User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Մեր անունն էր հայկական բանակ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր անունն էր հայկական բանակ...

    Ժարգոնային արտահայտությունների մոտենալ ըմբռնումով


    Մաս 1

    ֆիզո---ֆիզպատրաստության պարապմունք
    վաշտ--զինվորական ստորաբաժանում,20-90հոգի
    տելնյաժկա--զինվորական շապիկ
    խեբե--զինվորական բաճկոն
    Հախումյանց---ֆիզռուկը
    ԿՊՊ---հսկիչ անցագրային կետ զորամասում
    Ջամբո----Մայոր Բաբայան, վաշտի հրամ
    կոյկա--զինվորական մահճակալ
    պադշիվ-- սպիտակ ենթաօձիք
    Մինասյան--վաշտի դաստիարակչական գծով հրամ.-ի տեղակալ
    կուրիլկա--ծխարան
    ռազվոդ--առավոտյան տողան, զորքի ստուգում ամենօրյա
    գումարտակ--ստորաբաժանում 100-350 հոգի
    գուսինի---բադաքայլ







    Վեց անց կեսա, հելանք հեսա
    Հագանք իջանք, ֆիզոն սկսավ
    Մեկը քնած վաշտում մնաց
    Մեկն էլ իջավ, բայց հետ գնաց...
    «_Տելնյաժկեքով, խեբեն հանած»,
    «_Տո չէ ցուրտա այ անաստված»,
    «_Արագացված վազքը սկսեք
    Լոքշ չկանգնեք ,որ չմրսեք»,
    «_Ապե ըտեղ սաղին ասա
    Հախումյանցը կգա հեսա»:
    Մեկ էլ տենաս մեր ֆիզռուկը
    Հագած կապած մինչև բուկը
    Ներսա գալիս ԿՊՊ-ից
    Ձենա տալիս չաստի ծերից
    «_Վաշտի կազմով շարվեք թափով
    Վազեք արագ հետ չմնաք,
    Շարվեք հաշվեմ քիչ եք գուցե
    Մի բան լինի, որ զեկուցեմ»:
    Էդ ժամանակ դատարկ վաշտում
    Ջամբոն արդեն էն էր ճշտում
    Թե ինչի են որոշ մարդիկ
    Մինչև հիմա ոտաբոբիկ
    Վաշտում մի կերպ իրար գալիս
    Կամ կոյկի մեջ թավալ տալիս…
    Մեկը հիվանդ ,մեկը վտիտ,
    Բայց դե չկա էլ կռուտիտ
    Ջամբոն արդեն գելա դառել
    Արունը գլուխնա առել
    Բորբոքվելա իրան առել
    Աչքերի մեջ բոցա վառել
    Հետա քայլում առաջ գալիս
    Վրա վրա հարցա տալիս
    Ինքը գոռում ինքը լսում
    Պատասխանի էլ չի սպասում:
    Դե տղեքը ձևը գիտեն՝
    Իբր իրանք միամիտ են
    Ու չեն նայել ժամսլաքին,
    Հարցնում են մեկը մեկին
    Ինչի են դեռ իրանք վաշտում
    Եվ ուսերն են վերև քշտում...
    Ըտենց մի ձև կուտ են տալիս
    Հելնում վաշտի մոտ են գալիս:
    Ֆիզոն մի ձև գլորեցինք,
    Պադշիվ կարինք , թրաշվեցինք,
    Ու ճաշարան մենք քայլեցինք:
    Ճաշարանում դռան դիմաց
    Մինասյաննա արդեն կանգնած,
    Սպասումա մեր վաշտը մտնի ,
    Որ խոսալու մի բան գտնի:
    Ճաշարանում դե շուխուռա
    Մինասյանի միտքն էլ ծուռա
    Շերեփն առած ներսա գալիս
    Իրան բեսամթ ձևա տալիս
    Յանի ինքը մառոզ դեմքա
    Որ գոռումա, ուրեմ պետքա:
    Դրան էլ մի ձև հարմարվանք
    Սեղաններին ինչ կար կերանք,
    Ու ծիխարի , թաք թաք հելանք:
    «_Արա հլը տեղում, կանգնեք»
    «_Հերթապանա, թափով թռեք»…
    Կուրիլկեքը լիքը լցվավ
    Սիգարետի պաչկեն բացվավ
    Ու մի ժամ էլ տենց անցավ:
    Ժամը իննա ,ռազվոդա
    Կամանդիրը մտածկոտա:
    Գումարտակը անցավ գնաց,
    Երկրորդ վաշտը շարված մնաց,
    Ու մեր Ջամբոն նագլի գժված,
    Էկավ կանգնեց շարքի դիմաց:
    Հաջորդ քայլը արդեն պարզա
    Վաշտով պտի վազենք հեսա
    20 կրուգ նոռմալ վազենք
    Էս ՉՊ-ն էլ մենք կմարսենք,
    Թե ջամբոյի սրտով չլնի,
    10-ը կռուգ էլ «գուսինի»....



    Շարունակելի....
    Վերջին խմբագրող՝ Գոռ Ջան - Հայ: 30.06.2009, 11:23:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Grieg (01.07.2009), Lion (30.06.2009), Lord (20.06.2010), xaladilnick (02.07.2009), Գևոր (05.08.2009), Կաթիլ (08.09.2009), Հետաքրքրություն ջան (30.06.2009), Ձայնալար (30.06.2009), Շինարար (08.09.2009), Սլիմ (09.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց բանակ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 2175
    Վերջինը: 24.01.2023, 02:42
  2. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  3. Իմ Անունն է
    Հեղինակ՝ wem, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.09.2011, 14:23
  4. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •