Այս թեման պարբերաբար կթարմացվի, դրանում կտեղադրվեն ղեկավարության հաճախ, տարբեր թեմաներում, այլուր տրվող հարցերը ու դրանց պատասխանները: Թեման կլինի փակ, նրանում գրառումներ ավելացնել կկարողանան միայն ղեկավարները:

Այսպիսով.


Հարց. Ակումբի ղեկավարությունը կարո՞ղ է տեսնել, թե փակ հարցումներում ո՞վ է քվեարկել ու ո՞ր տարբերակի օգտին:

Պատասխան. Փակ հարցումների արդյունքը տեսանելի է միայն ադմինիստրատորների համար: Մոդերատորներն ու ավագ մոդերատորները տեխնիկապես հնարավորություն չունեն դրանց արդյունքները տեսնել: Ադմինիստրատորներն իրենց իրավունք են վերապահում անհրաժեշտության դեպքում դիտել քվեարկության արդյունքները, օրինակ եթե ունեն կասկած, որ տեղի է ունենում կեղծիք (տարբեր մականուններով բազմակի ընտրություն և այլն): Անկախ ամեն ինչից փակ հարցումների արդյունքները (քվեարկողներն ու նրանց քվեն) հրապարակման ենթակա չեն որևէ կերպ, ադմինիստրատցիան դա որևէ մեկի չի հայտնում: Ադմինիստրացիան նաև իրեն իրավունք է վերապահում այդ հարցումների հիման վրա անցկացնել վիճակագրական հետազոտություններ ու հետազոտության արդյունքները ներկայացնել ընդհանուրին, առանց նորից բացահայտելու քվեարկողներից որևէ մեկի ինքնությունը կամ նրա քվեն:



Հարց. Որպես փակ ստեղծված հարցումը կարո՞ղ է բացվել հարցման հեղինակի կամ այլ ակումբցիների խնդրանքով, առաջարկով կամ պահանջով:

Պատասխան. Փակ հարցումը բաց տարբերակի փոխվելու ենթակա չէ որևէ տարբերակով: Փակ հարցմանը մասնակցող յուրաքանչյուր ակումբցի իր քվեն տալիս է նաև հաշվի առնելով, որ այն հրապարակման ենթակա չէ, հետևաբար նվազագույնը անարդարություն կլինի փակ հարցումը, անկախ իր բնույթից, գաղտնիության աստիճանից և այլնից բաց սարքելը: Հարցման հեղինակները կամ այլ ակումբցիներ չեն կարող դիմել ադմինիստրացիային հարցումը բաց դարձնելու կամ արդյունքները որևէ կերպ հրապարակելու, կամ առանձին, անհատական տեղեկանալու պահանջով, խնդրանքով կամ առաջարկով: Այսուհանդերձ դիմելու դեմքում նրանք մերժվելու են: