User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրանց էլ չխկլը փակ, ինչո՞վ են առավել: Հաստատ չեմ հիշում, բայց կարծեմ նորից Ամերիաբանկն էր, որ Հին Էրիվան ռեստորանն էր ուզում իրենով անել:
    Բագրատյանի այս "հարցազրույցը" երբ կարդացի, դուրս շատ եկավ: Իրականությունը այն է, որ եկեղեցու շարքային սպասավորները նվիրյալներ են, ու ցավալիորեն, երբ քննադատության է ենթարկվում եկեղեցին, իրենք էլ "հարված" են ստանում: Հոդվածը իրականում երկար է, մի քանի հատված եմ մեջբերում`

    Երբ եկեղեցու տնտեսական գործունեությունը չափն ու սահմանն անցավ, պետությունը կործանվեց

    Լուսավորչի տոհմը սկզբնական շրջանում մոբիլիզացրեց հայերին, թագավորներն աշխուժացան, վերամիավորեցին Հայաստանը, բայց կարճ ժամանակ հետո սկսեց, կալվածքներ կուտակել, մրցակցել արքունիքի հետ և այդ պայքարում սկսեց հակապետական ինտրիգներ հյուսել նախարարների հետ (մոտավորապես 4-րդ դարի կեսերից), ապա նաև խաղեր տվեց առանձին-առանձին Բյուզանդիայի և Պարսկաստանի հետ, թուլացրեց կենտրոնական թագավորությունը և 428-ին կործանեց Արշակունիներին։ Սա նշվում է բոլոր հայ պատմիչների կողմից։

    Տարբեր թվեր կան, թե որքան հայկական եկեղեցիներ են եղել աշխարհում: Մեզ հայտնի է, որ 20-րդ դարի սկզբին` մինչև 1915թ. ցեղասպանությունը, նման հաշվարկի փորձեր արել է Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը: Մեզ հայտնի է հետևյալ թիվը` մոտ 2.6 հազար վանք ու եկեղեցի: Մնացյալ հայոց աշխարհում և դրանից դուրս մենք ունենք մոտավորապես նույնքան քրիստոնեական հուշարձաններ: Երբևիցե հաշվե՞լ եք` մոտավորապես 5000 եկեղեցի, վանք, մենաստան և այլն կառուցելու համար այսօրվա գներով ինչքան փող է պետք: Դրանցից ամեն մեկն արժե 5-10 մլն դոլար: 10 մլն դոլարը եթե բազմապատկում ենք 5000-ով, ապա այսօրվա գներով դրա վրա ծախսվել է մոտ 50 մլրդ դոլար: Այդ եկեղեցիների միջին տարիքը կլինի մոտ 1000 տարի: 50 մլրդ դոլար է ծախսվել դրանց կառուցման վրա: Բայց կառուցումից հետո շահագործել է պետք, ընթացիկ ծախսերը հոգալ, վերանորոգել և այլն։ Պահպանման ու վերանորոգման ծախսերը գնահատելով տարեկան մինչև 0.5 տոկոս կառուցման արժեքից և յուրաքանչյուր եկեղեցու կամ նմանատիպ կառույցի շահագործման ժամկետը ենթադրելով միջինը 500 տարի, ստանում ենք 250 մլրդ դոլարի կարգի թիվ: Այսինքն` երկրի ռեսուրսներից մոտ 300 մլրդ դոլար տրամադրվել է դրան: Հիմա պատկերացրեք, որ այդ գումարի 10%-ը տրամադրվեր պետական շինարարությանը: Կարելի է հարց տալ` բայց չէ՞ որ եկեղեցին դպրոցներ ու հիվանդանոցներ էր պահում։ Ես դրա մեջ նույնիսկ բացասական բան եմ նկատում, քանի որ դրանք համակարգաստեղծ կառույցներ են, և եթե մենք դպրոցը կամ հիվանդանոցը տալիս ենք եկեղեցուն, ուրեմն պետության գոյության կարիքը չկա: Փաստորեն եկեղեցի սարքելն և այն ժամանակ, և հիմա եղել է խնայողության ձև: Դրանից հետո հասարակության մեջ այլ կուտակման աղբյուր կլինե՞ր:

    Երբ գալիս էին օտարերկրյա նվաճողները, նրանք մի քանի տարի հետո սկսում էին բարեկամանալ հայ եկեղեցու հետ` հասկանալով, որ բարեկամ լինելով եկեղեցուն` հնազանդ կպահեն ժողովրդին: Եվ բարեկամանալու համար մեկ ձևը եկեղեցին հարկերից ազատելն էր: Երբ վերջինս ճանաչվում էր նվաճողի կողմից, հայ ազնվականները մասսայաբար հողերը տալիս էին եկեղեցուն` հարկերից խուսափելու համար: Բայց սա քանդում էր աշխարհիկ իշխանությունը. ուրեմն հասարակությունը բյուջե չուներ: Բյուջե ուներ միայն եկեղեցին, որը, կրկնում եմ, վատ տնտեսվարող սուբյեկտ է:

    Գիտե՞ք Ռուսաստանում կառուցված եկեղեցիների ընդհանուր թիվը: 27 հազար: Հաշվարկից ստացվում է, որ Հայաստանում պատմականորեն գրեթե ամեն մի բնակավայր ունեցել է իր եկեղեցին, իսկ Ռուսաստանում 4-5 բնակավայրին մեկ եկեղեցի է ընկել: Այսինքն` եկեղեցաշինության նորման բնակավայրերի հաշվարկով բարձր է մոտ 5 անգամ: Եկեղեցի սարքելը հիմա էլ հայ մեծահարուստների համար խնայողության ձև է, դեպոզիտ է: Կարող են վիճել, որ դա իր փողերն է` ինչ ուզում, անում է, բայց որպես տնտեսագետ` ես վերլուծում եմ փողի մակրոտնտեսական հոսքը: Պետությանը հարկ չեն տալիս, այդ փողով եկեղեցի են կառուցում:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.06.2013), Peace (04.06.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ձեր կարծիքը
    Հեղինակ՝ Morg, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.02.2011, 12:48
  2. Սոցիալական էջանշում. Ձեր կարծիքը
    Հեղինակ՝ e-armenians, բաժին` Վեբ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.02.2011, 00:36
  3. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58
  4. «Մենք ենք» հաղորդման մասին ձեր կարծիքը
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.02.2009, 02:28
  5. Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 29.09.2008, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •