդ հոստի հասցեն(որը կոչվում է ֆիզիկական հասցե, MAC address), հետո նոր լարի միջով 0-1 ուղարկվի:
    Ինֆորմացիայի համար: OSI մոդելը ունի 7 մակարդակ: Ես գրում եմ TCP/IP արձանագրությունների ստեկերի իրականացումը ամեն մակարդակում և մակարդակները:
    7. Ծրագրային - ցանկացած ծրագիր, աշխատող պրոտակոլներն են HTTP, POP3, SMTP, FTP
    6. Ներկայացման - այստեղ կատարվում է կոդավորում և տվյալների ներկայացում
    5. Սեանսային - կապի հաստատում, կամ առանց կապի հաստատումով տվյալների ուղարկում
    4. Տրանսպորտային TCP/UDP, տվյալների բլոկներ
    3. Ցանցային - IP փաթեթեներ
    2. Կանալային - MAC , LCC կադրեր
    1. ֆիզիկական - բիթեր

    Բերածս մոդելից պարզ է դառնում, որ ցանկացած ինֆորմացիայի փոխանակում տեղի է ունենում լարերի, կամ ֆիզիկական այլ միջավայրի միջով, բայց ամեն մակարդակ իր տվյալներն է տեղադրում ինֆորմացիոն բլոկի մեջ, որպեսզի հետո վերականգնելուց 0-1 երի հաջորդականության մեջ տարբերեն շանը տիրոջից:

    MAC հասցեավորումը կատարվում է 2-րդ մակարդակում: Այն փաստացի սարքավորման ֆիզիկական հասցեն է: Դրանով որոշվում է թե կոնկրետ որ ֆիզիկական սարքավորմանն է հասցեավորված ինֆորմացիան: Ամեն ցանցային սարքավորում արտադրման պահին ստանում է իր ունիկալ, չկրկվող MAC հասցեն:

    Օրինակ բերեմ MAC մակարդակով ինչպես է "շփումն" իրականանում:
    Պատկերացրեք մի ցանց, որտեղ կան 4 համակարգիչ: 1 համակարգիչը ուզում է կապնվել 3-ի հետ: Որպեսզի կապը հաստատվի, նախ 1-ին պետք է իմանալ 3-ի IP հասցեն: Առաջին գրառան մեջ նշել եմ, թե դա ոնց է կատարվում: Հիմա հաջորդ մակարդակում պետք է իմանալ 3-ի MAC հասցեն: Հո առանց ֆիզիկական հասցեատիրոջ ինֆորմացիա չե՞նք ուղարկելու: Դրա համար 1-ը ուղարկում է համընդհանուր Broadcast հարցում FF:FF:FF:FF:FF:FF հասցեին: Իսկ ու՞մ հասցեն է դա: Ոչ ոքի, պարզապես այդ հասցեով ուղարկված ցանկացած ինֆորմացի լսում են բոլոր սարքավորումները ու պատասխանում: Դա մարդկային «բոլորին բոլորին» արտահայտությունն է:
    Տվյալ հարցման մեջ մի հարց է պարուկանվում «ում IP հասցեն է սա»: Տերը պատասխանում է հատուկ ծառայողական ֆրեյմով, որտեղ նշված է իրա MAC հասցեն: Վերջ: 1 համակարգիչը իմացավ 3-ի MAC հասցեն և կաևող է ինֆորմացիան տալ նրան: Ու որպեսզի նորից Broadcast հարցում չանի, նա իր հիշողության մեջ պահում է տվյալ MAC հասցեն, հաջորդ օգտագործման համար: Պահում է ARP քեշ կոչված բլոկում:
    Քո համակարչի ARP քեշը կարող ես նայել arp -a հրամանով, այն գրելով հրամանային կոնսոլում cmd:

    Ընդհանուր ասած MAC հասցեն դա OSI մոդելի 2-րդ մակարդակի հասցե է, կամ նույն ինքը ապարատային հասցեն: Այն օգտագործվում է երկրորդ մակարդակում ինֆորմացիա փոխանակելու համար:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 03.07.2009, 20:52: Պատճառ: Գրառումների միացում
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 40 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.07.2009), aerosmith (29.08.2009), AMzone (28.08.2011), ARMbrain (03.07.2013), armen9494 (24.09.2013), ars83 (03.07.2009), Artgeo (03.07.2009), Benadad (29.11.2010), Cassiopeia (03.07.2009), Chilly (17.09.2009), Cracker (30.07.2009), davidus (10.07.2009), Dragon (28.07.2009), Edz (05.07.2009), javaharut (03.03.2010), keyboard (08.09.2011), Kuk (03.07.2009), Legolas (17.03.2010), Lusina (15.02.2011), masivec (03.07.2009), ministr (03.07.2009), n1djhayko (23.02.2011), NetX (28.01.2010), Norton (03.07.2009), Rammer (03.07.2009), Terminator (29.07.2009), Valentina (25.02.2011), Աթեիստ (04.07.2009), Ապե Ջան (10.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Լեո (03.07.2009), Կաթիլ (03.07.2009), Հայկօ (03.07.2009), Հետաքրքրություն ջան (03.07.2009), Ձայնալար (03.07.2009), Մանոն (16.02.2010), Ներսես_AM (03.07.2009), Ռեդ (30.07.2009), Վարպետ (28.07.2009), Ֆոտոն (30.07.2009)

  3. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,248
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Էլմո ջան, շատ լավ թեմա ես բացել: Շնորհակալություն օգտակար ինֆորմացիայի համար

    Եթե հնարավոր է, մի քիչ էլ MAC հասցեների մասին խոսիր: Ի՞նչ է իրենից ներկայացնում MAC հասցեավորումը և ինչի՞ն է այն ծառայում:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 03.07.2009, 13:23:

  4. #3
    Ռոմանտիկ եմ, չեմ ամաչում Arxangelo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Տարիք
    43
    Գրառումներ
    236
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    ապրես, շատ օգտակար ու ուսուցողական թեմա ես բացել: Հույսով եմ որ սրանով կանգ չես առնի, անհամբեր սպասւմ եմ շարունակություններին

  5. #4
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,289
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մո ճիշտ կանես այս ինֆորմացիան տեղադրես հաև հայկական Վիկիպեդիայում

  6. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Մո ճիշտ կանես այս ինֆորմացիան տեղադրես հաև հայկական Վիկիպեդիայում
    Ներսես ջան Վիքիի համար պետք ա ֆորմատավորել, ու կոնկրետ թեմատիկ դասավորել, որը մոտս չի ստացվում: Թափթված ու ընդհանուր ա գրած ստեղ, իսկ Վիքիում պետք ա համահավաք ու թեմաներով խմբավորված լինի:
    էսպես չի մնա

  7. #6
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,248
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Էլմո ջան, մի հարց ունեմ: Արդյո՞ք MAC հասցեներն էլ են ունիկալ (չկրկնվող), ինչպես IP հացեները, թե՞ նրանք կարող են կրկնվել:

  8. #7
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո ջան, մի հարց ունեմ: Արդյո՞ք MAC հասցեներն էլ են ունիկալ (չկրկնվող), ինչպես IP հացեները, թե՞ նրանք կարող են կրկնվել:
    Գրել եմ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ցանցային սարքավորում արտադրման պահին ստանում է իր ունիկալ, չկրկվող MAC հասցեն:
    Բայց MAC հասցեն փոփոխել լինում ա: Նենց որ մարդկային սխալի արդյունքում կարա կրկնվի: Էդ դեպքում MAC հասցե փոխոխղ չար ձյձայձաները կարող են քո ինֆորմացիաին տիրանալ:
    Հենց դրա համար էլ գոյություն ունեն անվտանգության պրոտակոլներ(հայերեն արձանագրություն ) դրանց մասին էլ կգրեմ:
    էսպես չի մնա

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (29.07.2009), Արևհատիկ (29.01.2010), Լեո (03.07.2009)

  10. #8
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,248
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Կներես, էդ պահը աչքիցս վրիպել էր

  11. #9
    Լիարժեք անդամ SDes77-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Պամելա Անդերսոնի նկարը ոչ թե միանգամից, այլ կտոր կտոր է փոխանցվում
    իսկ ես գիտեմ որ մասից է սկսվում )

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոկալ ցանցերի համար պահեստավորվածներից օգտագործվում են 192.168.x.x և 10.x.x.x տիպի IP -ները: Եթե ձեր IP-ն նշված տեսքի է, ապա այն այսպես կոչված "կեղծ" է:
    Այ էստեղ թույլ տվեք չհամաձայնվել: Ով ասեց, որ լոկալ ցանցում ասենք 172.10.*.* չեն օգտագործում:

  12. #10
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում SDes77-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով ասեց, որ լոկալ ցանցում ասենք 172.10.*.* չեն օգտագործում:
    Ես եմ ասում, որ չեն օգտագործվում
    Իսկ 172 -ով սկսվող լոկալ հասցեների խմբի մասին մոռացել եմ նշել, որովհետև պրակտիկայում համարյա չենք կիրառում:
    172.16.0.0 - 172.31.255.255 թվով 16 B դասի ցանցեր առանձնացված են լոկալ օգտագործման համար:
    Նրանց մեջ 172.10.*.* ցանցը չի մտնում: Ավելի մանրամասն նկարագրություն RFC1918

    Շնորհակալություն նկատելու համար:
    էսպես չի մնա

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dragon (29.07.2009)

  14. #11
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    31
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Ես մի շատ հզոր վիդեո ունեմ, որը վերաբերում էր այս թեմային մեր 10 ամսվա սովորածը 10 րեպեում ցույց է տալիս թե ինչպես է ընդհանրապես ցանցն աշխատում ափսոս շատ մեծ է և չգիտեմ թե, որ հասցեով այն կարող եք քաշել, իրենց կայքը հետևյալն է http://warriorsofthe.net/
    Վերջին խմբագրող՝ Հովհաննես: 29.07.2009, 00:40:
    Resume.do.am

  15. #12
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    31
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում Հովհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի շատ հզոր վիդեո ունեմ, որը վերաբերում էր այս թեմային մեր 10 ամսվա սովորածը 10 րեպեում ցույց է տալիս թե ինչպես է ընդհանրապես ցանցն աշխատում ափսոս շատ մեծ է և չգիտեմ թե, որ հասցեով այն կարող եք քաշել, իրենց կայքը հետևյալն է http://warriorsofthe.net/
    խորհուրդ կտամ անգլերենը քաշել լավն է ու մեկ էլ մի քիչ առաջ նայեցի պարզվում է, որ 10 տարի նույն ֆիլմն են ցույց տալիս ու մինչ այժմ գումար վաստակում
    Վերջին խմբագրող՝ Հովհաննես: 29.07.2009, 00:59:
    Resume.do.am

  16. #13
    Լիարժեք անդամ SDes77-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    knowledgenet Cisco հրաշալի տեսագիրք կա, խորհուրդ եմ տալիս:

  17. #14
    Մշտական անդամ Cracker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2006
    Հասցե
    Orange Armenia
    Տարիք
    34
    Գրառումներ
    262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Մեջբերում SDes77-ի խոսքերից Նայել գրառումը
    knowledgenet Cisco հրաշալի տեսագիրք կա, խորհուրդ եմ տալիս:
    Հոյակապ բան ա, ինձ շատ ա օգնել
    Здесь могла быть моя подпись...

  18. #15
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    31
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային ցանցերի աշխատանքը

    Ժողովուրդ խնդրում եմ իմ ասած վիդեոն մեկդ նայեք տեսեք ոնցն ա 78 Մբ ա վոնցվոր
    Resume.do.am

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 723
    Վերջինը: 13.05.2017, 01:10
  2. Համատիրությունների աշխատանքը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2012, 10:36
  3. Ի՞նպես թեթևացնել համակարգչի աշխատանքը
    Հեղինակ՝ John, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 30.08.2011, 23:11
  4. Ամեն ինչ համակարգչային ցանցերի մասին Պրոայթիլաբ թիմի կողմից
    Հեղինակ՝ Dar, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.03.2011, 15:50
  5. Router Սարքի աշխատանքը ծրագրով
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 01.09.2008, 21:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •