Ապեր, եթե հիշում ես, Տեր–Պետրոսյանը ժամանակին իր ելույթներում հայտարարում էր, որ համակարգի մեջ կան մարդիկ, որոնք ի վերջո կզգան համակարգի անհեռանկար ու կործանարար լինելը ու կմիանան շարժմանը: Այդ համակարգի մասնիկ բոլորս ենք: Ո՞վ է անհնազանդություն ցուցաբերել այս համակարգին պետական կամ քաղաքացիական հարցեր լուծելիս կամ երբևէ: Քանի՞սն են հերթական գործարքի ժամանակ հրաժարվել արագ կաշառով հարց լուծելուց ու փորձել գնալ դատաիրավական ու օրինական ճանապարհով, կամ պայքարել ասենք հողատարածքների ապօրինի զավթման ու այլ խնդիրերի դեմ: Ասենք օրինական ճանապարհով փորձել գարաժի տարածք ձեռք բերել ու ոչ մի կոպեկ ավել փող չտալ: Շատ քչերը: Բայց հո կարո՞ղ են հիմիկվա կաշառք տվողներն ու վերցնողները օրերից մի օր որոշել թարկել դա, միավորվել ու պայքարել դրա դեմ, որովհետև դա այլևս ձեռ չի տալիս: Ու գնալ այլ՝ օրինական ճանապարհով, որովհետև դա ձեռ է տալիս: Դե արի ու պայքարի մի համակարգի դեմ, որի մեջ ժողովրդի մի ահագին զանգված ներգրավված է, ու այդ զանգվածին մերժիր, տեսնեմ կստացվի՞: Իմ կարծիքով չի ստացվի:
Հա, հասկանում եմ, համաձայն եմ, բայց դաշնակցությունը հիմա ոչինչ չի անում սրանց դեմ, ինքն իրա թիքեն մեծացնելու հարցով ա զբաղված, հիմա մենք որպես ի՞նչ նստենք հույս փայփայենք, թե հեսա դաշնակները կորոշեն թարգել թալանը ու կսկսեն պայքարել այդ արատավոր երևույթի դեմ:
Էջանիշներ