User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը

    Մայր Աթոռը տարածել է հաղորդագրություն, որում ասված է.

    "Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը

    Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունիս 27-ի առավոտյան, ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։
    Սրբազան Հայրը սույն թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանոթ անձնավորության կողմից կողոպուտի նպատակով ենթարկվել էր հարձակման, որի հետևանքով ծանր վնասվածք էր ստացել և անգիտակից վիճակում փոխադրվել հիվանդանոց: Միջադեպից մինչ իր վախճանը Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը եղել է Երևանի ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնում բժիշկների հոգատար խնամքի ներքո:
    Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար:
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն Հոգևոր Խորհուրդը և Հայ Եկեղեցու հոգևորականաց դասը աղոթարար սրտով սգում են Սրբազան Հոր մահը:
    Հանգուցյալ Սրբազանի աճյունը երկուշաբթի` հունիսի 29-ին, ժամը 1700-ին կդրվի Ս. Գայանե վանքում վերջին հրաժեշտի համար, ժամը 1900-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Երեքշաբթի` հունիսի 30-ին, ժամը 1100-ին Թեղենիքի իր իսկ կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցում (Կոտայքի մարզ) կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում կկատարվի վերջին օծման և թաղման կարգը: Հավարտ Ս. Պատարագի` եկեղեցու բակում տեղի կունենա Սրբազանի հուղարկավորության արարողությունը:
    Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


    Կենսագրական

    Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1937թ. Կիլիկիայում՝ Գըրգխան ավանում, որտեղից 1939 թ. գաղթել է Բեյրութ։ Սովորել է Բեյրութի Նուբարյան հայկական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, այնուհետեւ Բեյրութի կենտրոնական բարձրագույն վարժարանում։
    1957 թ. ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք։ Ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում։
    1957թ. Ս. Ստեփանոս նախավկայի տոնին երանաշնորհ Տ. Հայկազուն արքեպս. Աբրահամյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։
    1960-1961թթ. ուսանել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի ակադեմիայում։
    1961թ. Վազգեն Ա Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Ներսես։
    1962թ. Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից ստացել է վարդապետական, ապա՝ 1965 թ. ծայրագույն վարդապետության աստիճան։
    1963-1965թթ. ուսանել է Անգլիայի Յորքշեր նահանգի Հարության քոլեջի աստվածաբանական բաժնում, որի ընթացքում մասնակցել է Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության եւ մշակույթի ամառային դասընթացներին։
    1965-1969թթ. վարել է Ս. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանի տեսչի պաշտոն։
    1969-1970թթ. ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսսեի Էկումենիկ ինստիտուտում։
    1969-72թթ. եղել է Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ:
    1973թ. ընտրվել է Անգլիայի թեմի առաջնորդ։
    1974թ. ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։
    1982թ. Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Մայր Աթոռ եւ նշանակվել Մայր Աթոռի դիվանապետ: Եղել է նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:
    1983թ. ընտրվել է Եկեղեցիներ Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի անդամ։
    1982-1995 հիմնել և ղեկավարել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը։
    1986թ. ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ստացել է արքության պատիվ։
    1991թ. ի վեր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի Աստվածաշնչային Ընկերության Գործադիր Կոմիտեի անդամ է։
    1993-2001թ. Ջինիշյան Հիշատակի բարեգործական հիմնադրամի Հիմնադիր մարմնի անդամ է եղել և ծառայել է որպես ատենապետ։
    1999թ. ընտրվել է Ռուսաստանի Հումանիտար Ակադեմիայի իսկական անդամ։
    1999թ. հուլիսի 4-ին ընտրվել է կաթողիկոսական տեղապահ և կազմակերպել է կաթողիկոսական ընտրությունները 1999 թ. հոկտեմբերի 27-ին։
    2000-2003թթ. իր հոգեւոր գործունեության 40-ամյակի առիթով Կոտայքի շրջանի Թեղենիք գյուղում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ իր ծնողների՝ Գրիգոր եւ Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին, որի առիթով Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։
    Ներսես Սրբազանը հրատարակել է 10 անուն բանաստեղծական և քարոզխոսական գրքեր։ Դասախոսել է Գևորգյան Հոգեւոր Ճեմարանում:
    2000-2006թթ. եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական մարմնի տնօրեն:"
    Աղբյուր՝ Ա1+
    Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.06.2009), davidus (30.06.2009), Monk (27.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Ներսես ջան, շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.08.2014, 21:53
  2. Ներսես ջան, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 03.08.2014, 13:42
  3. Ներսես Շնորհալի
    Հեղինակ՝ l2sky, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.08.2011, 06:52
  4. Ներսես ու Շուշան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 67
    Վերջինը: 07.11.2008, 16:41
  5. Ներսես Շ
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 06.08.2006, 11:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •