User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,817
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

    Ահա այստեղ կարող եք գտնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՀՀ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի վերաբերյալ։

    Նրանք քննադատել են համարյա բոլոր փոփոխությունները և նաև մի քանի գործող օրենքներ։ Հայտնել են իրենց կարծիքը հոգեվորսություն հասկացության վերաբերյալ։

    Այս փոփոխությունները կոչված էին խոչնդոտելու կրոնական կազմակերպությունների գրանցմանը և հետագա գործունեությանը։ Ինչպես հայտնել էին քաղաքական գործիչներից և լրագրողներից ոմանք այս փոփոխությունները հատկապես նախատեսված էին Եհովայի վկաներ կազմակերպության գործունեության դեմ։

  2. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

    19... The acknowledgement of the special historical role of a specific religion in a country is not per se impermissible, but must not be allowed to lead to, or serve as the basis for discriminations against other religious communities that may not have the same kind of specific role.
    Այս մասը չեմ հասկանում Ինչո՞ւ որևէ կրոնական կազմակերպություն, որը Հայաստանի և հայ ժողովրդի համար ոչ մի հատուկ բան չի արել, պետք է լրիվ նույն իրավունքներն ունենա ՀԱԵ հետ, որի ներդրումը ազգապահպանության գործի մեջ ճանաչում է նաև պետությունը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  3. #3
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

    քանի որ բոլորը հավասար են օրենքի առջև

    իսկ հայերեն կամ ռուսերեն տարբերակը չկա կարծիքի?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dragon (27.07.2009)

  5. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մասը չեմ հասկանում Ինչո՞ւ որևէ կրոնական կազմակերպություն, որը Հայաստանի և հայ ժողովրդի համար ոչ մի հատուկ բան չի արել, պետք է լրիվ նույն իրավունքներն ունենա ՀԱԵ հետ, որի ներդրումը ազգապահպանության գործի մեջ ճանաչում է նաև պետությունը:
    ընդհանրապես ոչ մի կրոնական կազմակերպություն պաշտոնապես չպիտի հովանավորվի պետության կողմից. ՀՀ-ն աշխարհիկ պետություն է

  6. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ընդհանրապես ոչ մի կրոնական կազմակերպություն պաշտոնապես չպիտի հովանավորվի պետության կողմից. ՀՀ-ն աշխարհիկ պետություն է
    Աշխարհիկ, բայց ոչ միջազգային: ՀԱԵ-ն ազգային արժեք է: Նրա ստեղծածը առաջին հերթին հայ ազգին է պատկանում, հետո միայն՝ աշխարհին: Վենետիկը չէ, որ պետք է որոշի, թե մենք ինչ պետք է անենք մեր ազգային արժեքների հետ, ինչպես դրանք գնահատենք, պահպանենք և զարգացնենք, կարծում եմ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,817
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհիկ, բայց ոչ միջազգային: ՀԱԵ-ն ազգային արժեք է: Նրա ստեղծածը առաջին հերթին հայ ազգին է պատկանում, հետո միայն՝ աշխարհին: Վենետիկը չէ, որ պետք է որոշի, թե մենք ինչ պետք է անենք մեր ազգային արժեքների հետ, ինչպես դրանք գնահատենք, պահպանենք և զարգացնենք, կարծում եմ:
    Արսեն ջան, ես քեզ լիովին հասկանում եմ, սակայն օրենքները պետք է կազմվեն անաչառ և արդար։ Դա է կայուն պետության կարևոր նախապայմաններից մեկը։ Առանց որևէ ակնարկ անելու կամ որևէ մեկին վիրավորելու ցանկության, մեջ եմ բերում Լույս Բրանդեսի խոսքերը, որոնք գրված են ԱՄՆ Կոնգրեսի շենքի (Կապիտոլիայի) վրա. «Մարդու ազատության մեծագույն վտանգը, որը անտեսանելի է և անկանխատեսելի, դա նախանձախնդիր և բարի միտումներ ունեցող, սակայն հասկացողություն չունեցող մարդիկ են»։

  8. #7
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսեն ջան, ես քեզ լիովին հասկանում եմ, սակայն օրենքները պետք է կազմվեն անաչառ և արդար։ Դա է կայուն պետության կարևոր նախապայմաններից մեկը։ Առանց որևէ ակնարկ անելու կամ որևէ մեկին վիրավորելու ցանկության, մեջ եմ բերում Լույս Բրանդեսի խոսքերը, որոնք գրված են ԱՄՆ Կոնգրեսի շենքի (Կապիտոլիայի) վրա. «Մարդու ազատության մեծագույն վտանգը, որը անտեսանելի է և անկանխատեսելի, դա նախանձախնդիր և բարի միտումներ ունեցող, սակայն հասկացողություն չունեցող մարդիկ են»։
    Jarre ջան, հայ-հայներս գնացել, վայ-վայներս էր մնացել: Եթե մեր հայրենիքում այսօր պատանիներին ծեծում են նրա համար, որ խաղաղ ու արտոնված միտինգի ժամն են փորձել իրազեկել, մյուս հարցերում ինչու՞ ես արդար վերաբերմունք սպասում պետության կողմից:

    … բայց մի րոպե… «Եհովայի վկաներն» էն կրոնական կազմակերպությունը չէ՞, որի հետնորդները հրաժարվում են ծառայել իրենց հայրենիքին:

  9. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ վտանգավոր զարգացումներ...

    Կառավարությունը որոշեց Եհովայի վկաներին 112 հազար եվրո վճարել

    Գործադիրն այսօր որոշել է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը 112 հազար եվրոյին համարժեք գումար հատկացնել` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» N 23978/06 գանգատով 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով։

    Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» թիվ 23978/06 գանգատով 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացրած վճռի` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել`

    1. 6,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր դիմումատուին` Հայկ Խաչատրյանին (1-ին դիմումատու), Տիգրան Աբրահամյանին (2-րդ դիմումատու), Նարեկ Ալավերդյանին ( 3-դ դիմումատու), Տարոն Այվազյանին ( 4-րդ դիմումատու), Հարազատ Ազատյանին ( 5-րդ դիմումատու), Արթուր Չիլինգարովին ( 6-րդ դիմումատու), Վաղարշակ Մարգարյանին (7-րդ դիմումատու), Գագիկ Դավթյանին (8-րդ դիմումատու), Բորիս Մելքումյանին (9-դ դիմումատու), Վահե Գրիգորյանին (12-րդ դիմումատու), Գարեգին Մելքոնյանին (13-րդ դիմումատու), Աղվան Մհլամյանին (14-րդ դիմումատու), Գերասիմ Մհլամյանին (15-րդ դիմումատու), Հենրիկ Սաֆարյանին ( 16-րդ դիմումատու), Շալիկո Սարգսյանին 17-րդ դիմումատու), Արսեն Սևոյանին (18-րդ դիմումատու) և Կառլեն Սիմոնյանին (19-րդ դիմումատու)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,

    2. 10 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ բոլոր դիմումատուներին միասին` որպես դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցում:

    Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2013 թվականի փետրվարի 27-ին, հետևաբար, վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2013 թվականի մայիսի 27-ն է:

    2000-ականների կեսերին Եհովայի վերը նշված վկաներն այլընտրանքային ծառայություն էին անցնում Հայաստանի հիվանդանոցներում: Որոշ ժամանակ անց, սակայն, նրանք հրաժարվել էին ծառայությունից` հայտարարելով, որ չեն աշխատի բանակի վերահսկողության տակ: Ծառայության վայրը լքելու համար նրանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, հետագայում կարճվել էր: Այնուամենայնիվ, Եհովայի վկաները համարել էին, որ իրենց իրավունքները խախտվել են, և դիմել էին ՄԻԵԴ: Վերջինս էլ որոշել էր, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որը երաշխավորում է անձնական ազատություն և անձեռնմխելիություն: Այսինքն` Եհովայի վկաների ձերբակալումը համարվել է անօրինական և որոշվել, որ նրանք փոխհատուցման իրավունք ունեն:
    Մի պետություն, որը պատերազմի մեջ է, չպետք է թույլ տա հետագա նման վճիռների հնարավորությունն անգամ: Պետք է ընդամենը մեղադրանք ներկայացնել այս կրոնական կազմակերպությանը` հակապետական գործունեության մեջ ու նամակ ուղարկել` հետևյալ հաղորդագրությամբ` չխկլը փակ:



    հ.գ. թեմայի վերնագիրը կարելի է խմբագրել, ասենք` Կրոնական կազմակերպությունների գործունեության հակապետական դրսևորումներ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,817
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստղ ջան, բա սրա՞նց ինչ անենք։ Չխկլը փա՞կ։
    Անկեղծ հետաքրքիր ա քո կարծիքը։ Առանց սարկազմի եմ հարցնում։ Պարզապես իմ կարծիքով էս էլ ա հակապետականություն ու հավասարապես պիտի նման կրոնն էլ չխկը փակ արվի։

    http://hetq.am/arm/news/26891/ovqer-...3dw.send%22%7D

    Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը



    Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը (տես ներքեւում): Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

    Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:

    Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին:

    «Ամերիաբանկը» «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցված վարկի գումարներից շուրջ 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Վարկային միջոցները փոխանցվել են.

    1. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար,

    2. «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,

    3. «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

    Ներկայացնենք ուշագրավ եւս մեկ փաստ: Կիպրոսի օֆշորային ընկերություններին փոխանցված գումարների մի մասը նույն ժամանակահատվածում հետ է փոխանցվել «Ձորագյուղ» ա/կ-ի՝ «Ամերիաբանկի» հաշիվներին: Մասնավորապես՝ «STR EMERALD LIMITED»-ը փոխանցել է 3 մլն 233 հազար, իսկ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը՝ 2 մլն 99 հազար 773 դոլար:

    Իսկ ո՞վ է Աշոտ Սուքիասյանը: Հայաստանյան լրատվամիջոցներում տարբեր առիթներով հիշատակումներ են եղել նրա մասին: Դրանցից մեկի համաձայն՝ նրա քավորը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, եւ Կճոյանին թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենան նվիրել է հենց Աշոտ Սուքիասյանը:

    «Ձորագյուղ» ա/կ-ն հավասար բաժնեմասերով պատկանում է Աշոտ Սուքիասյանին, նրա կնոջն ու դստերը: Հայտնի է, որ նա բազմաթիվ մարդկանց պարտք է ոչ միայն Հայաստանում, այլեւ Աֆրիկայում եւ Ռուսաստանում: Այժմ վերջինս ընատնիքով լքել է Հայաստանը: Առայժմ մեզ չի հաջողվել կապ հաստատել նրա հետ:

    Ոստիկանությունում վերը նշված վարկային պատմության առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն որեւէ մեկի նկատմամբ դեռեւս մեղադրանք առաջադրված չէ: Հանցագործության մասին հաղորդում ներկայացրածներից մեկն էլ գործարար Փայլակ Հայրապետյանն է: Նա պատմում է, թե ինչպես է հայտնվել այս պատմության կիզակետում ու կանգնել ունեզրկման եզրին:

    «2009 թ. Հայաստանում ադամանդագործության եւ ոսկերչության զարգացման պետական ծրագրի շրջանակներում հիմնեցի ձեռնարկություն եւ բացեցի 400 աշխատատեղ: Մեծ գումարներ ծախսեցի՝ 3,5 մլն դոլար, կառուցեցի գործարան եւ հիմնեցի ուսումնարան՝ մասնագետների պատրաստման համար: Մեկ էլ մի օր ինձ զանգեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը եւ կանչեց վարչապետի մոտ՝ ոլորտին վերաբերող շտապ խորհրդակցության»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը:

    Վերջինս նշում է, որ երբ հասել է նախարարություն, վարչապետն արդեն խորհրդակցությունից դուրս էր եկել, ու նրան հանդիպել է աստիճանահարթակին: Մտել է խորհրդակցական սենյակ, նստած են եղել էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը, նրա կողքին՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, իսկ մյուս կողքին՝ Աշոտ Սուքիասյանը:

    Նախարարը հանդիպմանը ներկա ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտում գործող 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ ՌԴ-ն Հայաստանին տրամադրելիք 500 մլն ԱՄՆ դոլարի վարկից 100 միլիոնը հատկացնելու է ադամանդի հումքի տեսքով: Ընդ որում՝ Ռուսաստանը համաձայնվել է, որ մեր երկիրը վարկի տվյալ մասը վերադարձնի հենց ապրանքի՝ մշակված ադամանդի տեսքով: Նախարարը ներկայացրել է Կառավարության պահանջը՝ խորհրդակցությանը ներկա արդյունաբերողներն այս վարկավորման շրջանակներում պետք է աշխատանքով ապահովեն 10 հազար մարդու:

    «Մեկ էլ նախարարը խոսքը փոխանցեց Աշոտ Սուքիասյանին, եւ նա ասաց, որ ինքը Աֆրիկայի Սիերա Լեոնե պետությունում ոսկու եւ ադամանդի հանքեր ունի եւ պատրաստ է բարձրորակ հումքով ապահովել Ռուսաստանի առաջարկածից 15 տոկոսով էժան,- պատմում է գործարար Հայրապետյանը,- բոլորն ուրախացան, Երիցյանը, թե՝ ընկերներ, մեզ ձեռնտու է: Պայմանավորվեցինք, եւ 20 օր հետո Աշոտը բերեց ադամանդի հումքի նմուշը: Այս հանդիպմանն արդեն ներկա էին 17-18 գործարար, բոլորն իրենց մասնագետներով էին եկել: Իսկապես ադամանդի հումքի որակը շատ բարձր էր»:

    Սուքիասյանը, սակայն, նշել է, որ հայ գործարարներին տարիներ շարունակ նման հումք կարող է մատակարարել, եթե իր աֆրիկյան հանքերում 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարվի՝ անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար: Հանդիպման մասնակիցներն Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի ուղեկցությամբ գնացել են «Սվիս» բանկ:

    «Քանի որ նման մաշտաբի պետական ծրագիր էր, ես էլ ներկաներից տարիքով ամենամեծն էի, ասացի, որ կարող եմ միանգամից իմ գույքը գրավադրել, որպեսզի մյուսներն էլ ամեն մեկն առանձին-առանձին իր ունեցածը գրավ չդներ: Ժամկետն էլ երկար չէր՝ 3 տարով պետք է վարկը տրվեր»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը:

    Որոշ ժամանակ անց Աշոտ Սուքիասյանը տեղեկացրել է, որ «Սվիս» բանկը հրաժարվել է վարկը տրամադրել, սակայն վարչապետի, նախարար Երիցյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ անհրաժեշտ գումարները համաձայնվել է տրամադրել «Ամերիաբանկը»: Աշոտ Սուքիասյանն իրեն տրված լիազորագրով «Ամերիաբանկում» գրավադրել է Փայլակ Հարյապետյանին պատկանող մոտ 33 մլն դոլար ընդհանուր արժեքով գույքը եւ բանկից ստացել 10,7 մլն դոլարի վարկ:

    «Բիզնես ծրագիրը, որի հիման վրա բանկը գումարները տվել է, կազմել է հենց «Ամերիաբանկը»: Դրա համար Աշոտ Սուքիասյանը վճարել է 6 հազար դոլար»,- ասում է Փ. Հայրապետյանը:

    Նշյալ բիզնես նախագիծը շատ նման է 2008 եւ 2013 թթ. ՀՀ կառավարության ծրագրերին: Սա եւս մի հավակնոտ ծրագիր է, եւ այս դեպքում խոսքը «Հայաստանը աշխարհը ադամանդի հղկման և վաճառքի կենտրոններից մեկը դարձնելու» մասին է: Իհարկե, այս անգամ խոստացողը վարկառուն է, ըստ բիզնես նախագծի՝ «Ձորաղբյուր» ՍՊԸ-ն: Մինչդեռ բանկը գումարները փոխանցել է նույնանուն ա/կ-ին, մի անուն, որի մասին բիզնես նախագծում ընդհանրապես ոչ մի նշում չկա:

    Ինչո՞ւ կամ ո՞ւմ հանձնարարականով է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն այս կերպ վարվել: Ինչո՞ւ չի վերահսկել, թե ինչի վրա են ծախսվել վարկային միջոցները, մանավանդ, որ գումարը փոխանցել է մաս-մաս եւ կարող էր, ասենք, 7-րդ փոխանցումը չկատարել ու վարկի տրամադրումը կասեցնել, քանի որ նախորդ 6 փոխանցումներից եւ ոչ մեկով վարկառուն որեւէ պարտավորություն չէր կատարել: Ավելին՝ բանկը «աչք է փակել» այն հանգամանքի վրա, որ իր փոխանցած գումարների մի մասը նորից հետ է փոխանցվել հենց «Ամերիաբանկում» բացված՝ «Ձորաղբյուր» ա/կ-ի հաշվեհամարներին: Ի հեճուկս այս ամենի՝ «Ամերիաբանկը» սեփականության իրավունքով իր անունով է գրանցել Փայլակ Հայրապետյանին պատկանող գրավադրված ամբողջ գույքը:

    շարունակելի

  11. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրանց էլ չխկլը փակ, ինչո՞վ են առավել: Հաստատ չեմ հիշում, բայց կարծեմ նորից Ամերիաբանկն էր, որ Հին Էրիվան ռեստորանն էր ուզում իրենով անել:
    Բագրատյանի այս "հարցազրույցը" երբ կարդացի, դուրս շատ եկավ: Իրականությունը այն է, որ եկեղեցու շարքային սպասավորները նվիրյալներ են, ու ցավալիորեն, երբ քննադատության է ենթարկվում եկեղեցին, իրենք էլ "հարված" են ստանում: Հոդվածը իրականում երկար է, մի քանի հատված եմ մեջբերում`

    Երբ եկեղեցու տնտեսական գործունեությունը չափն ու սահմանն անցավ, պետությունը կործանվեց

    Լուսավորչի տոհմը սկզբնական շրջանում մոբիլիզացրեց հայերին, թագավորներն աշխուժացան, վերամիավորեցին Հայաստանը, բայց կարճ ժամանակ հետո սկսեց, կալվածքներ կուտակել, մրցակցել արքունիքի հետ և այդ պայքարում սկսեց հակապետական ինտրիգներ հյուսել նախարարների հետ (մոտավորապես 4-րդ դարի կեսերից), ապա նաև խաղեր տվեց առանձին-առանձին Բյուզանդիայի և Պարսկաստանի հետ, թուլացրեց կենտրոնական թագավորությունը և 428-ին կործանեց Արշակունիներին։ Սա նշվում է բոլոր հայ պատմիչների կողմից։

    Տարբեր թվեր կան, թե որքան հայկական եկեղեցիներ են եղել աշխարհում: Մեզ հայտնի է, որ 20-րդ դարի սկզբին` մինչև 1915թ. ցեղասպանությունը, նման հաշվարկի փորձեր արել է Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը: Մեզ հայտնի է հետևյալ թիվը` մոտ 2.6 հազար վանք ու եկեղեցի: Մնացյալ հայոց աշխարհում և դրանից դուրս մենք ունենք մոտավորապես նույնքան քրիստոնեական հուշարձաններ: Երբևիցե հաշվե՞լ եք` մոտավորապես 5000 եկեղեցի, վանք, մենաստան և այլն կառուցելու համար այսօրվա գներով ինչքան փող է պետք: Դրանցից ամեն մեկն արժե 5-10 մլն դոլար: 10 մլն դոլարը եթե բազմապատկում ենք 5000-ով, ապա այսօրվա գներով դրա վրա ծախսվել է մոտ 50 մլրդ դոլար: Այդ եկեղեցիների միջին տարիքը կլինի մոտ 1000 տարի: 50 մլրդ դոլար է ծախսվել դրանց կառուցման վրա: Բայց կառուցումից հետո շահագործել է պետք, ընթացիկ ծախսերը հոգալ, վերանորոգել և այլն։ Պահպանման ու վերանորոգման ծախսերը գնահատելով տարեկան մինչև 0.5 տոկոս կառուցման արժեքից և յուրաքանչյուր եկեղեցու կամ նմանատիպ կառույցի շահագործման ժամկետը ենթադրելով միջինը 500 տարի, ստանում ենք 250 մլրդ դոլարի կարգի թիվ: Այսինքն` երկրի ռեսուրսներից մոտ 300 մլրդ դոլար տրամադրվել է դրան: Հիմա պատկերացրեք, որ այդ գումարի 10%-ը տրամադրվեր պետական շինարարությանը: Կարելի է հարց տալ` բայց չէ՞ որ եկեղեցին դպրոցներ ու հիվանդանոցներ էր պահում։ Ես դրա մեջ նույնիսկ բացասական բան եմ նկատում, քանի որ դրանք համակարգաստեղծ կառույցներ են, և եթե մենք դպրոցը կամ հիվանդանոցը տալիս ենք եկեղեցուն, ուրեմն պետության գոյության կարիքը չկա: Փաստորեն եկեղեցի սարքելն և այն ժամանակ, և հիմա եղել է խնայողության ձև: Դրանից հետո հասարակության մեջ այլ կուտակման աղբյուր կլինե՞ր:

    Երբ գալիս էին օտարերկրյա նվաճողները, նրանք մի քանի տարի հետո սկսում էին բարեկամանալ հայ եկեղեցու հետ` հասկանալով, որ բարեկամ լինելով եկեղեցուն` հնազանդ կպահեն ժողովրդին: Եվ բարեկամանալու համար մեկ ձևը եկեղեցին հարկերից ազատելն էր: Երբ վերջինս ճանաչվում էր նվաճողի կողմից, հայ ազնվականները մասսայաբար հողերը տալիս էին եկեղեցուն` հարկերից խուսափելու համար: Բայց սա քանդում էր աշխարհիկ իշխանությունը. ուրեմն հասարակությունը բյուջե չուներ: Բյուջե ուներ միայն եկեղեցին, որը, կրկնում եմ, վատ տնտեսվարող սուբյեկտ է:

    Գիտե՞ք Ռուսաստանում կառուցված եկեղեցիների ընդհանուր թիվը: 27 հազար: Հաշվարկից ստացվում է, որ Հայաստանում պատմականորեն գրեթե ամեն մի բնակավայր ունեցել է իր եկեղեցին, իսկ Ռուսաստանում 4-5 բնակավայրին մեկ եկեղեցի է ընկել: Այսինքն` եկեղեցաշինության նորման բնակավայրերի հաշվարկով բարձր է մոտ 5 անգամ: Եկեղեցի սարքելը հիմա էլ հայ մեծահարուստների համար խնայողության ձև է, դեպոզիտ է: Կարող են վիճել, որ դա իր փողերն է` ինչ ուզում, անում է, բայց որպես տնտեսագետ` ես վերլուծում եմ փողի մակրոտնտեսական հոսքը: Պետությանը հարկ չեն տալիս, այդ փողով եկեղեցի են կառուցում:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.06.2013), Peace (04.06.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ձեր կարծիքը
    Հեղինակ՝ Morg, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.02.2011, 12:48
  2. Սոցիալական էջանշում. Ձեր կարծիքը
    Հեղինակ՝ e-armenians, բաժին` Վեբ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.02.2011, 00:36
  3. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58
  4. «Մենք ենք» հաղորդման մասին ձեր կարծիքը
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.02.2009, 02:28
  5. Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 29.09.2008, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •