User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 33 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Chuk, ապրես, որ ծնվել ես

  1. #31
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ժպիտ Re. Chuk, ապրես, որ ծնվել ես

    Արտ... երկար եմ մտածել ոնց շնորհավորեմ։ Դեկտեմբերի 30-ին որ զանգել էի մի քանի տող էի պատրաստել, էն էլ... Զանգեցի, ասիր հետո զանգի, հետո էլ չստացվեց... Իսկ հիմա...
    Հիմա նորից եմ մտածում ու կարծես խոսքեր չեմ գտնում։ Ախր անհնարա խոսքերով արտահայտել այն ինչ ես ցանկանում եմ քեզ։ Ու գիտե՞ս չեմ էլ ուզում արտահայտել։ Խոսքերը շատ քիչ են, մի փոքր կեղծ են, դերը կորցրել են։ Այնքան են մարդիկ տեղի անտեղի բարձր խոսքեր ասում, որ... Ու հիմա մտածում եմ, որ նույնիսկ կարիք էլ չկա ասելու։ Իսկական ընկերությունը խոսքերի կարիք չունի։ Ընդհանրապես, ամեն մի անկեղծ վերաբերմունք, հարաբերություն իմ կարծիքով չունի խոսքերի կարիք։ Այդ ամենը ինքնին հասկացվում է արարքների ու վերաբերմունքի ժամանակ։ Այս խոսքերը գրում եմ ու ինչ որ կեղծիք եմ զգում, քանի որ սրանք զուտ խոսքեր են, դատարկ, ծեծված ու, միգուցե նաև, անշունչ… Ու հենց դրա համար չեմ ուզում երկար բարակ գրել (չնայած արդեն երկար ու բարակ ա )։ Գիտեմ, որ դու էլ չես սիրում երկար խոսքեր։ Կարճ կասեմ, դու առաջին մարդն ես, ում հետ վիրտուալ սկսեցի շփվել Երևան գալուց հետո ու ծանոթացա մի քանի տարի անց միայն, սակայն արդեն հարազատ դարձած մարդու հետ։ Եթե դու չլինեիր, ապա ես դժվար հիմա լինեի այստեղ ու դժվար գրեի այս տողերը, այս ֆորումում։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ճանաչում եմ քեզ, շնորհակալ եմ ծնողներիդ, որ դու կաս ու շնորհակալ եմ քեզ, որ այդպիսին ես, անկախ ամեն ինչից։ Առանց թվարկելու, ամենայն բարին եմ ցանկանում քեզ։

    Հ.Գ. Դե գիտես, որ Artgeo-ն չեմ լինի, եթե մի հատ «չկծեմ» Թեմայի վերնագրին համապատասխան, դե որ ծնվել ես, էհ... ճար չունենք, ապրի։

  2. #32
    Սկսնակ անդամ Լիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk, ապրես, որ ծնվել ես

    Չուկ ջան, ծնունդդ շնորհավոր
    կներես, որ սենց "շուտ" եմ գրում, պարզապես ես մի "գանձ" քույր ունեմ, դե արդեն հասկանալի է երևի

    աշխարհի ամենալավ բաները քեզ

  3. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,177
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    71 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Chuk, ապրես, որ ծնվել ես

    Բարև Ձեզ... թու, ուրիշ բան պետք է ասեի:
    Հա, հիշեցի Շնորհակալությունը, տարոսը ձեզ լինի... Ի՞նչ տարոս: Ու՜ֆ, էս ինչեր եմ խոսում: Կարո՞ղ է հուզված եմ, մտքիս թելը կորցրե՞լ եմ: Հա՛, երևի:

    Հա, ուրեմն ի՞նչ է ասում: Բոլորիդ շատ շնորհակալություն: Ես առիթից կօգտվեմ որ ինձ սենց սիրում եք: Քանի որ սիրում եք, ուրեմն վրաս չեք բարկանա, որ խոստումները կատարելն ուշացնում եմ

    Այնպես որ մի քանի խոստում էլի մի շաբաթով հետաձգում եմ... դե էն էլի, որ ասել էի էսօր անելու եմ... կանոնադրություն, հայերեն գրել, տվյալների բազա... էլ ի՞նչ կար: Լավ, մյուս շաբաթ կհիշացնեք: Մեկ ա էդքան սիրելու դեպքում չեք բարկանալու չէ՞:

    Լավ, ավելի լուրջ ասեմ: Բոլորիդ անչափ սիրում եմ, նույնիսկ ում որ չեմ ճանաչում անձամբ: Հուսով եմ, որ շուտով կճանաչեմ Հաջորդ չէ, էն մյուս ծնունդս հուսով եմ, որ բոլորս իրար հետ կնշենք, ոչ թե վիրտուալ... հլը սպասեք էս բանակը պրծնեմ ու գամ, տեսեք թե ինչեր ենք անելու:

    Լավ, էլ չերկարացնեմ: Ապրեք որ կաք, ապրեք որ հիշում եք, ապրեք որ սենց լավն եք: Ես Ձեզ սիրում եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դատարկն է ծնվել
    Հեղինակ՝ laro, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 17.02.2016, 21:13
  2. Շնորհավորանք Մեր Meme-ն է ծնվել :)
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.12.2015, 00:42
  3. Աբելյանն է ծնվել :)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 07.02.2014, 13:17
  4. Շնորհավորանք Ripsim նա ծնվել այս օրը :)
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.01.2014, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •