Ժարգոնային արտահայտությունների մոտենալ ըմբռնումով
Մաս 1
ֆիզո---ֆիզպատրաստության պարապմունք
վաշտ--զինվորական ստորաբաժանում,20-90հոգի
տելնյաժկա--զինվորական շապիկ
խեբե--զինվորական բաճկոն
Հախումյանց---ֆիզռուկը
ԿՊՊ---հսկիչ անցագրային կետ զորամասում
Ջամբո----Մայոր Բաբայան, վաշտի հրամ
կոյկա--զինվորական մահճակալ
պադշիվ-- սպիտակ ենթաօձիք
Մինասյան--վաշտի դաստիարակչական գծով հրամ.-ի տեղակալ
կուրիլկա--ծխարան
ռազվոդ--առավոտյան տողան, զորքի ստուգում ամենօրյա
գումարտակ--ստորաբաժանում 100-350 հոգի
գուսինի---բադաքայլ
Վեց անց կեսա, հելանք հեսա
Հագանք իջանք, ֆիզոն սկսավ
Մեկը քնած վաշտում մնաց
Մեկն էլ իջավ, բայց հետ գնաց...
«_Տելնյաժկեքով, խեբեն հանած»,
«_Տո չէ ցուրտա այ անաստված»,
«_Արագացված վազքը սկսեք
Լոքշ չկանգնեք ,որ չմրսեք»,
«_Ապե ըտեղ սաղին ասա
Հախումյանցը կգա հեսա»:
Մեկ էլ տենաս մեր ֆիզռուկը
Հագած կապած մինչև բուկը
Ներսա գալիս ԿՊՊ-ից
Ձենա տալիս չաստի ծերից
«_Վաշտի կազմով շարվեք թափով
Վազեք արագ հետ չմնաք,
Շարվեք հաշվեմ քիչ եք գուցե
Մի բան լինի, որ զեկուցեմ»:
Էդ ժամանակ դատարկ վաշտում
Ջամբոն արդեն էն էր ճշտում
Թե ինչի են որոշ մարդիկ
Մինչև հիմա ոտաբոբիկ
Վաշտում մի կերպ իրար գալիս
Կամ կոյկի մեջ թավալ տալիս…
Մեկը հիվանդ ,մեկը վտիտ,
Բայց դե չկա էլ կռուտիտ
Ջամբոն արդեն գելա դառել
Արունը գլուխնա առել
Բորբոքվելա իրան առել
Աչքերի մեջ բոցա վառել
Հետա քայլում առաջ գալիս
Վրա վրա հարցա տալիս
Ինքը գոռում ինքը լսում
Պատասխանի էլ չի սպասում:
Դե տղեքը ձևը գիտեն՝
Իբր իրանք միամիտ են
Ու չեն նայել ժամսլաքին,
Հարցնում են մեկը մեկին
Ինչի են դեռ իրանք վաշտում
Եվ ուսերն են վերև քշտում...
Ըտենց մի ձև կուտ են տալիս
Հելնում վաշտի մոտ են գալիս:
Ֆիզոն մի ձև գլորեցինք,
Պադշիվ կարինք , թրաշվեցինք,
Ու ճաշարան մենք քայլեցինք:
Ճաշարանում դռան դիմաց
Մինասյաննա արդեն կանգնած,
Սպասումա մեր վաշտը մտնի ,
Որ խոսալու մի բան գտնի:
Ճաշարանում դե շուխուռա
Մինասյանի միտքն էլ ծուռա
Շերեփն առած ներսա գալիս
Իրան բեսամթ ձևա տալիս
Յանի ինքը մառոզ դեմքա
Որ գոռումա, ուրեմ պետքա:
Դրան էլ մի ձև հարմարվանք
Սեղաններին ինչ կար կերանք,
Ու ծիխարի , թաք թաք հելանք:
«_Արա հլը տեղում, կանգնեք»
«_Հերթապանա, թափով թռեք»…
Կուրիլկեքը լիքը լցվավ
Սիգարետի պաչկեն բացվավ
Ու մի ժամ էլ տենց անցավ:
Ժամը իննա ,ռազվոդա
Կամանդիրը մտածկոտա:
Գումարտակը անցավ գնաց,
Երկրորդ վաշտը շարված մնաց,
Ու մեր Ջամբոն նագլի գժված,
Էկավ կանգնեց շարքի դիմաց:
Հաջորդ քայլը արդեն պարզա
Վաշտով պտի վազենք հեսա
20 կրուգ նոռմալ վազենք
Էս ՉՊ-ն էլ մենք կմարսենք,
Թե ջամբոյի սրտով չլնի,
10-ը կռուգ էլ «գուսինի»....
Շարունակելի....
Էջանիշներ