Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հայկօ ջան թող փորձեն։ Մի անգամ ձախողվի, թող էլի փորձեն: Եթե նպատակները մեծ են ու մենակ իշխանությունն ու անձնական եկամուտները չեն, թող ամեն ձևի փորձեն: Հանուն մեծ նպատակների էլ ոմանք թող զոհաբերեն ամբիցիաները: Փառասիրությունը լավ բան է, եթե կույր չի, առանց փառասիրության քաղ. գործիչը ոնց որ առանց զենքի զինվոր։ Բայց ոչ կույր գոռոզամտությունով ու չորագլխությամբ ամեն մեկը իրենը առաջ բրդի։ Թող լավ ու վատ տղայի հարցեր չդնեն, էդ թող ժողովուրդը որոշի: Հիմա էլ էդ ժամանակները չեն: Մարդու մեծությունը նաև մեծահոգության մեջ է: Թող ժողովուրդը բացի ճարտասանություններից նաև իրական քայլեր տեսնի, նաև զոհաբերություններ տեսնի, էդ ժամանակ ես հավատում եմ, որ այս ժողովուրդը տո կակտիվանա էլ, տո սարեր էլ շուռ կտա, փորձենք չթերագնահատել մեր ժողովրդին: Ամենակարևոր բանը հավատն է, որ ժողովրդի մեջ սերմանեցիր, ապա իմացիր հիմքը դրված է։
Si vis pacem, para bellum
Հայկօ (08.06.2009)
Կուկ բան չեմ ասում: Մեր մեջ ասած երազում եմ ապեր: Դաշնագները որոշ բաներից հրաժարվեցին, չգիտեմ իրենց կամքով, թե Սփյուռքի, թե ում, համենայն դեպս բոլորն էլ հենց հիմա շանս ունեն նոր բան ստեղծելու ու թարմություն մտցնելու էս ճահճային մթնոլորտում: Կամք է պետք: Ինձ էլ, որպես Հայաստանի քաղաքացի հիմա մնում է ցանկություն հայտնել, կամ երազել, ինչն էլ հաճույքով անում եմ:![]()
Si vis pacem, para bellum
Kuk (08.06.2009)
DIXIcarpe noctem
Վիշապ ջան ավազակապետություն, տոտալիտար համակարգ, ռազմական խունտա ինչ ուզում ես ասա, բայց դա հիմա թուլացնել չի կարելի...լավ ես իմ մտքերով տանջվեմ, հիմա գամ քո ասածին...
Ապեր ինչ կտա դաշնակցության միացումը ՀԱԿ, բացի նրանից որ շատերը կհիասթափվեն ու կլքեն ՀԱԿ-ի շարքերը?...Չէ լուրջ եմ ասում: Ուզում եմ քեզանից ռեալիստական ու պրագմատիկ պատասխան լսել...
Ժառանգությունը հասկանում եմ, ու ՀԱԿ-ի մի տարի առաջ կոչ արեց միանալ մի ճակատով հանդես գալ: Ժառանգությունը չմիացավ...
Բայց թե դաշնակնների համար ինչ հաշավարկ ես անում չեմ ջոգում???
Ապեր, որպեսզի ժողովուրդը չընկնի ենթադրությունների ու հիասթափությունների գիրկը, ապա հայտարարություններին անմիջապես պիտի քայլեր հետևեն: Համ էլ մեր ժողովրդի հետ իրականում հեշտ է եղբայր, մենք իրականում միամիտ ժողովուրդ ենք, սաղ հալած յուղի տեղ ընդունում ենք։ Պարզապես բախտներս էնքանով չի բերել, որ հալած յուղը հիմա ռեժիմի ձեռքին է, բայց կարելի է և ռեժիմի ինֆրոմացիոն կանալն էլ օգտագործել, ձևեր կան, կազմակերպություններ կան: Որ սաղ ջրվեն ու մի կուսակցություն լինի, հլը տեսնեմ, թե Հայլուրը ոնց է կռուտիտ լինելու ու մենակ ՀՀԿ–ի մասին խոսելու: Իսկ սենց էնքան հավայի կուսակցությունների մասին կխոսեն, մենակ ՀԱԿ–ի մասին չխոսեն![]()
Si vis pacem, para bellum
Ապեր, դաշնակները խո խոզի գրիպի վիրուսակիրներ չե՞ն, որ ՀԱԿ–ի անդամներն էլ միանգամից ցվրվենՇատ քիչ բան է պահանջվում, ընդհամենը հասկանալ միավորվելու նպատակը ու դիմացինին էլ չնսեմացնել: Բաներ կան որոնց մասին լռել ենք, ըմբռնումով ենք մոտեցել, բայց դե արդեն սխալ է, համը դուրս է եկել: Օրինակ քաղաքապետի ավագանու ընտություններում ինչի՞ նման էր, Ժառանգությունը անկախ իր ցուցակն է կազմում դեմ տալիս ՀԱԿ–ին, ՀԱԿ–ը իր ու տենց էլ ոչ մի ընդհանուրի չեկան: Ու դրա համար էլ սենց եղավ ու լավ եղավ: Ցանկություն լինի, լեզու գտնելուց հեշտ բան չկա, կարևորը ցանկությունն է: Դիմացինին էլ գնահատելու ու հարգելու կուլտուրան: Տես էլի լիքը բաներ եմ ասում, ու տենց երազում եմ
![]()
Si vis pacem, para bellum
Կոնկրետ հարց եմ տվել ապեր...դու կոնկրետ քայլեր ես ակնլաում չէ ընդիմությունից ու կոնկրետ մի քանիսը նշել ես: Հիմա քո սպասումները չեն արդարացել ու դու գտնում ես որ արդյունավետ կլինի որ դաշնակցությունը միանա: Հիմա ես էլի եմ հարցնում ինչ կփոխվի դրանից Վիշապ ջան? Սկսելու ենք ճանապարնե փակել և այլն ...թե հաջորդ ընտրությոններին ընդիմությունն ա հաղթելու??????
Rammer (08.06.2009)
Ֆանտաստիկայի բնագավառից ա, իհարկե, էս սաղ խոսակցությունը, բայց դաշնագները, օրինակ, «Երկիր մեդիա» ունեն:
Չէ, իսկականից՝ հիմա անիմաստ ա էս մասին խոսելը:
DIXIcarpe noctem
Չէ։ Ճանապարհ փակելը իմ կարծիքով պրծավ։ Միավորման նպատակը մեկ ալտերնատիվ իշխանություն ստեղծելն է։ Մեկ թիմ, որը հանդես կգա ընդդիմություն ռեժիմին: Մի քանի կուսակցություններ, դաշինք, ֆլան–ֆստան ապագա, հեռանկար չունեն: Ոչ իշխանության տեսքով, որ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեսով: Զատ զատ առանձին կուսակցություններ, խմբավորումներ, քաղաքական ուժեր այլևս սպառված–վերջացած են: Սա էր ասելիքս։
Հ.Գ հա, ու էդ պարագայում նոր արդեն կարող եմ ասել. ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 08.06.2009, 20:56:
Si vis pacem, para bellum
DIXIcarpe noctem
Դաշնակններին սուպեռ մեն մի սարքեք էլի...էտ իրանց փողերը, իրանց հեռուստաընկերությունը թող օգտագործին էս ընտրություններին խայտառակ չլինելու համար: Բոլորս է լգիտենք թե ինչի սկսեցին ընդիմություն խաղալ....Լավ էլ էական չի: ասածս ինչա... ՀԻՄԱ ուզում եք դաշնակնները, ուզում եք ՕԵԿ-ը, կարապետիչը, էլ ում ասեմ? միանան դառնան ընդիմություն բան չեն կարող անել, ոչ մի բաննն..Հենց Սերժը ռեալ վտանգ զգաց մի օրում բոլորին ֆոլգայաֆիկացնելու է...
Վիշապ (08.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ