Ավելի հարմար տեղ չգտա գրելու
Ինձ հետաքրքրում ա թե մոտավորապես ինչ գիտելիքներ են պահանջվում Երևանի որևև բանկում աշխատելու համար և շատ հետաքրքիր ա թե էտ բանկերը ինչ որ պահանջում են աշխատողից, իրանք սովորացնում են?Ինչ որ դասեր անցկացնում են?
Ավելի հարմար տեղ չգտա գրելու
Ինձ հետաքրքրում ա թե մոտավորապես ինչ գիտելիքներ են պահանջվում Երևանի որևև բանկում աշխատելու համար և շատ հետաքրքիր ա թե էտ բանկերը ինչ որ պահանջում են աշխատողից, իրանք սովորացնում են?Ինչ որ դասեր անցկացնում են?
Здесь могла быть моя подпись...![]()
Ես գիտեմ որ կենտրոնական բանկը անցկացնում ա դասընթացներ բոլոր բանկային գործ սովորող ցանկացողների համար, ավարտելուց հետո կարող ես անցնել աշխատանքի ինչպես կենտրոնական, այնպես էլ այլ բանկերում, բայց քննությունները չհանձնելու դեպքում դիպլոմ չես ստանում
Կարող ես դիմել ֆինանսաբանկային քոլեջ, թատերականի կողքն ա, ինքս հետաքրքվել եմ տարին 2 անգամ եմ կազմակերպում, եթե պետք է համարը տամ, սայտի հասցեն չեմ հիշում
Մոդերատորական. Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում չեն թույլատրվում լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Այս գրառումը փոխարկվել է հայատառի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 23.08.2009, 01:02:
Կենտրոնական բանկի կայքը հետևյալն է ՝ cba.am :
Գիտեմ, որ Բանկային համակարգում աշխատելու համար պետք է որակավորում (մի քանի տեսակի է), որի մասին հենց Կենտրոնական բանկից կարելի է իմանալ: Ընդգրկվող թեմաների, գիտելիքների մասին էլ կայքում կլինի: Ես մի քանի էլեկտրոնային գրքեր ունեմ էդ նպատակով: Կարող եմ վերնագրերն էլ ասել:![]()
Ամեն ինչ կախված է կոնկրետ բանկից և աշխատանքի տիպից: Իրականում Բանկերի մեծ մասում կան շարքային աշխատողներ սպասարկման ոլորտում, որոնց համար մասնագիտական կրթությունն անհրաժեշտ չէ իրենց աշխատանքը կատարելու համար: Այլ բան է՝ բանկը պահանջու՞մ է բարձրագույն կրթությունն իր աշխատողի(սպասարկման ոլորտի) համար, թե՞ ոչ: HSBC-ում աշխատում են բազմաթիվ լեզվաբանական(անգլերեն) կրթությամբ շրջանավարտներ: Բայց, ամեն դեպքում, առանց տնտեսագիտական կրթության բանկում աշխատանքի անցնելը քիչ հավանական է:
Որոշ բանկեր անցկացնում են մի քանի ամիս տևող դասընթացներ(Յունիբանկ), մյուսներն անցկացնում են մի քանի շաբաթ տևող սեմինարներ: Ամեն ինչ կախված է աշխատանքի բնույթից ու պաշտոնի բարձրությունից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ