R.I.P. Մայքլ:
Քո ավանդը երաժշտության մեջ հսկայական է, ժամանակը քեզ կգնահատի, իսկ ապագա սերունդները քեզանից դեռ շատ բան կսովորեն...
I may be paranoid but no android!
davidus (26.06.2009), Jarre (27.06.2009), Kuk (26.06.2009), Միքայէլ (26.06.2009), Որմիզդուխտ (26.06.2009)
Եվուկ ջան, անձամբ ինձ համար ինքը որպես մարդ շատ անհամակրելի էր, բայց որպես երգիչ մեծ մարդ էր: Ես սիրում եմ իր երգերը, լսում եմ դրանք: Ու միշտ էլ կսիրեմ ու կլսեմ: Իսկ իր մահը ըստ երևույթին ինձ համար այնքան էլ անսպասելի չէր: Ինքը վերջին տարիներին ընդհանրապես չէր ստեղծագործում և ապրում էր միայն թմրանյութերով: Այնպես որ եթե նա այդ նույն վիճակով շարունակեր ապրել, միևնույն է ոչինչ չէր փոխվի:
Կարծում եմ սգալ պետք չէ. ըստ էության մահացել է ոչ թե նրա արվեստ, այլ մի թմրամոլ:
Վերջին խմբագրող՝ Լեո: 26.06.2009, 12:06:
Լեո ջան, գուցե ասածիդ մեջ ճշմարտություն կա, բայց ես էս տեսակետում ուրացման տենդենցներ եմ տեսնում Չի մահացել պարզապես թմրամոլ, մահացել է թմրամոլ, որը... Այ էս "որը"-ին են սգում մարդիկ, ու այդ "որը"-ն ես անտեսում դու: Հետաքրքիր կլիներ, եթե քեզ քո սրամտության համար շատ սիրող մարդիկ քեզնից երես թեքեին, երբ դու (Աստված մի արասցե) կաթվածից հետո դադարեիր սրամտել
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
impression (27.06.2009), Jarre (27.06.2009), Ուլուանա (26.06.2009)
Վարպետ (26.06.2009)
Միգուցե և դու ճիշտ ես: Ինձ համար էլ, որպես մարդ, ինքը համակրելի չէր: Սակայն նա պատրաստվում էր Լոնդոնում համերգ տալ և բոլոր տոմսերը վաճառվել էին, այսինքն` մարդիկ դեռ նրա`որպես երաժիշտի կարիքը շատ ունեին......իսկ հիմա, նա այլևս չկա: Միգուցե նա թմրամոլ էր բլա բլա բլա, բայց նա ապրում էր ու պայքարում էր: Ես չեմ ասում, որ նա պետք է մինչև 100 տարի ապրեր, բայց 50 տարեկան մահանալը մի քիչ շուտ էր...
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մոդերատորական Պահանջում եմ դադարեցնել ջրիկ գրառումները: Գոնե մի փոքր հարգանք ցուցաբերեք մահացածի նկատմամբ: Ջրիկ գրառումները ջնջվել են:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 26.06.2009, 12:49:
I may be paranoid but no android!
Լրիվ համաձայն եմ: Ինքը որ մնար իր բնական օրգանիզմով ավելի սիրված կլիներ ու երկար կապրեր: Կարծեմ սևամորթները քար առողջություն ունեն ու լավ էլ երկար ապրում են: Ամբողջ առողջ մարմինն ու օրգանները փոխեց սինթետիկայով ու շուտ մահացավ:
Որպես մարդ չեմ ցավում իրա համար, որովհետև դա ինքնասպանություն էր: Ի միջայլոց առավել դաժանությամբ կատարված ինքնասպանություն:
Որպես փոփի, պարի արքա ու մեծ երգիչ իհարկե ցավում եմ, որովհետև մարդկությունը մեծ կորուստ ունեցավ:
էսպես չի մնա
Լեո (26.06.2009)
Ճիշտ է ես նրա արվեստի երկրպագուն չեմ, բայց մի հատ երգ ունի որը ինչքան լսում եմ չեմ կարող անտարբեր լինել "you are not alone" մեկել մի հատ էլ կա հիշեմ կասեմ ու հիմա էլ այդ երգերն եմ լսում
էխ, էխ
I may be paranoid but no android!
Աշխարհից հեռացավ ամենահանճարեղ երաժիշտներից մեկը… նրա երաժշտությունը կապրի հավերժ... Շնորհակալություն, Մա՛յքլ: Դու աշխարհն ավելի բարի ու մաքուր դարձրեցիր:
— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
...Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց...
Ինչ ասեմ, ես էլ եմ միանում նրան ցավակցողների շարքին: Ասեմ որ առողջական շատ խնդիրներից բացի, մաշկի քաղցկեղ էլ ուներ, ու պիտի վիրահատվեր:
Jarre (27.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ