լուրերով ասեցին, որ ստույգ պատճառը կհրապարկվի 6-8 շաբաթ հետո, մանրամասնն զննելուց հետո
լուրերով ասեցին, որ ստույգ պատճառը կհրապարկվի 6-8 շաբաթ հետո, մանրամասնն զննելուց հետո
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
ավելիլավա թողնենք նաստրադամուսություն անելը ու սպասենք որ պաշտոնապես հայտարարեն պատճառը, թե չէ հազար բան հեսա կհորինվի
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Ես այս վերլուծությունը համարում եմ նրա առեղծվածային մահվան վարկածներից ընդամենը մեկը:
Կան բազմաթիվ վարկածներ: Այն որ նրա մահը առեղծվածային է դա փաստ է:
Եվ ընդհանուր առմամբ Ջեքսոնի անվան հետ կապված ամեն ինչն է առեղծվածային:
Իսկապես, ինտերնետը ողողված է տվյալներով, որ վերջերս Ջեքսոնին՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով մի քանի անգամ տեղափոխել են վերակենդանացման բաժին:
Լիքն են տվյալները այն մասին որ նա ունեցել է թոքերի սուր հիվանդություն, եվ մշտապես ունեցել է ներքին արունահոսություն:
Լիքն են տվյալները այն մասին որ նա տառապել է մեջքի սուր ցավերից, մշտապես խմել է ցավազրկողներ որպեսզի կարողանա ոտքի վրա կանգնել:
Պարզապես հիվանդությունների մի մեծ փունջ, որը կապված է նրա կյանքի վերջին տարիների հետ:
Կամ նա հրաշքով բուժվել է բոլոր այդ հիվանդություններից, կամ հիվանդությունների հետ կապված այդ ամբողջ ինֆորմացիան պարզապես սուտ է, կամ էլ ցավազրկողներով հնարավոր է էնքան խլացնել բոլոր ցավերը որ հնարավոր լինի տալ 50 մենահամերգ:
Բոլորը ապում են իրենց պրոբլեմներով, ոչ ոք չի խորանում մանրամասների մեջ, Ջեքսոնը ի վիճակի է համերգ տալ թե ոչ, եթե տեսնում են նրա համերգի ցուցապաստառը ուրեմն այլեվս մտածելու բան չկա,ուրեմն ամեն ինչ կարգին է:
շատ արտիսներ հենց այդպես բեմի վրա էլ մահացել են: Առանց հաշվի առնելու բազմաթիվ առողջական խնդիրները դուրս են եկել բեմ, եվ հենց բեմում էլ մահացել են: Միրոնովը նույնպես այդպես է մահացել:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Չամիչ ջան մենակ հիշի, թե Ջեքսոնի նման քանի-քանի լեգենդների մահանալուց հետո են սկսել նմանատիպ խոսակցություններ... Բազմաթիվ...
Նույնիսկ եղել է,որ չմահացած մարդուն ««սպանեն»» լրագրողները, այդ ամենը ուղղակի ավելորդ շուխուռա, որոնցից շահ ունեն մենակ լրագրողները, որոնց էնքան որ գրելու բան լինի գրեն ու հեչ էլ կապ չունի ինչքանով ճիշտ:
Մինչև հիմա չեն պրծնում խոսակցությունները էն մասին,որ Պոլ Մաքքարթնին իրականում մահացել է ու հետագայում իրեն փոխարինել է նմանակը... Հավատա, ինչ խելքիդ փչում է ասա ու մի գրամ կասկած կարաս չունենաս,որ մի քանի ժամ հետո լրագրողները քո ասածների հազար հատ ապացույցներ են պեղելու ու ի ցույց դնեն հասարակությանը:
Չեմ բացառում դեպքերի քո ասած հերթականությունը, բայց էսօրվա դրությամբ ինձ համար անձամբ էդ ամեն ինչը էդքան էլ կարևոր չի: Մահացել է Ջեքսոնը, ուրեմն վերջ` մահացել է, ինձ համար դա է կարևորը, իսկ մնացած հարցերով թող զբաղվեն օրինապահ մարմինները:
Amaru (27.06.2009)
Այս վերջին տողերովդ լրիվ հօդս ցնդեցրիր նախկին գրառումներդ այն մասին, իբր ակնհայտ էր, որ համերգները չէին կայանալու: Այսինքն շատ հնարավոր էր, որ Ջեքսոնը թեկուզ այդ վատ վիճակում բեմ բարձրանար, թեկուզև հաշվի առնելով, որ հնարավոր է իր մահկանացուն հենց բեմի վրա է կնքելու:
Իսկ այն ասածդ, որ մարդիկ ապրում են իրենց պռոբլեմներով, դա, կարծում եմ՝ Ջեքսոնի դեպքում չի գործում, կամ գործում է շատ ավելի նվազ, քան ընդհանրապես, քան դու ներկայացրիր: Ջեքսոնն ունի երկրպագուների, կարելի է ասել՝ չափազանց մեծ բանակ, և նրանց մեջ փոքր թիվ չեն կազմում մարդիկ, ովքեր ապրում են նաև Ջեքսոնի պռոբլեմներով: Եվ ոչ միայն չեմ բացառում, այլ շատ հավանական եմ համարում, որ մոտակա օրերին կլինեն ինքնասպանության դեպքեր՝ կապված Ջեքսոնի մահվան հետ, եթե իհարկե արդեն չեն գրանցվել նման դեպքեր: Եվ սա կգա ապացուցելու այն փաստը, որ շատերն են ապրել Ջեքսոնի պռոբլեմներով ու շատերը այդ ցուցապաստառների կողքով այնպես չեն անցել, ինչպես դու ես ներկայացնում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դե դրա համար էլ ասում եմ որ նշածս բազմաթիվ վարկածներից ընդամենը մեկն է: Նպատակ չեմ հետապնդում ամեն կերպ հաստատել մեկ վարկածի ճշմարտացի լինելը:
Ի դեպ,կա նաեվ վարկած, որ Ջեքսոնը պլանավորել էր մեռնել բեմի վրա:
Այո, այդ կարգի ֆանատիզմ կարելի է տեսնել միայն Ջեքսոնի երկրպագուների շարքերում: Նման պաշտանմունքով լցված մարդիկ պարզապես համոզված են որ իրենց կուռքը կապրի դեռ շատ երկար, եվ իր արվեստով կպարգեվի դեռ շատ ու շատ անմոռաց պահեր: Եվ հենց այս դեպքում է որ նրանք պատրաս են հավատալ որ ամեն ինչ կարգին է,իսկ Առողջական խնդիրների հետ կապված լուրերը դասել բամբասանքների շարքին:Ջեքսոնն ունի երկրպագուների, կարելի է ասել՝ չափազանց մեծ բանակ, և նրանց մեջ փոքր թիվ չեն կազմում մարդիկ, ովքեր ապրում են նաև Ջեքսոնի պռոբլեմներով: Եվ ոչ միայն չեմ
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Չամիչ, ես հիմա անդադար կարող եմ գրել և այս թեման հեղեղել տարատեսակ վարկածներով: Ախր անիմաստ ու անհետաքրքիր զբաղմունք է, վարկածներն առանց այն էլ բազմաթիվ են ու դեռ կբազմապատկվեն, և վերջում շատերն այդպես էլ ստույգ պատճառները չեն իմանա: Չէի առանձնացնի Ջեքսոնին՝ ասելով, որ այդ կարգի ֆանատօզմ միայն նրա երկրպագուների շարքում կարելի է տեսնել, այդ կարգի ֆանատիզմ կարելի է տեսնել նույնիսկ ֆուտբոլային ակումբների երկրպագուների մոտ:
Դու վերջին նախադասությամբ ամբողջացնում ես երկրպագուների այդ բազմությանը և կատարում ես ինչ որ անհեթեթ ենթադրություն, թե ինչ կարող են նրանք մտածել, շատ բան կարող են մտածել, դա ոչ միակպ չունի այս խոսակցության հետ, մենք կոֆեի բաժակ չենք նայում, ունենք այն, ինչ տեսնում ենք, իսկ նման ենթադրությունները, բազահազար մարդկանց հոգեկան վիճակը, նրանց հնարավոր ապրումներն ամբողջացնել և անհեթեթ ենթադրությունների շնորհիվ հասնել ինչ որ եզրահանգումների, հավատա, նմանվում է ջուր ծեծելուն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Բան չունեմ ասելու,էս բոլոր խոսակցություններով նրան ետ չես բերի:
Բայց Վահիկ ջան, ստեղ գործը միայն օրինապահ մարմիններին չէ որ վերաբերվում է:
Ջեքսոնը մահացել է իր համերգային շրջագայությունից օրեր առաջ, երբ բոլոր տոմսերը սպառված են: Փոփ հանճարը մահացել է իր ուսերին ունենալով հսկայական պարտքեր: Եվ այս ամբողջ բարեյահոգեբանական քաշքշուքի մեջ ընկնում են բոլորը, ինչպես համերգի կազմակերպիչները այնպես էլ նրա երկրպագուները:Եվ հիմա միայն երկրպագուները կարող են որոշել, թե ինչպես տնորինել տոմսերի դիմաց ծաղսած իրենց փողերը: Հենց սա է էս ամբողջ պատմության հանգույցը, որի շուրջ առաջանում են բազմաթիվ մտորումներ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Երեխեք ջան միգուցե ասենք օղորմի ու փակենք այս թեման??![]()
Աշխեն Ջան դա էլ է տարբերակ:
Բայց դե չեմ կարող չկիսվել իմ ապրումներով:
Նրա մահը սովորական մահ չէր:
Նա իր մահով մարդկանց բարոյական մեծ խնդրի առաջ կանգնեցրեց:
Մարդիկ ունեն երկու տարբերակ: Կամ հետ վարցնել փողերը եվ իրենց ողջ կյանքում պարտք մնալ Ջեքսոնի հիշատակի առաջ, կամ հետ չվերցնել վաճառված տոմսերի փողերը, բայց տնօրինել դրանց հետագա ճակատագիրը:
Կարծում եմ վերջին տարբերակով նրանք ինչ որ չափով կկոմպեսացնեն իրենց կուռքի բոլոր տառապանքներն ու զրկանքները որոնք նա ստիպված է եղել կրել դաժան մարդկանց երեսից:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Իսկ ի՞նչ ես կարծում, դու լավ կանես շարունակե՞լ նման «վերլուծություններն» ու «վարկածներ» առաջ քաշելը: Օրինակ՝ ենթադրել, թե ինչ են մտածում հարյուր հազարավոր երկրպագուներ, երբ անցնում են Մեծն Ջեքսոնի՝ առաջիկայում կայանալիք համերգի մասին իրազեկող ցուցապաստառների կողքով: Կներես, ծիծաղելի և անհեթեթ է հարյուր հազարավոր մարդկանց մտքերի մասին ենթադրություններ անելը, այն էլ նրանց բոլորին ամբողջացնելով:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էխ, ձեռի կեղտ, այ դու ձեռի կեղտ, որ մարդկանց այսքան մտածելու տեղիք ես տալիս: Փող:
Չամի՛չ, նա մարդկանց մեկ այլ, ավելի մեծ արժեքների մասին մտածելու առիթ է տվել, քան քո ասածն է՝ փող՝ ձեռի կեղտ: Նա մարդկանց մտածելու առիթ է տվել, արժե՞ արդյոք ներխուժել իր անձնական կյանք՝ իմանալու համար, թե իրականում ով է եղել Ջեքսոնը, թե՞ անտեսելով դա՝ սգալ Մեծն երգչի մահը: Այ սա եղավ այս թեմայում քննարկման նյութ, որից հետո դու առաջ ես քաշում քո տեսակետը, այն է՝ Ջեքսոնը մարդկանց մտածելու տեղիք է տվել՝ վերցնե՞լ այդ 600 դոլարը, թե՞ ոչ:
Վերջին խմբագրող՝ Kuk: 27.06.2009, 22:34:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Enigmatic (27.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ