Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ: ՀԱԿ-ը ըստ էության, ըստ Տեր-Պետրոսյանի ելույթների՝ պայքարում է համակարգի դեմ: ՀԱԿ-ը անհատների, կուսակցությունների դեմ չի պայքարում: Իսկ համակարգի դեմ պայքարելու ՀԱԿ-ի սահմանադրական միջոցները իմ թշվառ կարծիքով սպառված են:
ՀԱԿ-ը պայքար կոչված ամպագոռգոռ հասկացության տակ ըստ էության բավարարվեց միայն մասովկաներով: Միտինգներ, ելույթներ, երթեր ու վերջ: Ոչ մի ստրատեգիական քայլ բացի մասովկաներից ՀԱԿ-ը չցուցաբերեց, ոչ մի քաղ. անհնազանդության կոչ, ոչ մի զանգվածային լրատվության ճնշում, ոչ մի տնտեսական օբյեկտի արգելափակում, ոչ մի ճանապարհի փակում, ավազակապետությունը թուլացնելու ոչ մի փորձ: Իսկ ժողովրդի ակտիվացման ամենաբուռն պիկը ճնշվեց ռեժիմի կողմից, ու ճակատագրական պահն էլ չօգտագործվեց: Ու այս վեջիններիս համար արդեն ուշ է: Գուցե բարին էլ դա էր: Ու հիմա, այս իրավիճակում որպեսզի լճացմանը վերջ տրվցվի, ապա պետք են թեկուզ արտակարգ, թեկուզ էկզոտիկ քայլեր: Չափազանց ուղղամտություն է բոլորին դավաճան կոչել ու բոլորից պահանջել բացառիկ քայլեր, մի բան, որ ՀԱԿ-ի անդամները կասկածում եմ, որ կանեն, եթե իշխանություն լինեն: Հրես կարդում եմ ընդդիմադիր էջերում, փաստորեն «Ժառանգություն»-ն էլ է դավաճան: Խոստովանեմ, ես էլ բավականին մեծ ժամանակ ընկել եմ այս ծայրահեղության մեջ, մոռանալով, որ քաղաքականության մեջ ուղղամտությունը միայն հետընթացի է հագեցնում: Առանց դիվանագիտության, առանց ճկուն քայլերի, առանց միավորվելու փորձերի, միայն ուղղամիտ կերպով քննադատելով ու չհանդուրժելով բացի քայքայվելուց ոչ մի բանի չես հասնի: Ու պատկերացրու միայն արտակարգ քայլերով հիմա միայն կարելի է այս քնած ժողովրդի մոտ հետաքրքրություն արթնացնել: «Պայքար-պայքար մինչև վերջ»-ը նման է կատաղած ու իր առջև չտեսնող աչքերն արյուն լցրած ցուլի, որ վերջին հանգրվանը ավելի շատ շանսեր ունի ծառը լինելու, քան թե ախոյանը: Իսկ ախոյանը հանձինս ռեժիմի, լավ էլ կազմակերպված մարտավարություն է իրականացնում, կարմիր դրոշակը թափ է տալիս ու ժամանակին խուսանավում է:
Իհարկե ազնվությունն ու ուղղամտությունը լավ բան են, բայց միայն մտերիմների շրջանակում, գինու սեղանի շուրջ, կնոջդ հետ, բայց միայն ոչ քաղաքականությունում: Այստեղ խաղի կանոնները ուրիշ են: Այստեղ կոզրեր է պետք հավաքել ու հնարավոր է երկար տևի կարտ քաշոցին, որ ցանկալի կոզրերը գան, դրա համար պետք է նաև խաղի ստրատեգիան իմանալ: Թե չէ «հաղթելու ենք» ու «պայքար մինչև վերջ»-ը զուտ միայն ինֆանտիլ լոզունգներ են:
Վիշապ ջան ավազակապետություն, տոտալիտար համակարգ, ռազմական խունտա ինչ ուզում ես ասա, բայց դա հիմա թուլացնել չի կարելի...լավ ես իմ մտքերով տանջվեմ, հիմա գամ քո ասածին...
Ապեր ինչ կտա դաշնակցության միացումը ՀԱԿ, բացի նրանից որ շատերը կհիասթափվեն ու կլքեն ՀԱԿ-ի շարքերը?...Չէ լուրջ եմ ասում: Ուզում եմ քեզանից ռեալիստական ու պրագմատիկ պատասխան լսել...
Ժառանգությունը հասկանում եմ, ու ՀԱԿ-ի մի տարի առաջ կոչ արեց միանալ մի ճակատով հանդես գալ: Ժառանգությունը չմիացավ...
Բայց թե դաշնակնների համար ինչ հաշավարկ ես անում չեմ ջոգում???