Կուկ արի ծուռ նստենք, դուզը խոսենք: ՀԱԿ-ի մեջի էդ կուսակցությունները հատ հատ ոչմիբան են ու էդքան կուսակցությունները ոչ մեկի տանձին էլ չեն: Մանր մունր կուսակցությունները զուտ ստեղծվել են՝ էնքան որ թոզ փչեն ժողովրդի աչքին, իրենց թուլափայը ստանան: Էսքան ժամանակը սրանց բավարար էր հասկանալու, որ ինչքան կուսակցությունները շատ են, էդքան փոքր են ու էդքան ոչինչ են: Իսկապես ուզում են էս երկրում հարցեր լուծեն, թող մոռանան բոլոր ամբիցիաները, իրար հետ պայմանավորվեն, լուծարվեն որպես չկայացած խմբավորումներ ու միավորվեն մի կուսակցության մեջ, անունն է դնեն խոսքի Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն: Էս փոքր երկրում էդ ինչքան շատ գաղափարախոսություններ կա՞ն, որ:
Էդ մի կուսակցության մեջ թող պայքարեն իրար մորթելով ձգեն հասնեն բարձունքների: Պրծավ: Թող կուսակցությունն էլ ունենա խորհուրդ, որի կազմում կլինեն բոլոր կառկառուն դեմքերը, խորհուրդն էլ թող ամեն խոսքի երկու ամիսը մեկ նստաշրջան անի, քվեարկությունով ընտրի կուսղեկավարի, ոնց որ մադրավարի երկրներում է: Թե չէ էս շիլափլավի պարագայում ժողովուրդը շատ լավ էլ ցույց տվեց հենց քաղաքապետի ընտրություններում, որ թքած ունի սաղի վրա: Սրանից ավել գնահատական էլ ի՞նչ են ուզում:
Հ.Գ. Հա մոռացա ասել, որ դաշտը լավ էլ մաքրվել է, հարմար էլ առիթ է։ Լևոնին էլ հալալ ա, որ էս պրոցեսը ահագին արագացրեց։
Վիշապ ջան, եթե մարդիկ իրոք պայքարեին էն գաղափարների համար, ինչ որ հայտարարում են հենց այդպես էլ կվարվեին: Գզվռտոցը կսկսեր էն ժամանակ, երբ ՀԱԿ-ը հաղթեր ընտրություններում: Իսկ սենց սաղին միավորումա ընդհանուր գաղափար` էս իշխանություններից պրծնել, հետո էլ տենանք ինչ ենք անում:
Վերջին խմբագրող՝ ministr: 08.06.2009, 19:25:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Էջանիշներ