Մինիստր ջան, արի ՀԱԿ-ը չհամեմատենք կուսակցությունների հետ: ՀԱԿ-ի մեջ կան կուսակցություններ, ՀԱԿ-ը կուսակցությունների դաշինք ա, որի առաջնորդը Լևոնն ա, ու բնական ա, որ Լևոնը դուրս գա, հեռանա, մեռնի, չգիտեմ՝ ինչ էիր ասում, այ էդ լինի, կուսակցությունները հնարավոր ա, որ ցրվեն, հնարավոր ա: Տես, գուշակ Վարսիկը չեմ, որ ասեմ՝ հաստատ ցրվելու ա, ասում եմ՝ հնարավոր ա![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ՀԱԿ-ը կուսակցություն չի ովա ասում, կուսակցությունա: Լևոնին թաղողները շատ են, ես պաս![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մինիստր ջան, մի թեթև ամփոփենք էս խոսակցությունը, տեսնենք՝ ինչ ենք խոսացել:
Ասում եմ՝ ո՞րի միջուկը հանենք, որ չցրվի, ասում ես՝ Վահանին ու Րաֆիին հանենք, չի ցրվի, ասում եմ՝ դա միջուկ չի, ասում ես՝ ճիշտ աԲայց ես հարցնում էի՝ միջուկ, դու էդ անունները տվիր, հետո էլ համաձայնում ես, որ միջուկ չի
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Norton (27.06.2009)
Kuk ջան իմ գրածների մեջ որտեղ ես հակասություն տեսնում?
Ես ասում եմ որ էդ երկու կուսակցությունների կարկառուն դեմքերին (տվյալ դեպքում Րաֆֆիին ու Վահանին) որ հանենք էլի բան չի փոխվի, այսինքն միջուկը մենակ էդ մարդկանցով չի պայմանավորված: Սաղ ճիշտա` մի հոգու վրա չեն սարքած էդ ուժերը:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Բայց ես հարցրել եմ, թե ո՞րի միջուկը հանենք, դու էդ անուններն ես տվել, հետո էլ համաձայնել ես, որ միջուկ չեն դրանք: Բա որ միջուկ չեն, էլ ինչի՞ ես իմ հարցին էդ անուններով պատասխանելԷս ինչ բարդ խոսակցություն ա, այ ախպեր.
-Ո՞ր քաղաքական ուժի միջուկը հանես, չի ցրվի:
-Րաֆֆիին կամ ընկեր Վահանին հանես բան չի փոխվի
-Ուրեմն ոչ ընկեր Վահանն ա միջուկ, ոչ էլ Րաֆֆին:
-Ճիշտա
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Կուկ արի ծուռ նստենք, դուզը խոսենք: ՀԱԿ-ի մեջի էդ կուսակցությունները հատ հատ ոչմիբան են ու էդքան կուսակցությունները ոչ մեկի տանձին էլ չեն: Մանր մունր կուսակցությունները զուտ ստեղծվել են՝ էնքան որ թոզ փչեն ժողովրդի աչքին, իրենց թուլափայը ստանան: Էսքան ժամանակը սրանց բավարար էր հասկանալու, որ ինչքան կուսակցությունները շատ են, էդքան փոքր են ու էդքան ոչինչ են: Իսկապես ուզում են էս երկրում հարցեր լուծեն, թող մոռանան բոլոր ամբիցիաները, իրար հետ պայմանավորվեն, լուծարվեն որպես չկայացած խմբավորումներ ու միավորվեն մի կուսակցության մեջ, անունն է դնեն խոսքի Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն: Էս փոքր երկրում էդ ինչքան շատ գաղափարախոսություններ կա՞ն, որ:
Էդ մի կուսակցության մեջ թող պայքարեն իրար մորթելով ձգեն հասնեն բարձունքների: Պրծավ: Թող կուսակցությունն էլ ունենա խորհուրդ, որի կազմում կլինեն բոլոր կառկառուն դեմքերը, խորհուրդն էլ թող ամեն խոսքի երկու ամիսը մեկ նստաշրջան անի, քվեարկությունով ընտրի կուսղեկավարի, ոնց որ մադրավարի երկրներում է: Թե չէ էս շիլափլավի պարագայում ժողովուրդը շատ լավ էլ ցույց տվեց հենց քաղաքապետի ընտրություններում, որ թքած ունի սաղի վրա: Սրանից ավել գնահատական էլ ի՞նչ են ուզում:
Հ.Գ. Հա մոռացա ասել, որ դաշտը լավ էլ մաքրվել է, հարմար էլ առիթ է։ Լևոնին էլ հալալ ա, որ էս պրոցեսը ահագին արագացրեց։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 08.06.2009, 19:12:
Si vis pacem, para bellum
ministr (08.06.2009)
Վերջին խմբագրող՝ ministr: 08.06.2009, 19:25:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Վիշապ ջան, հիմա ՀԱԿ-ը պայքարում ա իշխող-լափող ուժերի դեմ, որոնցից մեկն էլ դաշնակներն են, հիմա շատ էլ որ ձևական դուրս են եկել կոալիցիայից, կառուցողությամբ են զբաղվում, իբր, բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ը պետքա ինքն իրան հավի տեղ դնի, իբր չի հասկանում, որ դաշնակները ձևական են դուրս եկել, ու դաշնակների հետ միավորվի: Ախր ինքը եթե դաշնակների դեմ ա պայքարում նաև, միանա դաշնակներին, էլ ինչի՞ դեմ պետքա պայքարի: Հենա էլ ի՞նչ տարբերություն՝ դաշնակներին միանալու ու օեկին կամ հանրապետականին միանալու մեջ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չէ: ՀԱԿ-ը ըստ էության, ըստ Տեր-Պետրոսյանի ելույթների՝ պայքարում է համակարգի դեմ: ՀԱԿ-ը անհատների, կուսակցությունների դեմ չի պայքարում: Իսկ համակարգի դեմ պայքարելու ՀԱԿ-ի սահմանադրական միջոցները իմ թշվառ կարծիքով սպառված են:
ՀԱԿ-ը պայքար կոչված ամպագոռգոռ հասկացության տակ ըստ էության բավարարվեց միայն մասովկաներով: Միտինգներ, ելույթներ, երթեր ու վերջ: Ոչ մի ստրատեգիական քայլ բացի մասովկաներից ՀԱԿ-ը չցուցաբերեց, ոչ մի քաղ. անհնազանդության կոչ, ոչ մի զանգվածային լրատվության ճնշում, ոչ մի տնտեսական օբյեկտի արգելափակում, ոչ մի ճանապարհի փակում, ավազակապետությունը թուլացնելու ոչ մի փորձ: Իսկ ժողովրդի ակտիվացման ամենաբուռն պիկը ճնշվեց ռեժիմի կողմից, ու ճակատագրական պահն էլ չօգտագործվեց: Ու այս վեջիններիս համար արդեն ուշ է: Գուցե բարին էլ դա էր: Ու հիմա, այս իրավիճակում որպեսզի լճացմանը վերջ տրվցվի, ապա պետք են թեկուզ արտակարգ, թեկուզ էկզոտիկ քայլեր: Չափազանց ուղղամտություն է բոլորին դավաճան կոչել ու բոլորից պահանջել բացառիկ քայլեր, մի բան, որ ՀԱԿ-ի անդամները կասկածում եմ, որ կանեն, եթե իշխանություն լինեն: Հրես կարդում եմ ընդդիմադիր էջերում, փաստորեն «Ժառանգություն»-ն էլ է դավաճան: Խոստովանեմ, ես էլ բավականին մեծ ժամանակ ընկել եմ այս ծայրահեղության մեջ, մոռանալով, որ քաղաքականության մեջ ուղղամտությունը միայն հետընթացի է հագեցնում: Առանց դիվանագիտության, առանց ճկուն քայլերի, առանց միավորվելու փորձերի, միայն ուղղամիտ կերպով քննադատելով ու չհանդուրժելով բացի քայքայվելուց ոչ մի բանի չես հասնի: Ու պատկերացրու միայն արտակարգ քայլերով հիմա միայն կարելի է այս քնած ժողովրդի մոտ հետաքրքրություն արթնացնել: «Պայքար-պայքար մինչև վերջ»-ը նման է կատաղած ու իր առջև չտեսնող աչքերն արյուն լցրած ցուլի, որ վերջին հանգրվանը ավելի շատ շանսեր ունի ծառը լինելու, քան թե ախոյանը: Իսկ ախոյանը հանձինս ռեժիմի, լավ էլ կազմակերպված մարտավարություն է իրականացնում, կարմիր դրոշակը թափ է տալիս ու ժամանակին խուսանավում է:
Իհարկե ազնվությունն ու ուղղամտությունը լավ բան են, բայց միայն մտերիմների շրջանակում, գինու սեղանի շուրջ, կնոջդ հետ, բայց միայն ոչ քաղաքականությունում: Այստեղ խաղի կանոնները ուրիշ են: Այստեղ կոզրեր է պետք հավաքել ու հնարավոր է երկար տևի կարտ քաշոցին, որ ցանկալի կոզրերը գան, դրա համար պետք է նաև խաղի ստրատեգիան իմանալ: Թե չէ «հաղթելու ենք» ու «պայքար մինչև վերջ»-ը զուտ միայն ինֆանտիլ լոզունգներ են:
Si vis pacem, para bellum
ministr (08.06.2009)
Վիշապ ջան ավազակապետություն, տոտալիտար համակարգ, ռազմական խունտա ինչ ուզում ես ասա, բայց դա հիմա թուլացնել չի կարելի...լավ ես իմ մտքերով տանջվեմ, հիմա գամ քո ասածին...
Ապեր ինչ կտա դաշնակցության միացումը ՀԱԿ, բացի նրանից որ շատերը կհիասթափվեն ու կլքեն ՀԱԿ-ի շարքերը?...Չէ լուրջ եմ ասում: Ուզում եմ քեզանից ռեալիստական ու պրագմատիկ պատասխան լսել...
Ժառանգությունը հասկանում եմ, ու ՀԱԿ-ի մի տարի առաջ կոչ արեց միանալ մի ճակատով հանդես գալ: Ժառանգությունը չմիացավ...
Բայց թե դաշնակնների համար ինչ հաշավարկ ես անում չեմ ջոգում???
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ