Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Իհարկե կղժժաք վրես, բայց ինձ թվում է ստեղծված իրավիճակում նման միավորումները պետք են։ Մոռանանք, ով է «Դաշնակցություն»–ը, «ՀՀՇ»–ն, «Ժառանգություն»–ը, ի վերջո այս կուսակցություններում խելամիտ մարդիկ կան, որոնք իրենց հետևից կտանեն մյուսներին ու գուցե նոր կուսակցություն էլ ծնվի՝ ներգրավելով առաջադեմ մարդկանց։ Սկզբունքորեն ուզում եմ հավատալ մարդկանց ազնիվ ցանկություններին, թեկուզ և քաղաքականության մեջ։ Ու առհասարակ հայեր, առանց հավատի, մենակ կասկածելով ու պախարակելով աչքիս բանի չենք հասնի։
Վիշապ ջան ամենավատ բաներից մեկն էլ էնա, որ միավորվելու գաղափարը կարողա (ու այդպես էլ կա) ղժժալուա:
Միավորման միտքը իհարկե վատը չի` մանավանդ ստեղծված իրադրության մեջ: Բայց ստեղ հայի տուֆտա մտածելակերպնա սկսելու աշխատել: Իսկ ովա էդ միավորման լիդերը լինելու? Ամեն մեկն իրան դնելուա համար մեկի տեղը կամ այլ կերպ ասած ինքը քաշողնա մնացածները վագոններ են: Էս վերջին ընտրություններում նման մի դեպքի ականատես եղանք: ԼՏՊ-ն իհարկե չի պատկերացնի իրենից բացի այլ "ասիչի" առկայություն, դաշնակները հին գաղափարական բլաբլա-ն ոնց մոռանան ու ԼՏՊ-ի մտքերով առաջնորդվեն, իսկ Րաֆֆին էլ... արդեն ասելա ՀԱԿ-ի հետ չմիավորվելուց առաջ: Չնայած եթե մի հրաշքով երեք ուժերը միավորվեն, մոռանալով ամբիցիաները, ապա էլի չեմ պատկերացնում թե ինչ կարող են անել մինչև մոտակա ԱԺ ընտրություններ: