User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: 20. Հարրի Փոթթեր

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    20. Հարրի Փոթթեր

    20. Հարրի Փոթթեր


    Այս զորամասում բոլորս նոր էինք ու բոլորս բարձրագույն կրթությամբ: Հա, ճիշտ գուշակեցիք, իհարկե ուսումնական զորամաս էր: Ու չնայած բոլորս էլ, կարելի է ասել, նույն տարիքային խմբին էինք պատկանում, բայց իրականում մեր մեջ կային ավելի տարիքովներ ու ավելի փոքրեր: Կային ամուսնացածներ, կար երեխա ունեցող և կար երբևէ սիրո բերկրանքը չզգացած մարդ, կամ էլ իր ողջ կյանքում անհույս ու անփոխադարձ սիրած մեկը: Չնայած բոլորս էլ տարբեր ԲՈՒՀ-երում էինք սովորել, բայց մեր մեջ կային կրթվածներ ու կային անկիրթներ, կային ընթերցասերներ ու կային երբևէ գիրք չբացածներ, կային ինտելեկտուալներ ու կային բթամիտներ, կային երաժշտասերներ ու կային ռաբիս լսողներ, կային ձրիակերներ ու կային աշխատասերներ: Ու չնայած համակարգչային ուսումնական զորամաս էր ու այստեղ բերում էին միայն համակարգչին լավ տիրապետողներին, բայց իրականում կային հրաշալի մասնագետներ, ասենք ծրագրավորողներ ու կային ընդամենը խաղը միացնելու ձևն իմացողներ: Ու երբ զորակոչը պրծավ ու վերջին զինծառայողը իր հետևից փակեց քաղաքակիրթ աշխարհի հոտի փոքրիկ բաժինն իր վրա կրող ծանր, երկաթե դարպասները, թվաց, թե ներկապնակը պարունակում է բոլոր հնարավոր գույները ու այս զորամասում ներկայացված են բացառապես բոլոր տիպերին պատկանող մարդիկ:

    Եվ ինչքան խափուսիկ է այս աշխարհը ու ինչքան սահմանփակ մարդու, հատկապես զինվորի երևակայությունը, որ ենթադրել էր, թե ներկապնակն արդեն հագեցած է:

    Հարրի Փոթթերը մեր զորամաս եկավ զորակոչի ավարտից մի քանի օր անց: Սա մեր զինվորներից միակ էր, որ զորամաս մտավ ոչ թե քաղաքացիական հագուստով, այլ արդեն իսկ զինվորական համազգեստով: Տպավորությունն այնպիսին էր, որ նրան հագցրել են ամենամեծ չափերի համազգեստ, բայց իրականում ամենափոքրն էր, ուղղակի Փոթթերն այնքան վտիտ, փոքրիկ-մոքրիկ էր, որ այդ համազգեստը նրա վրա փոթեր էր տալիս ու անճոռնի կերպով նստում:

    Փոթթերի անունը կնքվեց զորամաս մտնելուց մի քանի րոպե հետո: Նա իսկապես նման էր Հարրիին, իսկ իր մականունը ընդունեց ժպտալով, կլոր ակնոցների տակից աչքերը ճպճպացնելով: Փոթթերն էլ մեր նման ժամանակին էր զորակոչվել, բայց նրան սկզբից այլ ուսումնական զորամաս էին տարել, հետո նոր բերել այստեղ, դրա համար էլ արդեն իսկ համազգեստով էր: Թե ինչու՞ էր այդպես ստացվել, այդպես էլ չիմացա, որովհետև ամեն մեկը մի բան էր պատմում: Մեկն ասում էր, որ փող է տվել, որ զորամասը փոխեն, մյուսը, որ ծանոթ-խնամի-բարեկամ է մեջ գցել, երրորդն ասում էր, որ ուղղակի տեսել են այստեղ ավելի շատ օգուտ կտա, քանի որ հրաշալի մասնագետ է, դրա համար են բերել, չորրորդն ասում էր, որ նախկին զորամասի հրամանատարն ասել է. «էս տղեն չի կարող զինվոր լինել, սրան իմ մոտից տարել»: Այս տարբերակն էլ էր խելքին մոտ, որովհետև արդարության դեպքում Փոթթերին չպետք է զորակոչեին, նա վտիտ էր, նրա տեսողությունը խայտառակ վատ էր, ուներ սրտի, կարծես թե ծանր, հիվանդություն: Բայց Փոթթերին ամեն դեպքում զորակոչել էին ու մինչ զինվորները յուրաքանչյուրն իր տարբերակն էր ասում, թե Փոթթերին ինչի էն մի զորամասից մյուսը բերել, Հարրին նստել էր երկրորդ հարկի իր մահճակալի վրա ու ոտքերը օդում ճոճելով կարդում էր չգիտես որտեղից գտած հաստափոր գիրքը, որը կարծես թե իրենից մեծ էր:

    Զորամասերում բոլորը շատ սրամիտ են, անկախ իրենց հումորի զգացման առկայություն կամ դրա իսպառ բացակայությունից: Ու մինչ Փոթթերը իր գիրքն էր կարդում զինվորներից մեկը փայլեց իր սուր հումորով:

    - Փոթթեր, - գոչեց սա, - դու Հարրի Փոթթերի կինոն տեսել ես:

    - Գիրքն էլ եմ կարդացել, - աչքերն անմեղ ճպճպացնելով պատասխանեց Փոթթերը:

    Հարց տվողը շփոթվեց, որովհետև ներկապնակի այն ներկերից էր, որ երբևէ գիրք չէր բացել, բայց իրեն չկորցրեց:

    - Ավելի լավ, - ասաց, - ուրեմն կիմանաս որ Հարրի Փոթթերն ավելների հետ սեր ունի:

    Ու ընդհանուր «հու-հու»-ների տակ ավելի տվեց Փոթթերի ձեռքը: Փոթթերը նորից անմեղ ճպճպացրեց աչքերը, հետո ժպտաց, ապա վերցրեց ավելը:

    Առաջին իսկ օրվանից Փոթթերի շուրջն անասելի եռուզեռ սկսվեց: Փոթթերը, ում իսկական անունը չեմ հիշում, շատ կրթված մարդ էր, ամեն ինչից տեղյակ ու շատերը հավաքվում էին նրա շուրջը իրենց հետաքրքրող թեմաներով խոսելու, հարցեր տալու, ինչ-որ բաներ քննարկելու համար: Մյուսները հավաքվում էին Փոթթերի շուրջը նրան ծաղրելու ու սուր հումորներ անելու համար, իսկ Փոթթերը զարմանալի համբերությամբ ու անտարբերությամբ լսում էր այդ ամենը: Ու չնայած Փոթթերի շուրջը միշտ էր էդպիսի եռուզեռ, բայց այդ եռուզեռը իր գագաթնակետին հասավ Փոթթերի՝ զորամաս գալուց մոտ մեկ շաբաթ անց:

    Բաղնիքում երեք լվացարան էր ու երեքն էլ զբաղված էին: Մեկի մոտ Փոթթերն էր լվացվում, իսկ մոտ տաս ուրիշ զինվորներ հերթ էին կանգնել: Փոթթերը շտապում էր, որ շուտ տեղը հաջորդին զիջի, ու այդ շտապելու ընթացքում օճառը նրա ձեռքից պլստում ու ընկնում է լվացարանի մեջ: Փոթթերն առանց երկար մտածելու անմիջապես վերցնում է օճառն ու շարունակում լվացվելը:

    Եթե զորամասում հրդեհ լիներ, լուրն այդքան արագ չէր տարածվի, բայց կատարվել էր սարսափելին. զինվորներից մեկը լվացարանից օճառ էր վերցրել... ինչպիսի սարսափելի իրողություն... լուրը մեկ վայրկյան հետո տարածվեց ողջ զորամասում ու զինվորները խառնված հավաքվեցին իրար գլխի:

    Դե բոլորն էլ նոր էին, բայց ամեն մեկն էլ այնքա՜ն շատ բան գիտեր զինվորական ծառայության մասին ու ամենագիտունը վճռեց.

    - Խոհանոցում իրա համար ափսե ու բաժակ առանձնացրեք, էլ ընդհանուրի հետ չպետք է սեղան նստի:

    Բոլորը խելոք դեմքերով գլխով արեցին՝ ի նշան համաձայնության... բա իհարկե, տղան մաքրասեր չի, լվացարանի մեջից օճառ է վերցրել, այն էլ ինչի՞... լվացվելու համար... խայտառակություն, նա այլևս մեր հետ՝ մաքրասերների բանակի հետ չպետք է սեղան նստի, նույն ափսե, բաժակից չպետք է օգտվի:

    Բայց այնպես եղավ, որ Փոթթերը մեկ ուրիշին հեռավոր ծանոթ էր գալիս, ու սրան խնդրել էին Հարրին զորամասում լավ նայել: Սա առաջ եկավ, ու ասաց.

    - Դե լավ, տղերք, եկեք այս անգամ ներենք, տղեն երևի չգիտեր, կբացատրենք:
    - Ի՞նչ ներել, - ասաց առաջինը, - լվացարանից օճառ ա վերցրել: Դու պատկերացնու՞մ ես քո կողքը նստի: Չէ, պիտի բաժակ, ափսե առանձնացնենք...

    Երևի ուզում էր անպայման փորձած լիներ պատժի այդ տեսակը, հեչ որ չէ ծառայությունից հետո թաղում պպզած պատմելու բան կունենար, թե ոնց է բանակում այդ սարսափելի փնթիին մեկուսացրել՝ ի շահ բոլորի:

    Բայց երկրորդն էլ չզիջեց, զինվորները բաժանվեցին երկու մասի: Մի մասը ներելու կողմնակից էր, մի մասը պատժելու: Ի վերջո բարեգթությունը հաղթեց ու ընդհանուր որոշում կայացվեց Փոթթերին ներել: Հարրին կանչեցին.

    - Փոթթեր, ճի՞շտ է, որ օճառն ընկել է լվացարանը, իսկ դու վերցրել ես, - հարցրեց դատարանը:
    - Ահա, - պատասխանեց Փոթթերը:
    - Փոթթեր, սա բանակ է, այստեղ այդպիսի բան անել չի կարելի, եթե լվացարանը ինչ-որ բան է ընկել, այն էլ չեն վերցնում, այդպես մնում է, հասկանու՞մ ես, - հարցրեց դատարանը:
    - Ահա, - պատասխանեց Փոթթերը:
    - Փոթթեր, եթե նորից ընկնի, կվերցնե՞ս, - հարցրեց դատարանը:
    - Ահա, - պատասխանեց Փոթթերը:

    Դատարանը եռաց: Զինվորները վրդովեցին: Այս տղան ծաղրու՞մ է, ի՞նչ է: Սկսեցին գոռալ, բղավել, գոչել: Ի վերջո առաջ եկավ նրա հովանավորը.

    - Փոթթեր, էլ չանես:

    - Ահա, - պատասխանեց Փոթթերը:

    Հարցը համարվեց փակված, միջադեպը՝ մոռացված:

    Անցավ մեկ ժամ, երեկո էր, զինվորները զբոսնում էին, երբ վախեցած դեմքով մեկը դուրս թռավ ու բղավեց.

    - Ջրհեղե՜ղ, կարաու՜լ, կատարվել է սարսափելին:
    - Ի՞նչ է եղել, - վախեցան զինվորները:
    - Ես ու Փոթթերը բաղնիքում էինք, Փոթթերի ձեռքից օճառն ընկավ լվացարանը, իսկ ինքը վերցրեց ու շարունակեց լվացվելը:

    Զորամասը փոթորկեց: Նորից հավաքվեց դատարանը՝ Փոթթերի համար մահվան դատավճիռ կայացնելու: Նորից նույն քննարկումները, նույն պատմությունները: Կանչեցին Փոթթերին:

    - Փոթթեր, վերցրե՞լ ես:
    - Ահա:
    - Փոթթեր, զգուշացրել էինք, չէ՞:
    - Մոռացել էի, ներեք:
    - Էլ չե՞ս անի:
    - Հըը:

    Դատարանը բարի էր, դատարանը ներեց Փոթթերին:

    Անցավ երեք օր: Միջադեպը մոռացված էր: Փոթթերը լվացվում էր: Բաղնիքում էին նորից մոտ մեկ տասնյակ զինվորներ: Փոթթերի ձեռքից օճառը նորից պլստաց, նորից ընկավ լվացարանը... Փոթթերը նորից վերցրեց:

    Զորամասում այդ օրը համաշխարհային իրարջարդոցի ու իրար վրա գոռգռոցի էր: Փոթթերի օճառը դարձավ մի կաթիլ մեղրը: Բայց ի վերջո բոլորն էլ իրար ձեռք սեղմեցին, համաձայնվելով, որ Փոթթերին վերջին հնարավորություն են տալիս: Երկար բացատրեցին: Կտրուկ բացատրեցին: Սպառնացին: Հարցրին հասկացե՞լ է, թե՞ ոչ:

    - Ահա, - պատասխանեց Փոթթերը:

    Հաջորդ օրերին նման բան տեղի չունեցավ: Փոթթերին այլևս ոչ մեկը չտեսավ լվացարան օճառ գցելուց կամ գցած օճառը վերցնելուց: Այդ մասին չէին խոսում: Թվում էր, թե բոլորը մոռացել էին, իսկ գուցե չէին մոռացել, ուղղակի չէին խոսում: Իսկ ես հիշում էի, ու ժպիտս թաքցնելով ամեն օր նայում էի, թե Փոթթերն ինչպես է սպասում, որ բոլորը գնան, լվացվեն, պրծնեն, և նոր միայն ինքն էլ էր գնում լվացվելու, բոլորից հետո, բոլորից առանձին, մենակ: Մտքումս պատկերացնում էի, թե ինչպես է Փոթթերի ձեռքից օճառը պլստում, ընկնում լվացարանը, իսկ ինքը վախեցած չորս կողմն է նայում ու տեսնելով, որ ոչ մեկը չկա, հանգիստ շունչ քաշելով վերցնում օճառը:

    Շատ օրեր անց պարզվեց, որ ճիշտ եմ: Պատահական էնպես եղավ, որ գնացի սառը ջրով երեսս լվանալու՝ թարմանալու համար, ճիշտ այն ժամանակ, երբ Փոթթերը լվացվում էր: Փոթթերը լարվեց: Զգացվում էր, որ նրան հուզում է իմ ներկայությունը: Որոշեցի արագ ցայել երեսս ու դուրս գալ, բայց չհասցրի: Փոթթերի ձեռքից օճառը պլստաց ու... լվացարանն ընկավ: Փոթթերի նախանձելի արագությամբ վերցրեց օճառն ու վախեցած իմ կողմը նայեց... երևի թե երբեք մտքիցս դուրս չի գա նրա սարսափած հայացքը, այդպես մենակ զոհն է նայում իր դահճին:

    - Ի՞նչ օճառ է, - հարցրի, վայրկենական կողմնորոշվելով:
    - Oriflame, - պատասխանեց վախվորած:
    - Աաա, իմ սիրածն է: Լսի, իմը դարակումս եմ թողել, կտա՞ս ես էլ լվացվեմ, - հարցրի, ձեռքս մեկնելով:

    Սկզբից տարակույս էր դեմքին: Օճառը մեկնեց: Վերցրի: Հետո երջանկություն էր աչքերում: Ժպտացինք իրար: Լվացվեցի ու օճառը վերադարձրի:

    Այդ օրվանից մտերմացա Փոթթերի հետ: Պարզվեց, որ ընդհանուր շատ հետաքրքրություններ ունենք: Ու թերևս այդ մտերմությունը կվերածվեր ընկերության, եթե մի քանի օր անց Փոթթերը հանկարծակի չկորեր:

    Լուր եկավ, որ Հոսպիտալ են տարել:

    Եվս մեկ շաբաթ անց լուր հասավ, որ ազատել են ծառայությունից, քանի-որ սրտի շատ լուրջ խնդիր ունի: Էլ չտեսա Փոթթերին, ում այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու՞ էին բերել ծառայության:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 38 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (01.07.2009), Albus (09.06.2010), armen9494 (06.09.2011), ars83 (03.07.2009), CactuSoul (07.04.2011), cold skin (13.08.2009), comet (01.07.2009), Freeman (09.07.2011), GriFFin (18.06.2014), h.s. (05.10.2009), helium (01.07.2009), Kita (01.07.2009), Kuk (01.07.2009), Lion (13.07.2009), Maxpayne (04.06.2011), ministr (01.07.2009), Miss Elegance (06.06.2010), Moonwalker (07.04.2011), murmushka (01.07.2009), Norton (01.07.2009), Rammstein (11.12.2010), snow (19.09.2009), xaladilnick (21.07.2009), Արամ (01.07.2009), Արշակ (03.07.2009), Արևածագ (09.11.2010), Լեո (01.07.2009), Կաթիլ (25.07.2009), Հայկօ (01.07.2009), Մարկիզ (01.07.2009), Նաիրուհի (15.12.2009), Ներսես_AM (01.07.2009), Շինարար (19.09.2009), Ուլուանա (01.07.2009), Ռուֆուս (01.07.2009), Վարպետ (01.07.2009), Ֆոտոն (25.07.2009), Ֆրեյա (03.07.2009)

  3. #2
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Էս քո բանակային շարքի նոր շունչն էր հա
    Հավեսով, ջերմ ու սահուն կարդացի` հաճախ ժպիտը դեմքիս:
    Հատկապես Փոթերի ու բանակայինների երկխոսություններն ավելին էին ասում:
    ՄԻ խոսքով կատարելագործվում ենք
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.07.2009)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Լավ էր։ Արդեն ասել եմ, որ քո բանակային հուշերը միշտ շատ լավ են ստացվում: Հատկապես հերոսների կերպարները շատ հաջող ես կերտում։ Կարդալիս մարդ միանգամից հայտնվում է զորամասում. վրդովվում տիրող անարդարությունից, անհեթեթ կարգերից ու համակրանքով լցվում որոշ մարդկանց նկատմամբ։ Էնքան, որ հերոսներիդ հետ անձամբ ծանոթանալու ցանկություն է առաջանում։

    Էլի գրի սրանցից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.07.2009), Kita (01.07.2009), Norton (01.07.2009), Արշակ (03.07.2009), Արևածագ (09.11.2010), Լեո (01.07.2009), Կաթիլ (25.07.2009)

  7. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Արտ, ապրես, լավն էր: Չեմ ասում շատ լավն էր, որտև ավելի լավերն եմ կարդացել քո գրածներից

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Զորամասերում բոլորը շատ սրամիտ են, անկախ իրենց հումորի զգացման առկայություն կամ դրա իսպառ բացակայությունից:
    Էս մասը դուրս եկավ, որ առիթ լինի, կասեմ՝ ինչի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.07.2009)

  9. #5
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Շատ լավն էր, մեծ հետաքրքրությամբ կարդացի Մի հարց, սա իրական դեպք էր, թե՞ ստեղծագործական։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.07.2009)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավն էր, մեծ հետաքրքրությամբ կարդացի Մի հարց, սա իրական դեպք էր, թե՞ ստեղծագործական։
    Շարքի բոլոր գործերն ունեն իրական հիմք՝ գեղարվեստական ձևավորմամբ

    Բոլորին շնորհակալություն կարծիքների, գնահատականների համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #7
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Հրաշալի հումոր ունես, ու ցանկացած հասարակ, նույնիսկ չերևացող ու մոռացության արժանի դեպքերի ու պատմությունների գեղարվեստորեն ներկայացնելու մեծ վարպետություն:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.07.2009)

  14. #8
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Իմ կողմից`
    Հումորը շատ լավն էր, չգիտեմ ետի Հարրի-ի հումորն էր թե քոնը բայց իմ դուրը շատ եկավ;
    Երբ որ պապային տվեցի որ կարդա, կարդաց պրծավ և
    Պապայի կողմից`
    Փաստորեն Արտակը գրելու տաղանդ էլ ունի:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.07.2009), Kita (01.07.2009), Հայկօ (01.07.2009), Ռուֆուս (01.07.2009)

  16. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Նորից շնորհակալություններ
    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ որ պապային տվեցի որ կարդա, կարդաց պրծավ և
    Պապայի կողմից`
    Փաստորեն Արտակը գրելու տաղանդ էլ ունի:
    Արամ ջան, պապային իմ կողմից ջերմ բարևներ ու շնորհակալություն փոխանցի: Հենց որ ազատվեմ, կգնամ իրանց տեսնելու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #10
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Լավա գրած , մի շնչով կարդացվեց:

    Բայց որ տեսնեին քեզ էդ օճառով լվացվելուց.... պահոոո
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.07.2009)

  19. #11
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Շատ լավ էր շարադրված, մի շնչով ու կլանվածությամբ կարդացի

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    կտա՞ս ես էլ լվացվեմ
    Փաստորեն դու ռիսկի ես ենթարկել կյանքդ հանուն զինվոր-ընկերոջ: Իսկական հերոսություն


    Ու մի հարց եմ ուզում տալ քեզ, Չուկ: Իսկ դու ինչպե՞ս էիր վարվում, երբ քո ձեռքից էր օճառը ընկնում:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 01.07.2009, 11:53:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.07.2009)

  21. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Շնորհակալ եմ:
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մի հարց եմ ուզում տալ քեզ, Չուկ: Իսկ դու ինչպե՞ս էիր վարվում, երբ քո ձեռքից էր օճառը ընկնում:
    Թեման նախատեսված չի քննարկելու համար, թե մեզնից ով նման իրավիճակում ինչպես է վարվել, եթե իհարկե նման իրավիճակ եղել է: Ամեն դեպքում հանգիստ կասեմ, որ երկու դեպքն էլ եղել է, որ վերցրել եմ ու որ չեմ վերցրել: Ամեն ինչ կախված է եղել մի շարք հանգամանքներից, օրինակ նույն լվացարանի մաքրության աստիճանից ու իմ զզվել, չզզվելու ֆակտորից: Իսկ ավելի շատ պատասխաններ կարող ես ստանալ իմ բանակային շարքի ստեղծագործություններից: Պաղատագին խնդրում եմ այս թեմաները չպարզունակացնել նման հարցերով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (01.07.2009), Kita (01.07.2009), Լեո (01.07.2009), Վարպետ (01.07.2009)

  23. #13
    միշտ լավատես Աշխեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Ինձ էլ շատ դուր եկավ, շարադրանքը պարզ էր, բայց հետաքրքիր, դե էլ հումորը չասեմ
    Մենակ կներես իմ աղջկական անտեղյակության համար, չհասկացա օճառ գցելու մեղքի ողջ խորությունը Ուղղակի բանակային ունդունված կարգ է, թե լվացարաններն էին այդ աստիճան կեղտոտ?

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.07.2009)

  25. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Մեջբերում Աշխեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ շատ դուր եկավ, շարադրանքը պարզ էր, բայց հետաքրքիր, դե էլ հումորը չասեմ
    Մենակ կներես իմ աղջկական անտեղյակության համար, չհասկացա օճառ գցելու մեղքի ողջ խորությունը Ուղղակի բանակային ունդունված կարգ է, թե լվացարաններն էին այդ աստիճան կեղտոտ?
    Շնորհակալ եմ
    Երկար չծավալվելու համար առաջարկում եմ կարդալ նաև այս գործը. 7. Սողոմոնյան իմաստնություն: Ի դեպ այստեղ նոր հատված ավելացրի, որը կպատասխանի նաև Լեոյի հարցին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. 20. Հարրի Փոթթեր

    Սա էլ Հարրի Փոթթերը, երդման օրը, զինվորների անունից ճառ արտասանելուց.
    hp.jpg

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (03.07.2009), Rammer (03.07.2009), Արամ (03.07.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարրի Փոթթեր / Harry Potter
    Հեղինակ՝ Timbaka, բաժին` Կինո
    Գրառումներ: 690
    Վերջինը: 24.07.2016, 12:03
  2. հարրի փոթթեր չատ-Harry Potter Chat
    Հեղինակ՝ hosart, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.04.2012, 11:02
  3. Հարրի Փոթթեր. Վիկտորինա
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 463
    Վերջինը: 25.07.2009, 15:59
  4. Հարրի Փոթթեր - Վիկտորինա
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 32
    Վերջինը: 24.05.2009, 03:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •