Շատ վտանգավոր զարգացումներ...

Կառավարությունը որոշեց Եհովայի վկաներին 112 հազար եվրո վճարել

Գործադիրն այսօր որոշել է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը 112 հազար եվրոյին համարժեք գումար հատկացնել` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» N 23978/06 գանգատով 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» թիվ 23978/06 գանգատով 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացրած վճռի` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել`

1. 6,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր դիմումատուին` Հայկ Խաչատրյանին (1-ին դիմումատու), Տիգրան Աբրահամյանին (2-րդ դիմումատու), Նարեկ Ալավերդյանին ( 3-դ դիմումատու), Տարոն Այվազյանին ( 4-րդ դիմումատու), Հարազատ Ազատյանին ( 5-րդ դիմումատու), Արթուր Չիլինգարովին ( 6-րդ դիմումատու), Վաղարշակ Մարգարյանին (7-րդ դիմումատու), Գագիկ Դավթյանին (8-րդ դիմումատու), Բորիս Մելքումյանին (9-դ դիմումատու), Վահե Գրիգորյանին (12-րդ դիմումատու), Գարեգին Մելքոնյանին (13-րդ դիմումատու), Աղվան Մհլամյանին (14-րդ դիմումատու), Գերասիմ Մհլամյանին (15-րդ դիմումատու), Հենրիկ Սաֆարյանին ( 16-րդ դիմումատու), Շալիկո Սարգսյանին 17-րդ դիմումատու), Արսեն Սևոյանին (18-րդ դիմումատու) և Կառլեն Սիմոնյանին (19-րդ դիմումատու)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,

2. 10 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ բոլոր դիմումատուներին միասին` որպես դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցում:

Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2013 թվականի փետրվարի 27-ին, հետևաբար, վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2013 թվականի մայիսի 27-ն է:

2000-ականների կեսերին Եհովայի վերը նշված վկաներն այլընտրանքային ծառայություն էին անցնում Հայաստանի հիվանդանոցներում: Որոշ ժամանակ անց, սակայն, նրանք հրաժարվել էին ծառայությունից` հայտարարելով, որ չեն աշխատի բանակի վերահսկողության տակ: Ծառայության վայրը լքելու համար նրանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, հետագայում կարճվել էր: Այնուամենայնիվ, Եհովայի վկաները համարել էին, որ իրենց իրավունքները խախտվել են, և դիմել էին ՄԻԵԴ: Վերջինս էլ որոշել էր, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որը երաշխավորում է անձնական ազատություն և անձեռնմխելիություն: Այսինքն` Եհովայի վկաների ձերբակալումը համարվել է անօրինական և որոշվել, որ նրանք փոխհատուցման իրավունք ունեն:
Մի պետություն, որը պատերազմի մեջ է, չպետք է թույլ տա հետագա նման վճիռների հնարավորությունն անգամ: Պետք է ընդամենը մեղադրանք ներկայացնել այս կրոնական կազմակերպությանը` հակապետական գործունեության մեջ ու նամակ ուղարկել` հետևյալ հաղորդագրությամբ` չխկլը փակ:



հ.գ. թեմայի վերնագիրը կարելի է խմբագրել, ասենք` Կրոնական կազմակերպությունների գործունեության հակապետական դրսևորումներ